Տարբեր Ծովինարները կարողանում են հոխորտալ ՊՆ-ի ոչ ադեկվատ քաղաքականության պատճանռով

Posted: Մայիսի 21, 2012 in Uncategorized
Պիտակներ՝ , , , , , , ,

Երեկ իմացա, որ Ղարաբաղում նռնակի պայթյունից զոհվել է ժամկետային զինծառայող։ Ես ծանր եմ տանում ամեն մի նման լուր, բայց վերջին շրջանում բացի ջահել տղերքի մահվան փաստից ինձ հուներից հանումա մասնավորպես ՊՆ-ի հասարակության հետ կապերի համար պատասխանատու պաշոնայաների ակնհայտ անպատասխանատվությունն ու կոմպետենցիայի պակասը, եթե չասեմ դրա ի սպառ բացակայությունը։ Երեկ ֆեյսբուքում հենց այս հարցն էր քննարկվում, թե ինչու՞ նման նորությունները մարդիկ պետք է իմանան տարբեր լրատվամիջոցներից, որոնք դեռ մի բան էլ հաճախ «ծաղկացնում» են եղելությունը։

Առհասարակ, ինձ ջղայնացնումա, որ ամեն անգամ ՊՆ-ն գործումա տապոռի պես, երբ 1-2 օր էդ տեղեկատվությունը պատվումա տարբեր սլուխերով ու մտածածին փաստերով, մեկ էլ ՊՆ-ն հիշումա, որ ինքը պետքա հաղորդագրություն տարածի, ընդ որում, տարածած հաղորդագրություններն էլ մեկին մեկ նման են մեկը մյուսին, ոնց որ ուղղակի զոհված երեխու անունը փոխեն։ Արդյունքում ստանում ենք այն, որ ժողովրդի մոտ վստահության անկում է առաջանում բանակի հանդեպ, որովհետև բացի ՊՆ-ի հասարակության հետ կապերի բաժնի անտաղանդ ու անպատասխանատու գործողություններից առաջացած օբյեկտիվ ռեակցիայի, գործընթացի մեջ միանգամից խառնվում են տարբեր Ծովինար Նազարյաններ ու «Չենք Լռելու»-ներ ու ավելի խորացնում նեգատիվ ռեակցիաները։

Տվյալ պարագայում կարծում եմ շատ ճիշտ կլիներ որդեգրել օրինակ ԱՄՆ զինված ուժերում գործող քաղաքականությունը։ Այնտեղ կա հատուկ ստորաբաժանում, որը զբաղվում է միմիյայն նրանով, որ հնարավորինս արագ տեղեկացնում է զոհված զինծառայողների ընտանիքին, ընդ որում ոչ թե ինչ որ հաղորդագրության կամ լրատվամիջոցների միջոցով տարածած հայտարարության, այլ ցուցաբերում է անհատական մոտեցում. զովածների ընտանիքներին այցելում են տվյալ ստորաբաժանման սպաներ և գուժը հայտնելուց բացի, առաջարկում են հոգեբանական և այլ օգնություն, տալիս են անհրաժեշտ տեղեկատվություն, և միայն դրանից հետո հետևում է արդեն հաղորդագրությունը։

Իսկ մեր ՊՆ-ի վարած քաղաքականություը կարող է գազազացնել անգամ ամենալոյալ մարդկանց, որովհետև այնպիսի տպավորություն է ստեղծվում, ոնց որ «Հա դե հիմա, եղել-եղելա, բա բանակ տեղա, մենք հո չենք կարող սաղի անվտանգությունն ապահովել» մտածողություննա տիրում։ Ոչ հարգելիներս, ձև այդպես չի, իհարկե, հասկանում եմ ու գիտեմ, որ բանակը սանատորիա չի ու անհնար է ի սպառ բացառել մահացիության դեպքերը, բայց գոնե կարելի է ակնկալել, որ նման ողբերգության մեջ հայտնված մայրերը կստանան մարդավայել վերաբերմունք և գուցե այդ ժամանակ սև զգեստներով ու իրենց զավակների նկարներով մայրերը ավելի քիչ կկանգնեն նախագահականի, կառավարության շենքի ու ՊՆ-ի առջև, իսկ տարատեսակ Ծովինարներն էլ չեն կարողանա շահարկելով այս խիստ կարևոր ու ցավոտ թեման, իրենց սև գործն անել։ Հույս ունեմ, որ Սերյան Օհանյանը կվերացնի նաև այս բառդակը, որ տիրում է տվյալ ոլորտում, ոնց որ վերացրեց այլ օրհասական խնդիրներ, որոնք առկա էին ՀՀ ԶՈւ-ում մինչև իր նշանակումը։

Մեկնաբանություններ
  1. Հասմիկ Միրաքյանասում է՝

    Ստիպված եմ նորից նույնը կրկնել.
    Ցավալի է, որ գերատեսչություններն անգամ չտարբերող մարդիկ խոսում են այս մասին, դե ավելին իրենց թույլ են տալիս քննադատել դրանց գործունեությունը ( Ուրեմն այսպես հագելի բլոգեր:
    Ի սկզբանե Դուք սխալ հիմքով ես սկսել ձեր նյութը. նախ ՊՆ-ն այստեղ կապ չունի, տեղեկատվությունը պետք է հաղորդի ՊԲ-ն, որի մամուլի խոսնակը նշել է, որ իրենք կայքում արդեն դրել են մահվան մասին լուրը: Պարզապես հարկավոր է մի քիչ ուշադիր լինել ու տարբերել գերատեսչություններն ու գործունեության ոլորտը, ևս մեկ անգամ նշեմ, որ ԼՂՀ սահմանում տեղեկատվություն հաղորդում է ԼՂՀ ՊԲ-ն: Մյուս անգամ ուշադիր եղեք ու ձեր քննադատական սլաքն ուղղեք ճիշտ նշանակետին, հակառակ դեպքում ինքներդ եք ծաղրալի վիճակում հայտնվում:
    http://panorama.am/am/current_topics/2012/05/21/sold/

    Like

    • antiliberastասում է՝

      Հարգելի Հասմիկ, նախ, որպես ԼՂՀ ՊԲ-ում ծառայած մարդ, ուզում եմ տեղեկացնել Ձեզ որ ԼՂՀ ՊԲ-ն մտնում է ՀՀ ԶՈւ կազմի մեջ ու մեր ՊՆ-ն հանդիսանում է ԼՂ ՊՆ-ի վերադասը, ուստի էդ գերատեսչական ֆինտըֆրյուշկեքը մենակ ԵԱՀԿ-ի աչքին մթոմ թոզ փչելու համար են։ Ի դեպ, ըստ էության եթե խոսենք, ես կոնկրետ առաջարկովել էի հանդես եկել, հիմնվելով համաշխարհային փորձի վրա

      Like

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s