Հայրանունների պատմության շարունակությունը

Posted: Մայիսի 17, 2012 in Uncategorized
Պիտակներ՝ , , , , , ,

Նախ ուզում եմ շնորհակալություն հայտնել Tert.am-ին հայրանունների հետ կապված շիլաշփոթի վերաբերյալ պարզաբանումներ հայթհայթելու համար, որովհետև բացի Բլոգ Նյուզից դեռ միայն իրանց մոտ եմ տեսել հայրանունների ձևափոխման մասին արածս գրառման վերաբերյալ անդրադարձ։ Հիմա մի մեջբերում անեմ իրենց գրածից.

ՔԿԱԳ-ի պետ Գայանե Սարդարյանը ևս նշեց, որ շատերը իմանալով դժգոհում են:

«Հայկական սովորույթներով ճիշտ կլիներ՝ այսինչի աղջիկը, այնինչի տղան, «ի»-ով հոլովվեր: Բայց կան մարդիկ, որ հարմարվում են»,- հիմնական դժգոոհությունները ներկայացրեց ՔԿԱԳ-ի պետը:

Ինչպես տեղեկացանք, որոշումը ընդունվել է 2005 թվականին՝ կառավարության կողմից:

Կառավարությանն առընթեր Կրոնի և ազգային փոքրամասնությունների հարցերով վարչության նախկին պետ Հրանուշ Խառատյանը Tert.am –ի հետ զրույցում նշեց, որ որոշումը պայմանավորված էր ՀՀ-ում բնակվող ազգային փոքրամասնությունների նկատառումներով:

Բանն այն է, որ Հայաստանում բնակվող էթնիկ փոքրամասնությունների հայրանունները հոլովվելիս առաջանում էր մեծ բազմազանություն, խառնաշփոթ, և հասունացել էր միասնական ձևին անցնելը:

«Մեր երկիրն իր տարածքում բնակվող ազգային փոքրամասնությունների առաջ, համաձայն միջազգային կոնվենցիաների, պարտավորություններ ունի, որոնց թվում է նաև անունների հոլովումն այնպես, ինչպես իրենց լեզուներում է, իսկ դա բազմազանություն էր առաջացնում»,-ասաց Հրանուշ Խառատյանը:

Վերջինս համաձայն չէ դիտարկման հետ, որ սրանով տուրք է տրվում օտարամոլությանը, քանի որ տիկին Խառատյանը օտարամոլություն է համարում հենց հայրանունների ներմուծումը:

«Հայոց մեջ հայրանուններով դիմելը ընդունված չէր»,-ասաց ազգագրագետը:

Այ ստեղ են ասել не фига себе… չէ, ճիշտ են ասում, տիիեզերքի պես անսահման կարա լինի մարդկային բթությունը, եթե մի վայրկյան ընդունենք, որ էդ ազգային փոքրամասնությունների պահը իրոք հանդիսացելա էդ որոշման դրդապատճառը։ Լավ, ասենք թե մի պահ մոռանանք, որ մի երկրում, որտեղ ազգաբնակչության 98.5 տոկոսը պատանում է կոնկրետ էթնոսի ու էդ 98.5 տոկոսի 98.5 տոկոսը բացասական կամ խիստ բացասակն է վերաբերվում նման նորամուծությանը, մոռանանք նաև այն, որ ես ինչ որ բուռն բողոքներ չեմ լսել Հայաստանի էթնիկ փոքրամասնությունների կողմից։ Ի՞նչ է նշանակում « հասունացել էր միասնական ձևին անցնելը», կարողա որ բոլորինը մարդավաարի «ի» հոլովով էր գրվում, դա միասնական ձև չէր ու ավելի նպատակահարմար էր հանուն 1.5 տոկոսի 1.5 տոկս կազմող մասի կապրիզի անտեսել ճնշող մեծամասնության կարծիքը։

Լավ ասենք թե էդ պահանջը կար, ի՞նչ պարտադիր էր, որ նման նորամուծությունը պարտադիր ուժ ունենար բոլորի վրա, միթե՞ հնարավոր չէ, որ տվյալ աներևույթ փոքրամասնության ներկայացուցիչների երեխաները ունենային իրենց համար ընդունելի հայրանուն, իսկ մենք՝ մեզ համար ընդունելի։ Էլ չխոսամ, որ վերջին հաշվով, սա ևս օտարամոլությունա ու արևմուտքին սապոնվելու հերթական դրսևորում։

Իմ կարծիքով, այս որոշումը սկի չի էլ քննարկվել կառավարության նիստում, ուղղակի ասածիս պես, միջին կալիբռի ինչ որ չինովնիկիկ կամ չինովնիկիկների խումբ ուեցել են աչ մտնեն իրանց «առաջադեմ» հայացքներով ու էս հիմարությունն են մոգոնել, իսկ ինչ վերաբերվումմա ազգագրագետի հայտարարությանը, թե բա հայրանունով ընդունված չի եղել, ապա հարյուր տարի առաջ գուցեև, բայց հիմա ընդունվածա, ընդ որում, խոսքը գնումա ոչ թե հայրանուն լինել-չլինելու մասին, այլ դրա ատեղի աղավաղման։
Ամեն դեպքում, ես մնում եմ իմ կարծիքին, որ էս կապիկության վերջը պետքա դրվիի ու եթե հնարավոր չէ այնպես անել, որ տվյալ փոքրամասնության համար բացառություն գործի, ապա հիշացնեմ մեր լիբերալ արժեքները այդ աստիճան պաշտող չինովնիկներին, որ փոքրամասնության իրավունքները չի կարելի անտեսել, բայց հենց դրանք հակադրվում են մեծամասնության իրավունքներին, ապա հակաժողովրդավարակաան է պարտադրել քչի ուզածը՝ շատի ուզածին. փոքրամասնության իրավունքներ, բայց մեծամասնության իշխանության։

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s