Մեր զինվորները արժանի հակահարված են տվել

Posted: Հունիսի 5, 2012 in Uncategorized
Պիտակներ՝ , , ,

Չգիտեմ որքանով է ճիշտ լուրը «լավ» որակել, բայց ամեն դեպքում, էսօր առավոտվանից լավ լուրեր ենք ստանում մեր սիրասուն հարևան Ադրբեջանից։ Երևի մարդ չի մնացել, որ չիմանա, որ թուրքերը հայտարարել են 5 զոհի մասին, բայց եկեք հասկանանք մի հատ թե ինչ է սա նշանակում:

Սկսենք հենց հայտարարված զոհերի քանակից։ Եկեք հասկանանք, որ որպես կանոն ադրբեջանցիք մի քանի անգամ փոքր թիվ են ասում իրենց զոհերի մասին, որպեսի խուճապային տրամադրություններ ու թերահավատություն չստեղծեն իրենց բանակի մասին։ Հաճախ, նրանք անգամ ռեալ սպանված զինորների մահը մատուցում են նաև որպես դժբախտ պատահար, ինքնասպանություն, մահացու ելքով հիվանդություն և այլն։ Ուստի, ելնելով այս ամենից, տրմաբանական է եզրահանգել, որ զոհերի քանակը ավելի շատ է, ենթադրում եմ, որ առնվազն 10 հոգու մասին կարելի է խոսել։

Հիմա անդրադառնանք մյուս նյուանսին։ Երեկ բացի ղզիկ պանիկյոռներից, եղան նաև սադրիչ ուռոդներ, որոնք փորձում էին ապացուցել, որ իրականում մեր «անտաղանդ», «կաշառակեր» ու «մարդակեր» բանակը ինքն է փորձել ներթափանցել Ադրբեջանական դիրքեր, սակայն քաջարի ադրբեջանցիք նկատել են դա ու մերոնց ջարդը տվել են։ Ուրեմն, հատուկ նման խելոքների համար ասեմ, որ նույնիսկ եթե վերցնենք ադրբեջանական թիվը որպես հավաստի, այսինքն ընդունենք, որ զոհվել է 5 ադրբեջանցի ու համեմատենք մեր զոհերի թվի հետ, արդեն իսկ խիստ քիչ հավանական է թվում, որ գրոհողը մենք ենք եղել, որովհետև հարձակվող կողմը ավելի շատ զոհ պետք է տված լինի, նամանավանդ եթե խոսքը գնում է խրամատներով ու պաշտպանական կառույցներով հագեցած բարձրունքի գրոհի մասին։

Այս վարկածի տխմարությունն էլ ավելի ակնհայտ է դառնում, եթե հաշվի ենք առնում, որ տվյալ միջադեպում ներգրավված մեր զինվորները ժամկետային զինծառայողներ են, այնինչ, սահմանի այդ հատվածում հենակետերը զգալի մասը պահվում են պայմանագրային փորձառու զինծառայողների կողմից ու մի այլ կարգի անհավանական է ինձ թվում, որ մերոնք նման դիվերսիա իրականացնելու համար, հարյուր տարվա փորձ ունեցող զինվորին թողած, 18 տարեկան երեխեքի տանեին գյուլլի բերան։

Ընդհանուր առմամբ, կարելի է ասել, որ դեպքերի ամբողջական պատկերը արդեն նշմարվում է ու ըստ իս, մեր բանակը գործել է գրագետ ու օպերատիվ։ Ասեմ ավելին, զուտ էդ մարտի ընթացքում սատկացրած թուրքերով մերոնք չեն բավարարվի ու պետք է սպասել, որ մոտ օրերս ադրբեջանական ԶԼՄ-ները կսկսեն շուտ-շուտ հաղերդել տարատեսակ պատահարներից ու հիվանդություններից կյանքից հեռացած իրենց զինվորների մասին։

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s