Լիբերալիզմի ու ժողովրդավարության կուռքի ֆիասկոն

Posted: Հունիսի 19, 2012 in Uncategorized
Պիտակներ՝ , , , , , , , , ,

Մինչ մենք տարված էին տարբեր ներքին ու արտաքին հասարակական ու քաղաքական, սպորտային ու մշակությին իրադարձություններրով,  աշխարհում և Հայաստանում նույնարմատ ու հույժ կարևոր գործընթաց է զարգանում ու գնալով ակնհայտ դառնում, որը ասես չի նկատվում, կամ եթե նկատվում է, ապա չի գիտակցվում հասարակության լայն շերտերի մեջ։ Թե վերջին ամսվա ներհայաստանյան զարգացումները, թե աշխարհում ծավալված իրադարձությունները հստակ ցույց տվեցին, թե ինչ աստիճան են իրենց սպառել լիբերտարիանական արժեքներու ու շատերի մոտ պաշտանմունքի առարկա դարձած ժողովրդավարության գաղափարը։ Սկսենք մեզանից, վերջացնենք համաշխարհային թրենդով։

Հայաստանում իրար հետևից տեղ գտան մի շարք մասշտաբային բնույթ ձեռք բերած հասարակական-քաղաքական իրադարձություններ։ Սկզբում նախընտրական ու հետընտրական պրոցեսսները, այնուհետև DIY փաբի պայթեցումն ու այսպես կոչված «բազմազանության» երթը հասարակություն մեջ հստակ ընգծեցին երկու ծայրահեղ ու փոքրաթիվ խմբեր և մեծամասնություն կազմող հարաբերական նեյտրալ կողմ։ Հատկանշական է, որ այս էտապում ավելի ագրեսիվ ու հարձակվողական հռետորիկա ավելի հաճախ հնչում էր «լիբերալ» կողմի ներկայացուցիչների կողմից, որոնք այնքան էին տարվել իրենց մարդու իրավունքների, ազատության, ժողովրդավարության ու այլ լոլոների մասին թեզերով, որ չէին էլ վարանում ակնհայտորեն վիրավորական որակումներ տալ իրանց կողմը չբռնած ցանկացած մեկին ու ամբողջ ազգին։ Ամենազավեշտալին այս էտապում նույն Ծոմակի հայտարարությունն էր, թե պետք եղավ ինքը կգնա Ղարաբաղում կկռվի, իսկ այլ լիբերալներ պաթոսային հայտարարություններ էին անում, իբր նույն բազմազանը կամ իրավապաշտապնը պակաս չի սիրում իր հայրենիքը ու հարկ եղած դեպքում ինքն էլ մյուսին հավասար, կկանգնի իր երկրի պաշտապնությունը։

Ու եղավ… կտրուկ սրվեց իրավիճակը սահմանի վրա, եղան զոհեր ու մի քանի օր մեր հասարակությունը պատերազմի վերսկսման մթնոլորտում էր ապրում։ Ի պատիվ մեզ, պետք է ասեմ, որ մենք այդ դժվար պահին մեզ նորից սկսեցինք դրսևորել որպես համախմբված ազգ ու մեկ ուժ, բոլոր այլ խնդիրները, որ առկա էին մինչ այդ մղվեցին երկրորդ ու երրորդ պլան։ Հազարավոր մարդիկ թե Հայաստանում, թե Հայաստանից դուրս պատրաստակամություն ու ռեալ քայլեր ձեռնարկեցին՝ բանակ անդամագրվելու ուղղությամբ։ Ու այս հայրենասիրական ոգին համակել էր մեր հասարակությունը… բացի հասարակության մեկ շերտից… այո, լիբերալ թևը, որ մինչ այդ հորջորջում էր հայրենասիրությունից ու իրավունքներից, ջանք ու եռանդ չէր խնայում «արդարություն» և «իրավապաշտապնություն» ապահովելու մեր «ֆաշիստական» հասարակության և «մարդակեր» բանակի մեջ, անսպասելիորեն լռեց, ընդ որում լռեց այնքան կտրուկ, ինչքան կտրուկ էր մինչ այդ նրանց վայնասունը։ Վերջում էլ այս կեղծավորների ու երկակի ստանդարտների երկկրպագուների ֆիասկոյի կուլմինացիան Քլինթոնի տված մրցանակներն էին ու Սաքունցի շատ զգուշ քննադատությունը՝ ուղղված մեր զինված ուժերի ասսիմետրիկ պատասխանի խստությանը։

Հիմա եկանք հասանք աշխարհին։ Հիշու՞մ եք դեռևս անցած ամառ ի՞նչ խանդավառությամբ էր «համաշխարհային հանրությունը» ընդունել Արաբական գարունը և դրա զարգացումները, ի՞նչ պաթոսային ճառերով ու կոչերով էին հանդես գալիս արևմտյան «ժողովրդավարության» կրողները, ինչպե՞ս նրանք անձնուրացաաբար և իրենց փողերն ու փորերը չխնայելով նետվեցին «պաշտապնելու» Լիբիայի ժողովրդավար ապստամբներին, ի՞նչ ճնշում գործադրեցին Մուբարաքի վրա ու ստիպեցին նա հեռանա… Ուղղակի բախտները չբերեց, Կադաֆֆին յաման չոր կողը դուրս եկավ ու ոչ միայն նախատեսված 2 շաբաթվա տեղը համարյա մի տարի դիմացավ, այլև պատռեց կեղծավորի դիմակը՝ բացելով ագահ ու վայրենի մռութը, ինչն էլ իր հերթին ժամանակ ու դուխ տվեց Ասադին, որ Սիրիայում պայքար ծավալի էլի խիստ «ժողովրդավար» ապստամբների դեմ։

Հիմա անցել է արդեն տարիուկես, ինչ արաբական շախարհը ալեկոծվեց ու լուսավոր արևմուտքը նոր ժողովրդավարության վերելքը կանխագուշակեց, իսկ ի՞նչ ստացվեց արդյունքում. Լիբիայում քաղաքացիական պատերազմը շարունակվում է ու երկիրը թե ֆակտո բաժանված է հարյուրավոր ցեղերի ու ցեղախմբերի մեջ, իսկ ողջ նավթաարդյունաբերությունը վերահսկվում է արևմտյան տրանսնացիոնալ ընկերությունների կողմից, բնականաբար ժողովրդավարության մասին խոսք անգամ լինել չի կարող, Եգիպտոսում սկզբից պառլամենտական ընտրություններում, այնուհետև նաև նախագահական ընտրություններում հաղթանակ տարան Եղբայր Մուսուլմանները, ովքեր դրանից ընդամենը շաբաթներ առաջ հապճեպորեն ջնջվել էին ԱՄՆ պետդեպարտամանետի տեռռորիստական կազմակերպությունների սև ցուցակից ու հիմա Եգիպտոսը կանգանած է քաղաքացիական պատերազմի շեմին, որի արդյունքում իշխանության վերջնականապես կգան կամ արմատական սլամիստներ, կամ էլ միևնույն Մուբարաքի հենասյուն ու իշխանության աղբյուր հանդիսացող ռազմական խորհուրդը և այս անգամ ևս ժողովրդավարության մասին խոսալը ավելորդ է։

Հերթը Սիրիայինն է, սակայն արդյունքը դեռ միանշանակ չէ, միանշանակ է միայն մի բան, որ ոչ մի խելամիտ մարդ չի մնացել, որ գոնե տեսականորեն հավատում է, որ հանուն ժողովրդավարության այս աշխարհում ինչ որ բան է արվում կամ արվել։ Ասեմ ավելին, ես չեմ պատկերացնում էլ ինչ պետք է լինի, որ մարդիկ վերջնականապես հասկանան, որ էդ լոլոն, որը մատուցվում է մեզ որպես փրկություն ու պանացեա զուտ գեղեցիկ միֆ է ու գործիք, որով քանդում ու ապականում են պետականությունն ու ժողովրդի միասնականությունը։ Ասածս էնա, որ արդեն պետքա սկսենք հասկանալ, որ այսպես կոչված լիբերալները, որոնք իրականում հենց նույն լիբերաստներն են այլևս վերացական վտանգ չեն ներկայացնում, քանի որ ալիքը մեզ է մոտենում ու երբ որ հասավ, հենց այս ազգի տականքներն են դառնալու գործիք՝ ուղղված մեր իսկ դեմ։

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s