ՀԱԿ-ը ԲՀԿ-ից ավելի եռանդով է Օսկանյանին պաշտպանում

Posted: Հունիսի 12, 2012 in Uncategorized
Պիտակներ՝ , , , , ,

Հերթական անգամ ականատես ենք լինում ՀԱԿ-ի ցանկացած տրամաբանությունից դուրս գտնվող վարքին։ առավոտվանից հետևում եմ, թե ինչ արձագանքներ է գտնում Օսկանյանի հանդեպ հարցված քրեական գործի մասին լուրը ու մի բան միանշանակ է՝ ՀԱԿ-ը նույնիսկ իր կողմնակիցներին այսպիսի մոլեռանդությամբ չէր պաշտպանում։ Ու սա այն դեպքում, երբ տարիներ շարունակ նույն Օսկանյանին նույն ՀԱԿ-ը մեղադրում էր բոլոր հնարավոր ու անհնար մեղքերի ու զանցանքների մեջ։ Ինչո՞վ է սա պայմանավորված։

Իրականում ամեն ինչ պարզից էլ պարզ է՝ սա ՀԱԿ-ի հոգևարքի կոնվուլսիվ շարժումներն են, որովհետև որքան էլ տխուր է, բայց փաստ, որ ի դեմս ՀԱԿ-ի, Հայաստանը կորցրեց մոտ ապագայում որևէ լուրջ արմատական ընդդիմություն ունենալու հույսը, իսկ ՀԱԿ-ի այս վարքը անհույս փորձերն են, որոնք միտված են փրկելու իրենց առանց այն էլ ապականված ընդդիմադիր համբավը։ Հարցն այս դեպքում նրանում չէ, թե ես ոնց եմ վերաբերվում ՀԱԿ-ին, որովհետև հիմա ես փորձում եմ տալ մաքսիմալ օբյեկտիվ գնահատական։

Ես ոչ մեկի համար նորություն ասած չեմ լինի, եթե ասեմ, որ ՀԱԿ-ի իմիջային կործանումը գնաց հատկապես այն բանից հետո, երբ նախընտրակկան քարոզարշավի ժամանակ ՀԱԿ-ի մոտ չգիտես որտեղից հայտնվեց ամնեզիա ու ՀԱԿ-ական հռետորիկան ավազկապետության ու Քոչարյանի դեմ պայքարից անցավ ՀՀԿ-ի ու Սարգսյանի դեմ պայքարին, ընդ որում, մինչ այդ այդքան արմատական ՀԱԿ-ը խիստ բարեհամբույր կեցվածք ընդունեց քոչարյանական ԲՀԿ-ի հանդեպ։

Հիմա, վերլուծելով այն արձագանքներն ու հայտարարությունները, որոնք լսվում են ՀԱԿ-ի ճամբարից, կարելի է եզրակացնել, որ ՀԱԿ-ում փորձում են կառչել այս դեպքից ու հնարավորինս խմորելով այն, Օսկանյանի շուրջ ստեղծել սուրբ նահատակի ու ռեժիմի դեմ անողոք պայքար մղողի իմիջ, որը հետո կկարողանան կիրառել, որպեսզի բացատրեն իրենց անհետևողական վարքը նախընտրական և հետընտրական շրջանում։ Ինչ վերաբերում է Օսկանյանին, ապա ես դժվարանում եմ ինչ որ կոնկրետ գնահատական տալ եղածին։ Ամեն դեպքում ինձ թվում է, որ նրա դեմ ուղղված ճնշումն իրականում մեսսիջ է ոչ թե Օսկանայանին, ԲՀԿ-ին կամ ՀԱԿ-ին, այլ հենց մոխրագույն կարդինալ խաղացող Քոչարյանին, ուստի Օսկանյանի հետագա ճակատագիրն ու կարիեռան էլ ամբողջությամբ կապում եմ Քոչարյանի հետագա քայլերին կամ դրանց բացակայության հետ։

Իսկ ՀԱԿ-ը այս պատմությունից ևս չի կարողանա օգուտ քաղել։ Ինչպես նշեցի, ես ցավալի փաստ եմ համարում, որ գոնե բազմազանության (բառի նորմալ իմաստով) տեսակետից մեր առանց այն էլ աղքատիկ քաղաքական դաշտը էլ ավելի աղքատացավ, սակայն դրանում մեղավոր է առաջին հերթին հենց ՀԱԿ-ական վերնախավը։ Ինչ վերաբերում է Օսկանյանին, ապա չեմ ուզենա, որպեսզի նա քավության նոխազ դառնա, ես ավելի կգերադաեի նրան տեսնել դիվանագիտական դաշտում (հեչ չլնի-չլնի, անտաղանդ Նալբանդյանից վատը չի լինի), քան թե բանտախցում, առավել ևս, որ ինչպես նշվեց, Օսկանյանին պռեսսի տակ են դրել Քոչարյանի պատճառով։

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s