BlogNews.am-ը դարձել է շատերի աչքի փուշը

Posted: Հունիսի 16, 2012 in Uncategorized
Պիտակներ՝ , , ,

Վերնագիրը չափազանցված չէ, մենք մեր գոյության 6 ամիսների ընթացքում արդեն երրորդ անգամ ենք ենթարկվում զանգվածային հաքերական հարձակման, ընդ որում, եթե առաջին անգամվա հետևում կանգանած էին հայաստանյան ուժեր, ապա վերջին երկուսի դեպքում գործ ունենք ադրբեջանցիների հետ։ Ուզում եմ կիսվել մի քանի մտահաղցումներով ու դիտարկումներով, կապված հատկապես վերջին դեպքերի, դրանց հետևանքների ու արձագանքների մասին։

Հիշեցնեմ, որ երկու օրվա ընթացքում մենք երկու անգամ կանգնեցինք փաստի առջև, որովհետև բացի կրկնվող ԴԴոս հարձակումներից, մեր կայքը կոտրվեց ու երկու անգամ էլ հեռացվեցին բոլոր գրառումները։ Մեր ընկերները, ովքեր օգնում են մեզ կայքի տեխնիկական անվտանգության և ապահովման հարցերում, ասացին, որ տեղ գտած ադրբեջանական հարձակումները հաքերային «սև շուկայի» սակագներով արժեն հազարավոր դոլլարներ, ինչից կարելի է հետևություն անել, որ գործ ունենք ոչ թե ինչ որ պատահական երիտասարդ առցանց ասկյարների հետ, որոնք իրենց նախաձեռնությամբ են զբաղվում խուլիգանությամբ, այլ պետական հովանավորչություն վայելող կամ հենց պետական կառուցի հետ։

Շարունակելով տրամաբանական շղթան, կարելի է ենթադրել, որ Բլոգ Նյուզը պատահական թիրախ չէր, որովհետև գրոհվեց ոչ թե մեկ անգամ այլ երկու, ընդ որում, որկու հարձակումների միջակայքում ըկած երկու օրերի ընթացքում տեղ են գտել բազմակի ԴԴոս հարձակումներ։ Ի՞նչ է սա նշանակում։ Չեմ ուզում գլուխ գովալ, բայց ըստ երևույթին, Ադրբեջանի ռեժիմը որոշակի վտանգ է տեսնում մեր մեջ, որովհետև հատկապես մեր ռուսերեն բաժնում տեղ են գտնում բազմաթիվ գրառումներ որոնք հաճելի չեն Ադրբեջանին մի շարք պատճառներով.
ա. կամա, թե ակամա, բայց ԲլոգՆյուզն ունի իր դերակատարումը տեղեկատվական պատերազմի դաշտում ու իր ֆորմատի առանձնահատկությունից ելնելով նաև հանդիսանում է հակաադրբեջանական գրառումների ու դիրքորոշումների կենտրոնացման հարթակ։

բ.  Բլոգ Նյուզը հասանելի է ինչպես հայերիս համար, այնպես էլ նույն Ադրբեջանում ապրոք ադրբեջանցու, որը բացի իր երկրի հասցեին հնչող ստանդարտ ոչ դուրեկան գրառումներից կարող է նաև կարդալ այնպիսի բաներ, որոնք երբեք չեն հրապարակվի Ադրբեջանում, ուստի որքան էլ զավեշտալի հնչի, բայց ինչ որ առումով, Բլոգ Նյուզը ազատ խոսքի ու տեղեկատվության աղբյուր է դառնում նաև ադրբեջանցիների համար։

գ. Նման խուլիգանությունները միշտ ունենում են նպատակ մի կողմից հիշեցնել հայերիս, որ մեր արևելքում ունենք թշնամի, իսկ մյուս կողմից միտված են պխտորելու մեր քաղաքացու առօրյան, խաթարել նրա անդորրը ու փաստորեն, Բլոգ Նյուզը նաև դիտարկվում է, որպես մի կայք որի անախորժությունները կարող են խաթարել հայերի անդորրը։

Հիմա անցնեմ այն հետևություններին ու համեմատականներին, որոնք մենք ենք արել մեզ համար.

ա. Կրկին թող գոռոզ չհնչի, բայց անկախ ամեն ինչից, մենք ազգանվեր գործ ենք անում, անգամ եթե ոմանց դուր չի գալիս մեր  գործելաոճը։ Փաստը մնում է փաստ, որ մեր թշնամին ֆինանսական և այլ ռեսուրսներ է կենտրոնացնում, որպեսզի խաթարի մեր աշխատանքը ու այս առումով տեղին կլինի ասել, որ ինչը վատ է մեր թշնամուն՝ լավ է մեզ համար։

բ. Ելնելով վերոնշյալից, մենք կրկնակի եռանդով ենք լծվելու մեր գործին, որպեսզի էլ ավելի մեծ խնդիրներ ստեղծենք Ադրբեջանի համար մի կողմից, իսկ մյուս կողմից էլ ավելի առողջ ու ամբողջական պատկեր ստեղծենք մեր հասարակության համար։ Ու ամենևին էական չի, թե քանի անգամ հաջող կամ անհաջող փորձ կլինի մեզ որոշ լռեցնելու, մենք միևնույն է, էլի կշարունակենք, անգամ եթե պետք լինի 0-ից սկսել։

գ. Եթե համեմատենք 2 ամիս առաջ տեղ գտած գրոհի և դրան հետևած արձագաննքներին, ապա կարող եմ ասել, որ մեր կողմանկիցների թիվը միայն աճել է ու ի տարբերություն առաջին անգամի, այս անգամ միայն մեկ հոգու (ով ի դեպ DIY փաբի անձնակազմից է) կողմից եմ լսել ադրբեջանցիներին ուղղված դրական արձագանք՝ Բլոգ Նյուզը կոտրելու կապակցությամբ։ Բնականաբար, չկամեցողներն ավելի շատ են և տարբեր քաղաքական ու հասարակական ճամբարներից են, բայց նրանք արդեն գերադասում են լռել, ինչը ևս վկայում է նրա մասին որ ճիշտ ուղղու վրա ենք։

դ. Վերջապես, մենք ևս մեկ անգամ համոզվեցինք, որ մեր գործը ինքնանպատակ չենք անում ու մենակ չենք։ Շնորահակլություն բոլոր մեր հեղինակներին ու ընթերցողներին, ովքեր իրենց աջակցությունն ու մեզ սատարելու պատրաստակամությունը հայտնեցին, որովհետև դա հատկապես կարևոր է մեզ համար և մոտիվացնում է, որպեսզի մենք էլ ավելի մեծ եռանդով ու նվիրվածությամբ շարունակենք մեր սկսած գործը։

BlogNews.am կայքի գլխավոր խմբագրի օգնական
Կոնստանտին Տեր-Նակալյան 

Մեկնաբանություններ
  1. artsakhlibertyասում է՝

    Կոստյա ջան, ոչ մի չափազանցություն չկա գրառմանդ մեջ. իսկապես որ մեծ գործ եք անում տեղեկատվական դաշտում: Նույնսիկ կարող եմ ավելացնել, որ նաև Արցախումա Բլոգնյուզը տեղեկատվության բավականին վստահելի ու այլընտրանքային աղբյուր համարվում:
    Հաջողություն ու համբերություն եմ ցանկանում կայքի նախկին գործելաոճը վերականգնելու և այն զարգացնելու համար:

    Like

  2. Jivan Petrosyanասում է՝

    Շատ արդյոնավետ եք աշխատում, բայց ավելի լավ կլիներ, եթե ինչոր մեկի կողմից ստուգվեր հետո նոր տարածվեր ցանկացած գրառում : Հաճախ հանդիպում են անիմաստ գրառումներ : Շնորհակալություն !!

    Like

    • antiliberastասում է՝

      Ջիվան ջան, դա տեխնիկապես էլ անհնար է, հետո էլ մենք ի սկզբանե սկզբունք ունենք, որ չենք խմբագրում, այլ վերահրապարակում ենք ամենադիտարժան գրառումները, անախ նրանից թե ինչ դիսպոզիցիա ունենք դրանց նկատմամբ։

      Like

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s