Մենք հոգեբանորեն պատրաստ պետք է լինենք պատերազմի

Posted: Հունիսի 8, 2012 in Uncategorized
Պիտակներ՝ , , , , , ,

Վերջին օրերի լարվածությունից կարելի է ու պետք է մի շարք հետևություններ անել, որպեսզի հետագայում խնդիրների չբախվենք։ Բերեմ մի քանի նկատառումներ, որոնք ես եմ նկատել ու որոնց արժե ադրադառնալ.

— Թեև իմ սպասվածից ավելի լավ ու համախմբված դրսևորեց իրեն մեր հասարակությունը, սակայն կար մի փոքր հատված, որ խուճապային վիճակների մեջ էր սկզբում, սակայն նրանք շատ արագ լռեցին։ Պատճառը թերևս կայանում է նրանում, որ մեր հասարակության մի շերտի մոտ չգիտես ինչու արմատավորվել է պացեֆիզմը։

— Պետք է բոլորն անխտիր հասկանան, որ պատերազմը ոչ թե ինչ որ վերացական ռիսկ է, այլ լատենտ իրականություն ու վատագույն դեպքում այն ոչ թե կսկսվի կամ կվերսկսվի, այլ ուղղակի կմտնի ակտիվ ֆազայի մեջ։ Առկա իրականության մեջ ամենասխալ բանը, որ մենք կարող ենք  անել, դա ջայլամի պես գլուխներս հողի մեջ թաղելն է ու հայտարարելը, որ պատերազմ չկա, չի կարա լինի ու չեն էլ թողնի որ լինի։

— Հասկանալի է, որ ոչ մի ադեկվատ մարդ չի կարող երազել պատերազմի մասին, հասկանալի է նաև այն, որ ցանկացած դեպքում, պատերազմը ամենավատ լուծումն է, ԲԱՅՑ… պատերազմը միակողմանի չի լինում ու եթե մենք սրբորեն հավատանք, որ ոչ մի դեպքում պատերաազմ չի լինի, մեզ կփրկեն ռուսները/միջազգային հանրությունը/ձմեռ պապին, ապա մենք վստահաբար տանուլ կտանք։ Ճիշտ է, չեմ սիրում ցիտել Նժդեհին, բայց այս պարաագայում, ամենատեղին ու դիպուկ խոսքերը պատկանում են նրան. «Ուժն է ծնում իրավունք»։ Չմոռանանք նաև հռոմեացի պատմաբան Կոռնելիյ Նեպոտի իմաստուն խոսքերը. «Եթե խաղաղություն ես ուզում, ապա պատրաստվիր պատերազմի»։

— Հստակ երևաց նաև որոշ քաղաքական ուժերի ու հասարակական խմբերի փտածությունն ու դավաճան էությունը։ Իմ խորին համոզմամբ, ցանկացած ոք, ով փորձում է մեր հերոսաբար ընկած տղաների մահվանը տալ քաղաքական երանգ ու մեղքը բարդել իշխանությունների կամ այլ քաղաքական ուժերի վրա, արժանի չէ այս երկրում գործունեություն ծավալելուն։ Պետք է նմաններին ուղղակի տանել ու Վահրամ Սահակյանի առաջարկածի պես կանգնացնել սահմանին, որովհետև թուրքերը տեսնելով նամնների՝կզզվեն, իսկ վատագույն դեպքում չեն ափսփսա էդ 9 գրամ արճիճի ու կգյուլլեն դրանց, ինչով մենակ օգտավետ ծառայություն կմատուցեն հայ ժողովրդին։

— Հստակ երևաց նաև այն, որ անկախ վերջին 20 տարիները այնուամենայնիվ ի զորու չէին կոտրելու մեր ազգի ոգին ու ճգնաժամային պայամններում մեր ժողովրդի ճնշող մեծամասնությունը միանշանակորեն ու շատ արագ կհամախմբվի։

Տա Աստված, որ իրավիճակը չսրվի իսկ բախումները չէսկալացվեն, բայց մենք պետք է ինքներս մեզ հստակորեն ասենք, որ անկախ մեր ցանկությունից, իրականության կերտումը միայն մեր ձեռքում չէ և եթե հարկ եղավ, մենք կընդունենք փոփոխական իրականության թելադրած նոր պայմանները, բայց ոչ որպես հլու ու կամազուրկ մի ամբոխ, այլ մի բռունցք դարձած մի ժողովուրդ, որը գիտի, թե ինչ է հաղթանակը ու ինչ գին ունի խաղաղությունը։

Մեկնաբանություններ
  1. Հոգեբանորեն պատրաստ են բոլորը: Իսկ պացիֆիզմ տարածողները պարզապես կամա թե ակամա թշնամու հանձնարարությունն են կատարում: Էդքան բան:

    Like

  2. msheciասում է՝

    Չեմ ուզում, որ պատերազմի հաշվին համախմբվի ազգս…

    Like

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s