«Ընկերություն անել»-ը նույն «Տուն-տունիկ»-ն է, ուղղակի մեծերի համար

Posted: Հունիսի 1, 2012 in Uncategorized
Պիտակներ՝ , , , , , ,

Նենցա ստացվել, որ էս քանի օրա նորից ահագին սկսել եմ մտածել մեր հասարակական կայնքի որոշ նյուանսների մասին, մասնավորապես աղջիկ-տղա փոխհարաբերությունների մասին։ Ասեմ, որ առհասարակ, բավականին հետաքրքիր թեմայա, որովհետև տալիսա վերլուծության լայն հորիզոն ու համեմատականներ անցկացնելու մեծ դիապազոն։ Ուզում եմ քննարկել «Ընկերություն» ասվածը. ի՞նչ է դա նշանակում, ի՞նչ գործառույթներ է իրականացնում, ո՞րն է դրա նպատակը, արդյո՞ք ակտուալ է «ընկերություն» ասվածի արդի ընկալումը մեր հասարակությունում։ Եկեք քննարկենք նշված կետերը։

Եթե փորձենք «Ընկերություն» ասվածին գիտական սահմանում տալ, ապա այն կհնչի մոտավորապես այսպես. «Ընկերությունը» աղջկա և տղայի փոխհարաներությունների մի ձև է, երբ առկա են սիրային/զգացմունքային/ձևական կապ, հարաբերությունների որոշակի ձևաչաձ, փոխադարձ պատասխանատվություն (իրականում՝ հաճախ միակողմանի)  և որոշակի ծիսական ու ոչ այնքան փոխադարձ պարտավորվածություններ։

Լավ է՞ չէ հնչում։ Սակայն եկեք մի հատ այս ամենին քննադատորեն մոտենանք։ Որպես կանոն, մեր հասարակությունում ընկեր/ընկերուհի ասվածը դարձել է սեփականության իրավունք հաստատելու ու ինքնահաստատվելու միջոց, ինչը ինձ դուր չի գալիս։ Մի կողմից մարդիկ հաճախ շտապում են իրենց հարաբերությունները էդ փուլին հասցնելուն, որպեսզի կարողանան ասեն ինքը իմ ընկերուհինա/ընկերնա, որպեսզի այլ հավակնությունները բացառեն, մյուս կողմից էլ, նույն մարդիկ ինքնահաստատված են զգում այն փաստի գիտակցումից, որ տեսեք-տեսեք, ես ընկեր/ընկերուհի ունեմ։

Եթե անդրադառնում ենք գործառույթներին, ապա կարելի է ասել, որ ընկերություն ասվածը նույն Տուն-տունիկ խաղի ավելի կոմպլեքս տեսակն է, որովհետև ներգրավված անձինք իրենց վրա գիտակցաբար, թե չգիտակցված փորձում են իրենց համար նոր սոցիալական դերեր՝ ամուսնու, կնոջ, ծնողի։ Կարելի է ասել, որ սա մի խաղ է, որի նպատակն է պարզելու, թե ինչքանով է զույգը համատեղելի կենցաղում ու սոցիալական հարաբերությունների այլ ձևաչափում։

Եթե կարճ կոնկրետ, ապա նամանավանդ Հայաստանում ընկերությունը ընտանեկան կյանքի թույլ իմմիտացիա է։ Փաստորեն, գործառույթներից էլ բխում են նաև այս երևույթի նպատակները, այն է. սոցիալական նոր կարգավիճակի փորձարկում, դերերի ընկալում ու կիրառում, ինչպես նաև ինքնաճանաչողության ու դիմացինիդ ճանաչողության գործընթաց։

Հիմա եկեք անդրաադառնանք երևույթի ակտուալությանը։ Նախ պետք է հասկանալ, որ իրականությունում այս տեսական սահմանումները ստանում են բավակաանին սուբյեկտիվ ու ինքնատիպ կիրառումներ, որոնք իրենց հերթին սկսում են ստեղծել որոշակի հասարակական կարծրատիպեր ու նորմեր։ Մենք այսօր արդեն ունենք բազմաթիվ իմաստալից ու անիմաստ ընկալումներ, որոնք հիմնված են հասարակական փորձի վրա, իսկ եթե հաշվի առնենք, որ մենք մի քիչ էլ թիթիզ ազգ ենք ու չափից ավել ենք ուշադրություն դարձնում նույն այդ հասարակական կարծիքի վրա, ապա հասկանալի է դառնում, թե ինչու են մարդիկ հաճախ վերածում իրենց անձնական հարաբերությունները ինչ որ մի ծիսական պահերով հագեցած գործընթացի։

Ըստ իս, իհարկե նորմալ է, որ մարդիկ շփվեն, նամանավանդ, եթե առկա են համապատասխան զգացմունքային և այլ նախադրյալներ, բայց կարծում եմ, որ պետք է ձերբազատվել նաև մի շարք «եթե…ապա…» ձևաչափի կարծրատիպային նորմերից, որոնք մեծամասամբ թելադրված են հասարակական կարծիքին դեմ չգնալու ցանկությունից։ Նաև, կարծում եմ, որ հարաբերությունների այս ֆորմատը չափից ավելի գերագնահատված է ու պետք է դրան ավելի թեթև նայել, որովհետև առկա մոդելին տրվող նշանակությունը կարող է անընդհատ ստրեսսի մեջ պահելլ ներգրավված անձանց՝ էլ ավելի սրելով սխալվելու նկատմամբ տածած վախը։

Թեման շարունակելի է, պետք է էլի մտածեմ ու վերլուծեմ, բայց ամեն դեպքում կարծում եմ, որ հետաքրքիր ու կիրառական մտքեր են։Ճ

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s