Քոչարյանը աչքիս վերադառնում է

Posted: Մայիսի 24, 2012 in Uncategorized
Պիտակներ՝ , , , , , , ,

Հենց նոր իմացա, որ ավարտվել են Սարգսյան-Ծառուկյան առանց այն էլ ձգձգված բանակցությունները, ընդ որում ավարտվել են նրանով, որ Ծառուկյանը հրաժարվել է կոալիցիա կազմել, ինչպես նաև առաջարկվող բոլոր նախագահական պորտֆելներից։ Ճիշտ է, պաշտոնական հաղորդագրություն դեռ չկա, սրա մասին հայտարարել է միայն Salq.am-ը, բայց հաշվի առնելով, որ այս լրատվամիջոցը մոտ է կանգանած հանրապետական վերնախավին, ապա ես կարծում եմ, որ կարելի է վստահել այս տեղեկատվությանը։

Ի՞նչ է նշանակում այս իրադարձությունը։ Հաշվի առնելով հետընտրական զարգացումներն ու ասեկոսեները, ինչպես նաև Քոչարյանի երկրորդ այցը Մոսկվա, կարծում եմ, որ սա ուղղակի նշան է նրա, որ Քոչարյանը որոշել է վերադառնալ քաղաքականություն։ ԲՀԿ-ն առանց այն էլ գրեթե մոնոպոլիզացրեց «ընդդիմադիրի» ամպլուան նախընտրական քարոզարշավի ընթացքում ու այն աստիճան խորացավ այդ գործընթացի մեջ, որ ընտրություններից հետո ԲՀԿ-ին մնաց երկու այլընտրանք՝ դառնալ ՕԵԿ 2, կամ էլ բռնել այն ուղին, որի մասին հիմա ենք խոսում։

Սա նշանակում է, որ առաջիկա ամիսները խիստ դինամիկ ու սուր են լինելու և Քոչարյանը փորձելու է կրկնել ԼՏՊ-ի 2007-2008-ի ոդիսականը ու վերադառնալ քաղաքական դաշտ։ Փաստորեն ճիշտ էին այն մարդիկ, ովքեր Քոչարյանի հետ էին կապում վերջին հասարակական զարգացումները կապված հոմոսեքսուալիստների ու նացիոնալիստների հետ, ճիշտ էի ես, երբ ասում էի, որ այդ ամենը ուղղված է հասարակությունում ծայրահեղ բևեռացում ու կրիտիկական զանգված ստեղծելուն։ Ու եթե ես ճիշտ եմ, ապա առաջիկայում պետք է սպասել նոր բեմադրված կամ պռովոկացված միջադեպերի, որը էլի ավելի կշիկացնի մթնոլորտը, քանի որ դա ձեռնտու է միայն և միայն Քոչարյանին։

Հետաքրքիր է, թե ինչպիսին է լինելու Սարգսյանի արձագանքը ու ինչ հակաքայլեր կձեռնարկվեն։ Մի բան հաստատ է՝ մեզ խիստ հագեցած, հետաքրքիր ու նաև վտանգավոր ամիսներ են սպասվում։

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s