Տեղի է ունեցել ոչ թե գնդակոծություն, այլ ռեալ մարտ

Posted: Հունիսի 4, 2012 in Uncategorized
Պիտակներ՝ , , ,

Էլի ադրբեջանցիք համը հանել են ու էլի ողջ տեղեկատվական դաշտը հեղեղված է խեղաթյուրված ու հաճախ թերի ինֆորմացիայով, բայց այս անգամ օպերատիվ է աշխատել ՊՆ-ն, ընդ որում և իր անմիջական պարտականությունների ոլորտում, և հասարակության հետ կապ պահելու մասով։ Մեջբերում եմ ՊՆ պաշտոնական հաղորդագրությունը.

Ս.թ. հունիսի 4-ին, ըստ նախնական տվյալների, հայ-ադրբեջանական սահմանի հյուսիսարևելյան հատվածում ադրբեջանական կողմը հերթական անգամ կոպտորեն խախտել է շփման գծում հաստատված հրադադարի ռեժիմը` փորձելով ներթափանցել ՀՀ Տավուշի մարզի Բերդավան և Չինարի գյուղերի ուղղությամբ տեղակայված հայկական հենակետեր:

Ձեռնարկված միջոցառումների և հայ զինառայողների քաջարի գործողությունների արդյունքում դիվերսիոն առաջխաղացումը կասեցվել է և տալով կորուստներներ` հակառակորդը ետ է մղվել: Ադրբեջանական գործողության արդյունքում զոհվել են ՀՀ ԶՈւ զինծառայողներ Մուշեղ Հարությունի Նուրբեկյանը, Զոհրաբ Խաժակի Բալաբեկյանը և Կարեն Կամոյի Դավթյանը: Կան վիրավորներ:
Միջադեպի կապակցությամբ կատարվում է հետաքննություն: Դեպքի վայր են մեկնել ՀՀ զինդատախազը և ՀՀ պաշտպանության նախարարության հատուկ քննչական խումբը:
ՀՀ զինված ուժերը վերահսկում են իրավիճակը շփման գծում` իրականացնելով իրավիճակին համարժեք գործողություններ:
ՀՀ պաշտպանության նախարարությունը խորապես ցավակցում է զոհվածների ծնողներին ու հարազատներին:

Ընդգծված մասերը հստակ ցույց են տալիս, որ գործ ենք ունեցել ոչ թե դիպուկահար կրակի, ոչ թե դիրքերի միջև փոխհրաձգության կամ ուղղակի գնդակոծության հետ, այլ սահմանը անցնել փորձող/մեր դիրքերը գրավել փորձող ադրբեջանական ջոկատի հետ։ Դատելով հայտարարված մեր զոհերի ու վիրավորների քանակից եղել է բավականին լուրջ մարտ ու քանի որ դիրքերը շարունակում են մեր ձեռքում մնալ, ապա կարելի եզրակացնել, որ մարտում ևս մեկ անգամ հաղթող մենք ենք դուրս եկել, այնպես որ խուճապի մեջ ընկնելու կարք չկա։

Վերջում, խորին ցավակցանքներս ընկած տղերքի հարազատներին, ինչքան էլ մերոնք թուրք խփած լինեն ու դեռ կխփեն, մեկա 100 հատ սատկացրած թուրքն էլ չի փոխարինի մեր զոհված տղեքից գոնե մեկին….

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s