Շոուբիզնեսյան և մերձշոուբիզնեսյան սուտի ընդդիմադիրների մասին

Posted: Հունիսի 25, 2012 in Uncategorized
Պիտակներ՝ , , , , , , ,

Նկատե՞լ եք, որ հատկապես սոցիալական ցանցերում վերջին շրջանում բավականին մեծ քաղաքական ակտիվություն են դրսևորում մեր շոուբիզնեսյան բոմոնդի մի շարք ներկայացուցիչներ ու եթե չհաշվենք Շուշան Պետրոսյանին, ապա նշածներս որպես կանոն թունդ ընդդիմադիրների կեցվածք են ընդունել։ Ինքը երևույթը ինքնին վատ չէ, եթե դիտարկումենք համաշխարհային պրակտիկայի տեսակետից, ոչ էլ առավել ևս նոր, սակայն եկեք հասկանանք այս երևույթի առաջացման մոտիվներն ու դրա

Շատերից եմ լսել զարմանք, թե իրենք ինչի են սենց խառնվել, կողքից նայողը կկարծի, թե «ավազակապետությունից» ամենաշատը իրեն են տուժել, այնինչ, որպես կանոն գործ ունենք բավականին բարեկեցիկ կյանք ու դինամիկ զարգացող կարիերա ունեցող մարդկանց հետ, ովքեր ըստ էության բողոքելու տեղ էլ չունեն։ Վերլուծենք, թե որտեղից են իրենք գալիս, ինչի է նրանց ձգում ընդդիմադիրի դերը և ինչու են նրանցից ոմանք զբաղված ընդդիմադիր ակտիվ հռետորիկայով։

Հեծանիվ չեմ հայտնագործի, եթե ասեմ, որ այսօրվա մեր բոհեմի ներկայացուցիչները վերից վար և աջ ու ձախ (չհաշված շա՜տ հազվադեպ բացառությունները) իրենց կարիերայով պարտական են հենց այն ամենին ինչի դեմ իրենք իբր կամ անկեղծորեն պայքարում են ու չես գտնի նրանց շարքերում մեկին, ով իր կայացման մի ինչ որ էտապու չի վայելել այս կամ այն իշխանավորի հովանավորչությունը։ Չեմ ուզում նեղացնել ու բոլորի մասին խոսել, բայց համենայն դեպս ճնշող մեծամասնությունը այն պսևդո ընդդիմադիր աստղաբույլի, որին մենք ականատես ենք լինում պարզապես կծում են իրենց կերակրող ձեռքը։ Ասեմ ավելին, եթե չլիներ 20 տարի տևող մեր բառդակը ու քաոսը, նրանց մեծ մասը չէր էլ կարող երազեր հայտնվել այն դիրքերում, որտեղ հիմա են գտնվում։ Սա առաջին հանգամանքն է, որն առնվազն ինձ մոտ դիսսոնանս է առաջացնում ամեն անգամ երբ ես տեսնում եմ նման մեկի հասրակա-քաղաքական վիրտուալ բողոքը։
Հաջորդ հարցը կայանում է նրանում, թե լավ, բա էդ դեպքում ինչի են նրանք դառնում ընդդիմադիր։ Սովետի ժամանակվանից դեռ ձևավորվել է մի ախմախ ադաթ, որ արվեստի ու կեղծ արվեստի մարդիկ անպայման պետք է լինեն ընդդիմադիր, ընդ որում լիբերտարիանական հայացքների կրող ընդդիմադիր։ Սա մի քանի մակարդակի բացատրություններ ունի՝ կախված կոնկրետ մարդու. ոմանց համար սա պարզապես թերարժեքության բարդույթը հաղթահարելու ձև է, ոմանց համար՝ գերարժեքության բարդույթի դրսևորում, ոմանց համար՝ ընդհանրպաես ինքնակայացման կամ փիառի, իսկ ոմանց համար էլ՝ պարզապես չձանձրանալու միջոց։ Համենայն դեպս շատ քիչ են այս կատեգորիայի մեջ մարդիկ, ովքեր գոնե տեսական պատկերացում ունեն, թե հանուն ինչի են պայքարում ու ինչ միջոցներով է պետք պայքարել։

Եկկաք հասանք ֆեյսբուքներում իրենց ճղողներին, որոնք ճիշտն ասած ամենաշատն են վրես ազդում, որովհետև իրանք օդում կասմանավտ են, ջրում՝ վադալազ, ցամաքում՝ ակադեմիկոս։ Մի խոսքով ամեն ինչից տեղյակ են, ամեն ինչի վերաբերյալ ունեն իրենց հեղինակավոր կկարծիքը ու շատ զարմանում են այն մարդկանց վրա, ովքեր այդ կարծիքը չեն ընկալում որպես ճշտի վերջին ինստանցիա։ Ընդհանրապես, նկատել եմ, որ այս տիպը որդեգրել է գնոստիցիզմի ոսկե օրենքը, այն է թե՝ ժողովրդի մեծամասնությունն անմակարդակ հայվան է, որն անգամ չի կարողանում տարբերակել ճիշտը սխալից, իսկ մենք մասն ենք այն փոքր մեծամասնություն, որը կանգնած է այս անասնակերպ զանգվածի վերևում, ուղղակի մենք լուսավոր մասն ենք, որն ուզում է լույս սփռի էդ մութ մասսայի վրա։
Սրանք պարզապես պաշտանմունքի են վերածել դեմագոգիան ու երկակի ստանդարտները և իրոք հավատում են իրենց «միսսիային», բայց իրենք էլ չեն նկատում, որ իրենց համար այդ ամենը իրենց կոմպլեքսների դրսևորման յորահատուկ տարբերակ է դառնում, որը մի բան էլ բերում է կախվածության։ Քանի անգամ եմ տեսել, որ ինչ որ մեկը այս տուսովկից հայտարարի, որ էլ չի գրելու, վե´րջ, բայց երկու օր էլ չանցած հերթական իրադարձության մասին էլի գրել է իր պոպուլիստական էլեմենտներով գերհագեցած դեմագոգիկ թեզը…

Ի դեպ, պետք չէ մոռանալ նաև այն, որ գավառային հոգեբանությունը շոուբիզնեսցիներին էլ խորթ չէ ու տեսնելով ասենք Սոբչակի գործունեությունը քաղաքական ու հասարակական ոլորտներում, ոմանք գայթակղվում են ու իրենք էլ սկսում են նմանակել Սոբչակին մեր միկրոմիջավայրում։ Թութակությունն ու նմանակումը մեր էստրադայից հո անպակասա։

մի խոսքով, շատ չծավալվեմ, քանի որ սա օբյեկտիվ արտացոլումն է այն ծանր հասարակական-մշակությին ճգնաժամի, որում մենք հայտնվել ենք ու նման սուբյեկտների ի հայտ գալը կանխատեսելի է։ Դեռ մի բան էլ տարօրինակ կլիներ, եթե նամն արտահայտումներ չլինեին։ Իրեն արդեն կան ու կլինեն դեռ այնքան ժամանակ, քանի դեռ էս բառդակը չի կարգավորվել, ուստի էսքանը գրում եմ, ոչ թե նրա համար, որ փորձում եմ այնպես անել, որ նրանք չլինեն, այլ նրա համար, որ շատ միամիտներ չնկնեն նմանների ազդեցության տակ՝ զուտ նրա համար, որ մի երկու անգամ տեսել են դեմքները հեռուստացոույցով կամ ասենք գովազդային վահանակների վրա։ Էսքանը…

Մեկնաբանություններ
  1. mihayuhuxosqասում է՝

    Կոստ օրինակ ես կցանականայի կոնկրետ անուններ կարդալ: թե չէ էսպես վերացական, բոլորը կքցեն իրենց վրայից))))

    Like

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s