Վարդանիկի մոտ խուճապային տրամադրություններ են

Posted: Հունիսի 21, 2012 in Uncategorized
Պիտակներ՝ , , , ,

Գյումրիում սեպտեմբերի 9-ին պետք է կայանան քաղաքապետի ընտրություններ ու քաղաքական միջավայրը ընտրություններին ընդառաջ գնալով շիկանում է, իսկ գյումրվա ներքաղական դաշտի նոր կոնֆիգուրացիան ավելի հստակ է ուրվագծվում։ Ընդ որում, նոր քաղաքական իրականությունում ամենա ոչ շահեկան դիրքը ներկայիս քաղաքապետ Վարդան Ղուկասյանինն է։

Խորհրդարանական ընտրություններում ՀՀԿ-ի շռնդալից պարտության գլխավոր մեղավորն ու պատասխանատուն, ով ընտրություններից հետո խուսափում էր թե լրագրողների, թե ՀՀԿ-ի վերնախավի հետ շփումներից, հիմա իրար է խառնվել և փորձում է աջակիցներ ու հովանավորներ գտնել։ Այնպիսի տպավորություն է, որ Վարդաանիկը դեռևս հույսեր ունի պահպանել իր պաշտոնը, բայց դե զարմանալ ամեն դեպքում պետք չէ, ի վերջո վարդը թղթով գիժ է…

Ինչ վերաբերում է քաղաքապետի պաշտոնի մյուս հավակնորդներին, ապա համաձայն «Հրապարակ» օրաթերթի, առաջադրվելու է ԲՀԿ-ական Սամվել Բալասանյանը, ով իր պատգամավորության մանդատը կզիջի Արման Սահակյանին։ Թերթը հետաքրքիր ակնարկ է անում այս  թեկնածության ընտրության հանգամանքների մասին։ Բանն այն է, որ խորհրդարանական ընտրություններից հետո լուրեր էին շրջանառվում, որ Ծառուկյանը խոստացել էր առաջադրել Մարտուն Գրիգորյանին, սակայն կարծես թե ՀՀԿ-ԲՀԿ-ի միջև տեղ է գտել բարտեր ու հավատարիմ ԲՀԿ-ականին փոխարինել են Բալասանյանը, ով ժամանակին ՕԵԿ-ից դուրս էր եկել՝ հայտարարելով, որ ինքը պետք է սատար կանգնի Սերժ Սարգսյանին ու նրա կողքը լինի։ Ասել է թե ՀՀԿ-ն նոմինալ զիջելու է Գյումրիի քաղաքապետի պաշտոնը ԲՀԿ-ին բայց նոր քաղաքապետը լինելու է ԲՀԿ-ի ձևական անդամ ու ակնհայտորեն նախագահական կադր՝ Բալասանյանը։

Ամեն դեպքում, այս ամենը ոչ մի լավ բան չի հուշում Վարդանիկի ճակատագրի մասով, համենայն դեպս նրա քաղաքական կարիերայի մասին։ Դե իսկ ԲՀԿ-ն էլ աստիճանաբար տրանսֆորմացվում է նոր ՕԵԿ-ի։

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s