10 խորհուրդ ապագա Դոն ԺուանՈւՀԻՆԵՐԻՆ

Posted: Հունիսի 18, 2012 in Uncategorized
Պիտակներ՝ , , , ,

Հաշվի առնելով այն հանգամանքը, թե ինչ ջերմորեն ընկալվեց մի տարի առաջ գրվածս «10 խորհուրդ ապագա Դոն Ժուաններին» գրառումս, երբ այն օրերս վերահրապարակեցինք Բլոգ Նյուզում, ինչպես նաև այն, որ եղան մի քանի կոչեր գրել նմանօրինակ գրառում, բայց արդեն աղջիկների մասին, որոշեցի չզլանալ ու այդպես էլ անել։ Միանգամից զգուշացնեմ, որ ես չեմ հավակնում բացարձակ ճշմարտության կրողի ստատուսին ու գրառման մեչ հնչելիք մտքերն ու եզրահանգումներն ունեն սուբյեկտիվ բնույթ և հիմնված են իմ դիտարկումների վրա։ Դե եկեք հիմա գրենք էն կարծրատիպերի մասին, որոնք առկա են մեր աղջիկներից շատերի մոտ ու խանգարում են նրանց հաջողությանը անձնական կյանքում.

«Ես պետքա Մասիս Սարի պես անհասանելի լինեմ»

Իհարկե հիմարություն կլինի ասելը, թե բառի վատ իմաստով հասանելիությունը կարող է գեղեցկացնել աղջկան, բայց պետք չէ նաև տրվել այլ ծայրահեղության, երբ աղջիկները համառորեն կաղապարվում են ու սկզբունքորեն չեն համաձայնվում շփման ինչ որ եզրեր գտնել իրենց համակրող տղաների հետ, անգամ այն դեպքերում, երբ  իրենք էլ համակրում են տղային։ Սիրելի աղջիկներ, իհարկե պետք է միշտ պահել ինտրիգը ու կանացի այլ խորամանկություններով ստեղծել ու պահել որոշակի անհասանելիության պատրանք, բայց մի դարձեք չադրա կրող մուսուլման կնջոջ դրդապատճառային ոլորտի ու արժեհամակարգի կրողներ։

«Մենք մեծ «ադալժենի ենք» անում, երբ համաձայնվում ենք ընկեր ունենալ»

Այս կարծրատիպը խիստ տարածված է, տհաճ ու անհիմն ցանկացած առումով։ Ժողովուրդ, եթե դուք հարաբերություններ եք կառուցում, կամ շփման ինչ որ ավելի վաղ ստադիայի մեջ եք Ձեզ սիրահետող տղայի հետ ու դրան գնացել եք ձեր կամքով ու ձեր սրտի թելադրանքով, նշանակումա, որ արդեն ադալժենի-մադալժենի չկա, դուք արել եք այն ինչ ինքներդ եք ցանկացել, իսկ  եթե այնուամենայնիվ ինչ-ինչ բաներից ստիպված եք գնացել նման զիջման, ապա կամ հրաժարվեք նման հարաբերություններից, կամ էլ համակերպվեք այն փաստի հետ, որ դուք երջանիկ չեք լինելու։ Ի վերջո, եկեք չմոռանանք նաև Հայաստանի տխուր սոցիոլոգիայի մասին. մեզ մոտ տարեցտարի ավելանում է չամուսնացած կանանց և տղամարդկանց թվի տարբերությունը, ընդ որում ոչ ի «օգուտ» կանանց։ Ժամանակն է, որ մի քիչ սկսեք գնահատել արական սեռին ու վերաբերվել որպես անհետացեղ տեսակի։Ճ

«Դրանց միտքը միշտ էլ պխտոր ա»

Ինքս էլ գիտեմ, որ մենք՝ տղերքս մի բարի քյալլա չենք, բայց եկեք հասկանանք, որ մարդիկ տարբեր են լինում ու պետք չի բոլորին բերել ու ինչ որ նման կարծրատիպի տակ դնել։ Կան տղաներ, որոնք «պխտոր» են, կան, որ «կիսապխտոր» են, բայց կան զաև «զուլալներ»։ Ասենք զզվում եմ էդ արտահաայտությունից, բայց «մաքուրով ուզել» ասվածը հենց տղերքիցա դուրս եկել, իսկ էդ անտեր «մաքուրով ուզելու» պահանջներն ու ձևաչափերը հայտնի են ու առանձին քննարկման են արժանի։ Ի դեպ, մտքի «պխտորությունը» հարաբերական հասկացողությունա։

 

«Տղաները խելոք և սուսուփուսների են սիրում»

Ճաշակի հարցա, իհարկե, կան տղաներ, որոնք իսկաապես սիրում են խելոք սուսիկ-փուսիկ աղջիկների, բայց դա բնավ չի նշանակում, որ  բոլորն են այդպես։ Ողջ հարցը կայանում է նրանում, որ ամեն տղա չէ, որ քաջություն է գտնում ինքն իրեն խոստովանի, որ իրականում իրեն ակտիվ ու համարձակ աղջիկներ են դուր գալիս։ Անձամբ ինձ միշտ էլ ձգել են հենց երկրորդ կատեգորիայի աղջիկները։

 

 

«Պետքա ջիգյարով քսվել»

Իհարկե այս երևույթը բոլոր աղջիկներին չի բնութագրում, բայց համաձայնեք, որ քիչ չենք տեսնում այնպիսի աղջիկների ում դեմքի կոսմետիկայի քանակով երկու բնակարան կարելի կլիներ վերանորոգել։ Ձեր ցավը տանեմ, էդ անտեր պուդռա-մուդռա, որ քսում եք, նենց քսեք, որ երբ ձեր թուշը պաչում են, նենց տպավորություն չլինի որ կավիճտ գրատախտակ ես պաչում։ Հետո հարցի մյուս կողմն էլ կա. շպարը ինչ որ չափով ողջունելի է, որովհետև խոսում է աղջկա խնամվածության մասին, բայց դա չպետք է հեղափոխական փոփոխությունների բերի արտաքին տեսքի մեջ, ի վերջո բնական գեղեցկությունից ազնիվ ու հաճելի բան քիչ կա, համենայն դեպս ըստ իս։

«Փողով տղայից լավ բան չկա»

Ի՞նչ խոսք, սխալ կլինի իգական սեռի բոլոր ներկայացուցիչներին մեղադրել մատերիալիզմի ու մերկանտիլիզմի մեջ։ Նույն կերպ սխալ կլինի բոլոր հարուստ տղաներին, որպես բացաասական կերպարների ներկայացնելը, սակայն եկեք հասկանանք, որ հատկապես եթե խոսքը գնում է երիտասարդ տղաների մասին, ապա մեր երկրի պայմաններում հարուստ 20-25 տարեկան տղա կարելի է ասել չկա, որ իր հարստությունը իր ուժերով դիզած լինի, որպես կանոն գործ ունենք պապայի բալաների հետ, ովքեր պորտաբույծի նման մսխում են փողեր, այնինչ իրենք ոչինչ չեն ստեղծել ու որպես կանոն չեն էլ ստեղծի, այդ թվում նաև նորմալ մարդկային հարաբերություններ։

 

«Պետքա հնարավորինս շուտ պսակվել»

Էլի մի բան, որ նկատել եմ շատերի մոտ։ բոլոր այն աղջիկները, ում բնորոշ է նման մտածելակերպը լավ կանեն հասկանան, որ դա որպես կանոն վանող էֆֆեկտ է ունենում, որովհետև մենք չենք սիրում հեշտությամբ այդքան մեծ պատասխանատվություն վերցնել մեզ վրա ու դա ունի թե հոգեբանական, թե հասարաակական, թե ֆինանսական պատճառներ։ Պետք չէ ավելորդ տեղը շտապեցցնել տղային, երբ որ հասունանա այդ պահը, տղան ինքը ամուսնության առաջարկ կանի։

 

«Բոլոր տղեքն էլ ման եկող են»

Չէ սիրելի աղջիկներ, էլի սխալվում եք։ Ինչպես տղաները, այնպես էլ աղջիկները այս առումով լինում են երկու տեսակի՝ մոնոգամ ու պոլիգամ։ Պոլիգամները հակված են դավաճանության ավելի շատ, քան մոնոգամները, բայց անգամ դա այդքան էական չէ։ Վստահ եմ, որ միշտ էլ եղել են, կան ու կլինեն կանայք, ովքեր այնքան խելացի ու հնարամիտ կլինեն, որ կարողնան մի այնպիսի միկրոմիջավայր ստեղծել իրենց հարաբերություններում, որ տղամարդու մոտ անգամ այդ գայթակղությունը չառաջանա։

«Բոլոր որոշումներ պետք է կայացնի տղան»

Գիտեմ, որ շատ տղաաներ իրենք են փորձում զոռովից պատասխանատվության այս հսկայական բեռը ստանձնել իրենց վրա ու հաճախ հենց դա էլ դառնում է պատճառ, որ հարաբերությունները ապականվեն։ Մի զրկեք ինքներդ ձեզ որոշելու կամ որոշմանը մասնակցելու իրավունքից, որովհետև դա առաջին հերթին բխում է հենց ձեր սիրելիի շահերից։ Բավականին դժվար է ճիշտ որոշումներ կայացնելը ինքդ քեզ համար, ուր մնաց թե հեշտ լինի երկու հոգու տեղը որոշելը, ինքն էլ պարբերաբար ու անընդմեջ։ Նման միակողմանիությունը միայն կփչացնի ձեր հարաբերությունները։

 

«Պետք է դառնալ այնպիսին, ինչպիսին ուզում է քեզ տեսնել սիրած տղան»

Եվս մի մեծ տարածում ունեցող սխալ, որի մեղավորությունը երկուստեք է։ Տղաները հաճախ սիրահարվում են ու սկսում են ինչ որ բնավորության գծերի, ոճի և այլ անձնական առանձնահատկությունների հետ անողոք ու անզիջում պայքար մղել ու երբ վերջապես ստանում են այն, ինչի համար պայքարում էին մեկ էլ գիտկացում են, որ իրենք սիրահարվել են մի մարդու, բայց իրենց առջև կանգանծ է լրիվ այլ մարդ՝ շնորհիվ հենց այն փոփոխությունների, որոնք իրենք էին պահանջում։ Աղջիկներ, ինձանից ձեզ խորհուրդ, հարաբերություններում որոշակի կարգվորություններ ու զիջումներ պարտադիր են, բայց դրանք երբեք ու երբեք չպետք է փոխեն ձեր ամբողջական կերպարը, որովհետև խելացի տղաները սիրում են անհատականություն ներկայացնող աղջիկների ու սիրում են իրենց բոլոր առավելություններով ու թերություններով հանդերձ։

 

 

Մեկնաբանություններ
  1. Լիդ :)ասում է՝

    հետաքրքիր էր :Դ 🙂

    Like

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s