Մեկը չկա՞ էս երկրում, որ օլիգարխներին սաստի

Posted: Հունիսի 20, 2012 in Uncategorized
Պիտակներ՝ , , , ,

Ժողովուրդը շատ բան կարող է հանդուրժել, շատ բանի հետ համակերպվել, քանի որ բաղկցած է մարդ անատներից, որոնցից յուրաքանչյուրն էլ օժտված է ադապտցավելու քիչ թե շատ զարգացած ունակությամբ։ Բայց գրեթե յուրաքանչյուր անհատ ունի նաև իր արժանապատվության զգացման շեմը, որի տևական ոտնահարումը կարող է անգամ ամենալուռ ու ամենախեղճ մարդուն էլ մի պահ գազազեցնի, էլ չասեմ ժողովրդի մասին։

Հասարակությունը դեռ եռումա Նեմեցի հերոսություններից, դեռ չի մոռացել փակ շուկայի ապականման պատմությունը, իսկ Սամվել Ալեքսանյանը շատպեց էսօրվա ԱԺ նիստից հետո ունեցած իր ճեպազրույցում ևս մեկ անգամ ապացուցել, որ իր նման ցինիկ հանրապետությունում դժվար է գտնել ու որ ինքը խորապես թքած ունի հանրասյին կարծիքի վրա էլ, հանրության վրա էլ, ժողովրդի վրա էլ։ Ես այլ կերպ չեմ կարողանում մեկնաբանել նրա պահվածքը, երբ նա դեռ նախընտրական քարոզարշավից չի հրաժարվում իր չօլիգարխ լինելու մասին հումորից հերիք չի, հիմա էլ դա պարբերաբար թարմացնումա նորանոր տափակ հավելվածներով։

Երբ նույնիսկ պաշտոնական տվյալներով բնակչությանդ 40 տոկոսը ապրում է աղքատության շեմից այն կողմ, իսկ երկրի ամենահարուստ մարդկանցից մեկը պարբերաբար ցինիկանում է, թե ինքը աղքատ է, իր 7 երեխաներին մի կերպ է պահում, դա ապտակ է այն մարդկանց արժանապատվությանը, ովքեր նույն Ալեքսանյանի սահմանած գների պատճառով, չեն կարողանում իրանց երեխեքի թեյի մեջ 2 գդալ շաքարի տեղը 3 դնեն։ Երբ Ալեքսանյանը սկսում է պաշտպանել իր հարազատ ընկեր Հայրապետյանին ու կոկորդիլոսի արցունքներ թափել, այնուհետև միանգամից հերթական տափակ կատակն է անում, դա ապտակ է «Հարսնաքարում» ծեծվածների, նրանց հարազատների ու նրանց կարեկիցների արժանապատվությանը ու այսպես շարունակ։
Ու գիտեք ի՞նչնա վախենալուն, նմանները չեն հասկանում, որ իրենց լկտիություններով միայն ավելի են շիկացնում հասարակության ատելությունը ու վերլուծելով այն ինչ ես եմ տեսնում, կարող եմ ենթադրել, որ նման զարգացումներով՝ հեռու չէ այն պահը, երբ հասարակության արժանապտվությունը մի այնպիսի կոնվուլսիա կտա, որի ալիքից մեղավորներին չեն փրկի նույնիսկ 100 հոգանոց թիկնազորները։ Գոնե այսքանը մեր իշխանությունները հասկանան ու քաշեն սրանց սանձերը, թե չէ էս ամենը բարով չի ավարտվի։

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s