ԱՄՆ կոնգրեսն ընդունել է Իրանի դեմ պատերազմ արտոնող բանաձև

Posted: Մայիսի 19, 2012 in Uncategorized
Պիտակներ՝ , , , ,

Հերթը ոնց որ թե հասավ Իրանին։ Օրերս ԱՄՆ Կոնգրեսը ընդունել է մի բանաձև, որը փաստացի արտոնում է ԱՄՆ-ին պատերազմակաան գործողություններ սկսել Իրանի Իսլամական Հանրապետության դեմ։ Բանձևը իհարկե չի ասում, որ անպայման պատերազմ է լինելու, բայց այն հեղեղված է բացահայտ ագրեսիվ ու միաշանակ ձևակերպումներով, իսկ ինչպես նշել է կոնգրեսմեններից մեկը, այս բանաձևը խիստ նման է Իրաք ներխուժմանը նախորդած նմանատիպ բանաձևին։

Փաստացի, Կոնգրեսը արտոնել է ԱՄՆ Զինված ուժերին պատերազմական գործողություններ սկսել ցանկացած պահի, եթե փաստեր լինեն, որ Իրանը «Ի վիճակի է միջուկային զենգ ստեղծել», ինչը նշանակում է, որ թեկուզ 5 րոպե հետո Իրաքյան պատերազմի նախապատմությունը կարող է կրկնվել ու Քլինթոնը Փաուելի պես ՄԱԿ Անվտանգության Խորհրդում ինչ որ սրվակներ թափ կտա, ինչ որ նկարներ ցույց կտա ու դրան կհետևի լայնամասշատբ հարված Իրանի ստրատեգիական օբյեկտների վրա։

Հաշվի առնելով, որ բանակցությունները Իրանի հետ դեռ ընթանում են և մայիսի 23-ին պետք է մեկնարկի դրանց նոր փուլը, այս քայլը կարելի է դիտարկել, որպես հստակ մեսիջ Իրանի ղեկավաարներին, որ ԱՄՆ-ն չի հանդուրժի բանակցային գործընթացի ձգձգում ու առավել ևս տապալում։ Սա իննձ հիշեցնում է Ավստրո-Հունգարիայի ուլտիմատումը Սերբիայի Թագավորությանը, որին հետևեց Առաջին Համաշխարհային Պատերազմը։

Իսկ համաշխարհային նոր պատերաազմի վտանգը իրապես կա, որովհետև Չինաստաննը դեռ ամիսներ առաջ հայտարարել էր, որ Իրանի դեմ պատերազմական գործողությունների դեպքում ինքն էլ կներքաշվի, որովհետև դա ուղղակի սպառնալիք է իր էներգետկ և ոչ միայն էներգետիկ անվտանգությանը։ Հաշվի առնելով այս հանգամանքը, ինչպես նաև այն, որ ի վերջո Իրանը ոչ Իրաք է, ոչ էլ առավել ևս Ավղանստան, կարծում եմ, որ սա շատ ռիսկային բլեֆ է Ամերիկայի կողմից, որ միտված է Իրանին ավելի զիջողական դարձնելու, որովհետև բլեֆը բլեֆով, բայց Իրանն էլ քաջ գիտակցում է, որ կոնգրեսսի տված քարտ բլանշը որոշիչ է ԱՄՆ-ի համար, որը վաղուց արդեն հաշվի չի նշտում ՄԱԿ-ի Անվտաննգության Խորհրդի որոշումներից հետ, իսկ եթե սարան գումաարենք նաև Իսրայելի ռազմատենչ կեցվածքը, ապա բլեֆը շատ արագ կարող է դաժան իրականության վերածվել։

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s