Տղամարդկության, սիրելու ու հեղինակության մասին

Posted: Հունիսի 23, 2012 in Uncategorized
Պիտակներ՝ , , , ,

Երեկ երեկոյան մոտ երկու ժամանոց հեռախոսազրույց ունեցա մի աղջկա հետ, ով ժամանակին եղել է ընկերուհիս։ Չէ, նենց չի որ էլի անցյալն էինք հիշել, կամ ես էի ինչ որ դուբլ երկու փորձում անել։ Ասեմ ավելին, ինձ համար անակնկալ էր այս զրույցը, բայց փաստը մնում է փաստ, մարդը որոշել էր կիսվել իր մտահոգություններով ու խնդիրներով ինձ հետ։ Իհարկե ես չեմ պատրաստվում հրապարակել խոսակցության մանրամասները կամ իրավիճակը, պարզապես ուզում եմ կիսվել մի քանի դիտարկումներով, որոնք իմ մոտ ձևավորվեցին ու առաջ եկան նաև այս երկխոսության արդյունքում, քանզի համոզված եմ, որ դրանք վերաբերում են մեր հասարակության համար խիստ ակտուալ ու կարևոր երևույթների։ 

Սկսենք տղամարդկություն ասվածից, ընդ որում ոչ թե առհասարակ տղամարդկությունից, կամ դրա նեղ ֆիզիոլոգիական իմաստից, այլ հարաբերություններում տղամարդ լինելուց։ Մեր մոտ ամուր ոտքերի վրա կանգնած է կարծրատիպը տղամարդու դերի ու նշանակության մասին և շատերի մոտ այդ կարծրատիպը քննադատելն ու քննարկելն անգամ խորը տաբու է։ Ուզում եմ խոսքս ուղղել հատկեպես մեր սեռին՝ քաջ գիտակցելով, որ իհարկե, բոլորի մոտ չեն առկա այն թերությունները որոնցից խոսելու եմ, ինչպես նաև այն հանգամանքը, որ շատերի համար էլ, ով ունի այդ խնդիրները, ասածս այդպես էլ ընդունելի չի դառնա։

Այնուամենայնիվ, տղերք ջան, եկեք մի պարզ իրականություն հասկանանք, երբ մենք սիրահարվում ենք մարդուն ու հատկապես երբ սիրում ենք այդ մարդուն, այդ մարդը օժտված է լինում բոլոր այն առավելություններով ու թերություններով, որն ունի ցանկացած անհատականություն և որոնց շնորհիվ էլ հենց անհատը դառնում է անհատականություն։ Մեզ այդ թերությունները չեն խանգարում, որպեսզի մենք սիրահարվենք, բայց շատերը հենց հարաբերությունների սկզբից ակտիվորեն ձեռնամուխ են լինում աղջկա բնավորությունն ու բարոյա-հոգեբանական կերպարը կոտրելուն՝ առաջնորդվելով «Աղջկա խելքը խմորա, ինքը չգիտի որնա ճիշտը» տիպի կարծրատիպային մտածողությունով։ Արդյունքում մենք ջարդում-փշրում ենք մարդուն, հետո լեգոյի պես մի հատ նոր մարդ ենք սարքում ու հետո էլ կանգնում ենք փաստի առաջ։

Իսկ փաստը կայանում է հետևյալում. մի կողմից, բնականաբար այդ կոտրվելու պրոցեսսը դուր չի գալիս մեր սիրած էակին ու նա նեղվում է դրանից, իսկ մենք, թեկուզ ենթագիտակցաբար, բայց զգում ենք մեր մեղքը ու զգում ենք, որ ցավացնում ենք և մեր մեջ աննկատ ձևավորվում է մեղքի կոմպլեքսը, որը հաճախ արտահայտվումա «Ես զգում եմ, որ դու փոխվել ես իմ հանդեպ, բայց ինչի՞» տիպի հարցադրումներով։ Մյուս փաստը, որի առաջ կանգնում ենք մենք, կայանում է այն պարզ իրականությունում, որ մեր իսկ ձեռքերով ջարդած ու նոր մոդելով վերականգնված մարդը արդեն այլ է։ Այո, նա այնպիսին է այժմ, ինչպիսին մեզ թվում էր թե մենք ուզում էինք, որ նա լինի, բայց նա արդեն այն մարդը չէ, որին մենք սիրահարվել ենք։ Այս ամենին միախառնվում է այն հանգամանքը, որ մենք՝ հայերս խասյաթ չունենք պռոբլեմը լուծելու, այլ գերադասում ենք այն կոծկել ու մի կողմ դնել, և արդյունքում մենք ունենք համատարած բնույթ կրող անկումային դինամիկայով զարգացող ռեգրեսսիվ հարաբերություններ՝ դրանից բխող հետևանքներով։

Հիմա խոսենք հեղինակությունից։ Տղերք ջան, ինձելա շատ դուր գալիս, որ ես տղա եմ, ես էլ կամա, թե ակամա միշտ փորձում եմ լինել դոմինանտ ցանկացած միջավայրում, այդ թվում նաև հարաբերություններում, բայց եկեք հասկանանք, որ ինչքան էլ մենք բարձրաձայնենք «որոշողը ես եմ, որովհետև տղամարդը ես եմ», «վերջին որոշումն անողը միևնույնա ես եմ», «պետքա անես նենց, ոնց ես եմ ասում, որովհետև ես եմ ասում», էդ դեռ չի նշանակում որ տենց էլ կա։ Դեռ մի բան էլ ավել, եթե բանը հասել է նրան, որ աղջկա հետ ինչ որ որոշում կայացնելու առջև եք կանգնած ու չկարողանալով ընդհանուր հայտարարի գալ դու բարձրաձայնում ես այդ փաստարկները, նշանակում է, որ հենց էդա,դու ես թույլ ու սխալ։

Հեղինակությունը՝ նամանավանդ հարաբերություններում որոշողի հեղինակությունը, ստեղծվում է ոչ թե բանավոր պայմանավորվածության, բռի ուժի կամ զոռբայության հիմքի վրա, այլ միայն ու միայն վստահության և պատրաստակամության, հարգանքի և պատկառանքի հիմման վրա։ Մի պահ ինքներդ ձեզ վրա պռոեկտեք իրավիճակը. միթե՞ մեզ համար բացարձակ հեղինակություն հանդիսացող մարդիկ, ովքեր կարող են ազդել ու փոխել մեր որոշումները (ծնող, եղբայր, ընկեր) այդ հեղինակությունը վաստակել են մեզ անընդհատ մատնանշելով, որ իրենք վերջն են ու ավելի թույն են։ Չեմ կարծում, համենայն դեպս իմ պարագայում դա այդպես չէ։ Առհասարակ, կյանքում ամենադժվար բաներից մեկն է լսելը, վստահելը ու հարկ եղած դեպքում անվերապահորեն վստահելը, և դրան երբեք չես հասնի զոռով կամ խոսքով, դրան հասնելուց, հասնում են լուռ ու գործերով՝ այն դեպքում, երբ դիմացինդ պատրաստակամություն ու վստահություն է զգում այս առումով։

Վերջապես եկանք հասանք սիրելուն։ Տղերք ջան, իհարկե սիրել ասածը խիստ սուբյեկտիվ ու ինքնատիպ հասկացողությունա, բայց կան որոշակի չափորոշիչներ, որոնցով բնութագրվումա տղամարդու սերը: Նման չափորոշիչներից կարևորագույններից են ազնվազամությունն (благородность) ու կարկցանքը (сострадание), որոնք ենթադրում են, որր տղամարդը երբեք ու երբեք չի փորձի ինքնահաստատվի հարաբերություններում՝ սիրած էակին ցավ պատճառելու հաշվին, իսկ եթե բանը հասել է հարաբերությունների ավարտին, նաև ինքնազոհությանկ գնա՝ ոչ թե ֆիզիկական իմաստով, այլ էմոցիոնալ։ Մեկ-մեկ պետք է կարողանանք մեր էգոն ու ամբիցիաները ստորադասել, եթե հասկանում ենք, որ դրանից է կախված մեր սիրելիի երջանիկ լինել-չլինելը։

Մի խոսքով, ժողովուրդ, եկեք լինենք տղամարդ ոչ միայն վերացական ու կարծրատիպային իմաստով, այլև կենցաղային մակարդակում՝ դրսևորելով հասկացողության գիտակցություն ու հետևողականություն։ Համոզված եմ, որ արդյունքից գոհ կլիեն թե´ մեր սիրելիները, թե ինքներս։ Էսքանը։

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s