ՊՆ-ի վերջին օրերի կեցվածքը օրինակելի է

Posted: Հունիսի 7, 2012 in Uncategorized
Պիտակներ՝ , , , ,

Նոր բանավիճում էի Արթուր Եղիազարյանի հնչեցրած առաջարկի վերաբերյալ ՊՆ-ի արած ակնարկի վերաբերյալ։ Մեր աղջիկներից մեկը մի պահ բորբոքված փորձում էր ինձ համոզել, որ ՊՆ-ն շատ կոպիտ բանա արել։ Հասկանալով, որ էմոցիոնալ մտածելակերպը շատերիս է բնորոշ, որոշեցի անդրադառնալ այս հարցին ու տալ մի քանի պարզաբանումներ։

Նախ, եկեք հասկանանք, որ հերթական անգամ ՊՆ-ն ու առհասարակ մեր բանակը, ցույց տվեցին, որ իզուր չէ, որ ժողովրդի 80 տոկոսը անվերապահորեն վստահում է մեր զինված ուժերին, քանի որ վերջին օրերի իրադարձությունները ցույց տվեցին մեր բանակի պրոֆեսսիոնալիզմը թե´ իր բուն պարտականությունների կատարման հարցում, թե´ ադեկվատ տեղեկատվություն տարածելու և հասարակության հետ անընդհատ հետադարձ կապ պահելու հարցում։

Իմ զրուցակցին հատկապես դուր չէր եկել ՊՆ-ի պատասխանի «կոպտությունն» ու կարճությունը, ուստի, եկեք մի թեթև նդրադառնանք դրան։ 

Եկեք հասկանանք, որ կոնկրետ Արթուր Ղազարյանը իմ խորին համոզմամբ հանդես չէր եկել զուտ պոպուլիստական ինչ որ հայտարարությաբ, այլ կոնկրետ առաջարկ էր արել։ Մյուս բանը, որ պետք է հասկանալ, կայանում է նրանում, որ զինված ուժերը սենտիմենտալ օրիորդների հավաքատեղի չէ ու այնտեղ ինչ որ ռեվերանսներ ու կքանստումներ ընդունված չեն. հնչեցվում են լակոնիկ դիմում, բողոք, առաջարկություններ, որոնց տրվում է լակոնիկ, կարճ կոնկրետ պատասխան։ ՊՆ-ն՝ բանակին բնորոշ լակոնիկությամբ պատասխանել էր, որ այս պահին բանակը ի վիճակի է առանց կամավորների ներգրավմամբ էլ լուծել իր առջև դրված խնդիրը, սակայն ողջունելի է համարում նման նախաձեռնությունները։

Որպեսզի հատկապես զգացմունքային քաղաքացիների սրտները տեղն ընկնի, ասեմ, որ սահմանը պահում են ոչ միայն 18-20 տարեկան ջահել տղերք, այլ հասուն ու փորձառու պայմանագրային պրոֆեսսիոնալներ ու ըստ ամենայնի, սահմանի լարված հատվածում սա առավել ևս այդպես է։ Այդ պատճառով, եկեք շտապողականություն չանենք, էմոցիոնալ պոռթկումների չտրվենք ու թողնենք, որ բանակը շարունակի կատարել իր պարտականությունները։ Առանց մեզ էլ ՊՆ-ն կարողանում է գլուխ բերել դա՝ սեփական ուժերով։

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s