ԱՄՆ-ին պետք է հիշեցնել, որ Հայաստանը իր նահանգներից մեկը չէ

Posted: 11 Հունիսի, 2012 in Uncategorized

Իհարկե ահագին մարդ կգտնվի, որ կփորձի բացատրել ինձ, որ դա նորմալա/ճիշտա/լավա/սովորականա, որ ԱՄՆ-ն էս վերջերս ոնց որ հատուկ ընտրի մեղմ ասած ամենաքիչ պոպուլյար դեմքերին, որոնք զբա ղվում են տարատեսակ գործունեությամբ, որոնք ուղղված են Հայաստանում Ռուսասատնի ազդեցության դեմ (կմասնավորեցնեմ) և առհասարակ Հայաստանի Հանրապետության դեմ։ Ես իհարկե գիտեմ, որ դա ԱՄՆ-ի վարվեցողության սովորական ֆորմատ է, բայց ես նաև գիտեմ, որ դրա դեմ կարելի է պայքարել, ընդ որում, մեր պարագայում՝ բավականին էֆֆեկտիվ։ Խոսենք ըստ էության…

Ինձ չի դզում, երբ ԱՄՆ դեսպանատունը ու Պետդեպարտամենտը պարբերաբար իր մոտ է հրավիրում ու գովաբանում, մրցանակներ ու գրանտեր շնորհում վաղուց արդեն ազգի տականքի ճանաչում ստացած մարդկանց ու կազմակերպությունների։ Ինձ մի այլ կարգի չի դզում, որ կան հայերիս մեջ խելոքներ, որոնք իրենց դիրքորոշում են որպես հայրենասեր ու անկախական և ապացուցում են, որ մեր գերակա շահն է նվազացնել Ռուասատանի ազդեցությունը, բայց ձեն չեն հանում ու դեռ մի բան էլ գովերգում է, երբ Ամերիկանա իր քիթը խոթում մեր հարցերի մեջ։

Ընդհանրապես, ինձ ամենաշատը չի դզում էն ցինիզմն ու միակողմանիությունը, որը դրսևորումա ԱՄՆ-ն էս վերջերս։ Ախր ես այլ գնահատական չեմ կարող տալ, երբ մրցանակներ են ստանում այնպիսի մարդիկ, ինչպիսիք Սաքունցն  (որը աչքի ընկավ հատկապես Վանյանական միջոցառման անցկացման հարցում, ազերի դիվերսանտների կողմից սպանված մեր զինվորների մահը սկզբում որպես ռազբոռկայի հետևանք ներկայացնելու մեջ, ինչպես նաև խիստ տոլերանտ աշխատողների շնորհիվ, որոնք ոգևորական բացականչություններ էին անում ՀՀԿ-ի շենքի հրդեհի ժամանակ) ու Ծովինարն են (ով իր ողջ գործունեությունը ուղղել է բանակը վարկաբեկելուն)։ Հիասթփված եմ նաև Մարիամախոտ Սուխուդյանենցից, որոնց շնորհվեց մրցանակ իրենց գործունեության համար, որը չգիտես ինչու երբեք թիրախ չի ընտրում բնապահպանությանը վնասող այն կազմակերպություններին, որոնցում շրջանառվում է ամերիկյան կապիտալ (օրինակ՝ Ախթալլայի հանքահարստացուցիչ ձեռնարկությունը)։ Ինձ դուր չի գալիս նաև, որ ԱՄՆ դեսպանատունը ջան-ջիգյարա անում աղանդավորական կառուցների (մասնավորապես Կյանքի Խոսքի ու նրա ղեկավար Արթուր Սիմոնյանի հետ) ու որ իր սուրբ պարտքնա համարում ամեն հնարավոր ու անհնար տարբերակներով սատարել ու աջակցել Հայաստանում նույն աղանդների ու սեռական փոքրամասնությունների առաջընթացին։ Էս ամենը իրոք չի դզում, բայց ի՞նչ կարելի է անել։

Նախ, պետք է մեր իշխանությունները նայեն, թե ինչ եղավ Քադաֆֆիի ու Մուբարաքի հետ և գիտակցեն, որ ԱՄՆ-ը չունի մշտական ընկերներ ու ամեն դեպքում ստեղծում է նախադրյալներ, որպեսզի հարկ եղած դեպքում նույն ճակատագրին արժանացնի ըմբոստ ղեկավարներին։ Հաջորդ բանը, որ պետք է հասկանան թե´ իշխանությունները և թե´ հասարակությունը, կայանում է նրանում, որ նման սցենարում կիրառվող արհեստականորեն հրահրված խժդժություններում առանցքային դեր են խաղում հենց այն ուժերը, որոնք նման ազատ անցուդարձ ունեն ԱՄՆ դեսպանատուն։ Հասարակությունը պետք է նաև գիտակցի, որ սա իրական վտանգ է իր մեջ պարունակում, որովհետև հստակ տեսանելի է արդեն, որ նմանատիպ գործունեությունը միտված է մեր մոնոլիտ ժողովուրդը տրոհելուն։ Վերջապես, կարևորագույն մյուս բանը, ո մենք պետք է գիտակցենք, որ ի տարբերություն նույն Լիբիայի կամ Եգիպտոսի, մենք ունենք մեզ համար եզակի երևույթ դարձած աշխարհաքաղաքական առավելություն՝ ի դեմս ԱՄՆ-ի հակակշիռ հանդիսացող Ռուսաստանի, որի հետ մեր շահերը տվյալ կոնտեքստում համընկնում են։ Էսքանը։

Մեկնաբանություններ
  1. msheciասում է՝

    antiliberast ջան, այսքան տականքների նկարների առկայությունից արդեն իսկ սիրտս խառնեց…դեսպանատունը շատ խաղեր կարող է տալ, բայց մեր` հայերիս մոտ լավ էլ ստացվում է “2 ֆրոնտով” խաղալ…;)

    Like

    • antiliberastասում է՝

      էդքան էլ լավ չի ստացվում, համ էլ էդ տարբերակը ի սկզբանե դատապարտվածա ձախողման, ինչում մենք բազմիցս համոզվել ենք մեր պատմության ընթացքում։ Ռուսները լավ ասացվածք ունեն.
      одной попой на двух стульях не усидишь:)

      Like

Թողնել մեկնաբանություն