Արտո Թունջբոյաջյանը «կպելա» Սերժ Թանկյանին

Posted: Մայիսի 25, 2012 in Uncategorized
Պիտակներ՝ , , ,

Ճիշտա, շոուբիզնեսյան տուսովկեքը էդքան էլ իմ թեման չի, բայց էսօր աչքովս Արտո Թունջբոյաջյանի հարցազրույցնա ընկել, որին պարզապես չեմ կարող չանդրադառնալ.

— ՀՀ-ում ընտրություններ եկան ու անցան։ Ըստ ձեզ, դրանից հետո ի՞նչ կփոխվի ժողովողի կյանքում։ Կամ՝ կփոխվի՞, թե՞ ոչ:
— Հեչ մի բան չի փոխվի։ Հեչ մի բան էլ չպիտի փոխվի։ Փոփոխությունը, գիտե՞ս, ինչ է ինձ համար՝ իմ չտեսած բանը։ Գերմանիայում տեսել եմ այս բաժակը, Հայաստան եկել եմ, այդ բաժակը կա, ինչ փոփոխություն է ինձ համար։ Էս աշխարհում, որպեսզի փոփոխություն լինի, 4 հատ բան պիտի լինի՝ կառավարողները մաքուր պիտի լինեն, պիտի հասկանան՝ ինչ է իրենց գործը, կրթության ոլորտը մաս-մաքուր պիտի լինի, արվեստագետների մտքերը մաս-մաքուր պիտի լինեն, ամենեն կարեւորներից մեկը՝ մամուլը, մաս-մաքուր պիտի լինի։ Ինձ համար մամուլը զրո է, մյուսներն էլ նույնն են։ Սրանցից մի հատը լավ չլինի, հանգիստ չի լինի մարդու կյանքը։ Այսօր մարդկությունն անհանգիստ է, որովհետեւ այս չորսից շատը մաքուր չի աշխատում։
— Սերժ Թանկյանը, որի հետ դուք համագործակցել եք, մի առիթով ասել է, որ ՀՀ-ում իշխանությունն ու բիզնեսը նստած են նույն աթոռին, ու որպեսզի երկիրը զարգանա, երկուսից մեկը պիտի իջնի այդ աթոռից։ Համամի՞տ եք։
— Ո՞ւր է Սերժ Թանկյանը։ Հայաստանում մի դոլարի հնարավորություն ստեղծե՞լ է գյուղացու համար։ Ես այստեղ գալիս եմ, գոնե մի դոլարի, մի կտոր հացի, մի կտոր կաթի, մի կտոր մածունի հնարավորություն ստեղծելու գյուղացու, ժողովրդի համար։
— Այսինքն՝ եթե դա չի արել, դատողություններ անելու բարոյական իրավունք չունի՞։
— Ամեն մարդ իրավունք ունի ամեն ինչ ասելու, բայց դա չի նշանակում՝ ամեն մարդ հայասեր է։ Հեռվից խոսելը շատ լավ է։ Հեռվից դհոլի ձայնն էլ շատ լավ է, մոտենում ես, սկսում է խանգարել։ Այդքան շատ սիրում են այս երկիրը կամ ազգը, գան՝ գոնե մի դոլարի հնարավորություն ստեղծեն, մի հույս տան։ Ես 1 դոլարանոց նախագիծ ունեմ, աշխարհի 10 մլն հայից 2 մլն-ը մի դոլար տա, ամեն ամիս մի գյուղում 2 գործարան կսարքենք։ Այդ գաղափարախոսությունը ունեմ, գյուղը ոնց պետք է մշակվի, ոնց արվեստ պետք է մտնի։ Հիմա այդտեղից եմ գալիս։ …Ես առաջին պրեզիդենտը լինեի,
Աշխարհի հայերին նամակ կուղարկեի՝ Հայաստան հրավիրելու։

Բան չունեմ ասելու հարցազրույցի սկզբի մասի հետ, շշելա Արտոն, այ բայց սկսած Թանկյանի պահերից, սկզբնական տպավորություններս խիստ փչացան։

Նախևառաջ, ծուռը նստենք՝ դուզը խոսանք, ես Արտոյի արվեստի մեծ երկրպագու չեմ, հարց չկա, բայց թող Արտոն ստից «տինտիրիտներ» չանի։ Հա, Սերժը ներդրումներ չի արել Հայաստանում, բայց ինչ որ Արտոյի արածից էլ չեմ լսել. եթե եղելա, ապա հենց իրա ասած 1 դոլլարանոց ներդրումա եղել, էլ չասեմ էն, որ վերջիվերջո, ի տարբերություն Սերժի, Արտոն ավելի շատ հայտնիա Հայաստանում քան նույն Ամերիկայում ու իր արվեստից եկամուտներ էլ նա քաղել ու քաղումա հայկական շուկայից։ Այնպես որ, հեչ դուրս չեկավ, թե ոնց ինքը նայեզդ արեց Թանկյանի վրեն, վերջիվերջո Սերժը էդ տղեն չի էլի։

Մյուս երևույթը, որ մոտս դիսսոնանսա առաջացնում թե´ կոնկրետ այս հարցաազրույցում, թե´ առհասարակ, կայանում է նրանում, որ մարդը սկսում է լուրջ-լուրջ դատողություններ անել այպիսի բաների մասին, որոնցից սկի տեղյակ էլ չի։ Այլ կերպ ասած՝ մեծ-մեծ փրթումա։ Բնականաբար, ես շատ ուրախ կլինեի, որ նոր գործարաններ կառուցեին ու առավել ուրախ կլինեյի, որ դա արվեր մեր զռլամա սփյուռքի ավելի մեծ դերակատարության ներքո, բայց դե սկսենք նրանից, որ մեր սփյուռքը քիչ մը… այսինքն լա՜վ էլ քծիբա ու որպես կանոն էդ Արտոյի ասած 10-15 միլլիոնով էլ սահմանափակվումա սփյուռքի օգնությունը, բայց զատո նենց են էդ պահը բարձրաձայնում, որ թե իրենց մոտ, թե այլ ազգերի մոտ, տպավորություն է ստեղծել, որ Հայաստանը ու հայաստանցիներին պահումա մեր բազմաչարչար սփյուռքը։ Հետո էլ, էդ անտեր 10-15 միլլիոնը, մի լա՜վ վրից գռփելուց հետո ներդրում են տարբեր ծրագրերի մեջ. Հյուսիս-Հարավ ճանապարհ, Երևանի բարեկարգում, Արցախի բարեկարգում…
Արտոն լավ մարդա երևում, ի՞նչ խոսք, բայց իմ շատ սուբյեկտիվ կարծիքով, նման հարցազրույցները իրեն պատիվ չեն բերում։

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s