Օտարաամոլությունը արդեն ծննդատներ էլ մտավ

Posted: Մայիսի 15, 2012 in Uncategorized
Պիտակներ՝ , , ,

Այ մարդ ես չեմ հասկանում, թե էս մեր մի փոքր Հայաստանում, որտեղից հայտնվեցին էսքան արևմտամետ օտարամոլներ։ Ինքն էլ ոչ էնքան կենցաղային մակարդակում են շատ, այլ հատկապես միջին ռանգի չինովնիկների շարքերում։ Ուրեմն, սրանից մի երկու օր առաջ ընկերներից մեկի քույրը երեխա էր ունեցել, հավաքվել էինք աչքալուսանք անելու ու ինքը պատմեց, որ երեխու ծննդականի հետ կապված թյուրիմացությունա եղել, կարծել են տառասխալովա գրված եղել` հայրանվան վերջում բացակայելա «Ի» տառը (ՍարգսԻ, ԳուրգենԻ, ՄուրադԻ…)։ Սակայն պարզվելա, որ ոչ մի սխալ էլ տեղ չի գտել, ուղղակի չգիտեմ, թե որ պայծառ գլխում մտահաղացումա ծագել, որ այսուհետ նորածինների հայրանունները չեն հոլովվում ու դառնում են երկրորդ անում, անգլերեն ասած middle name:

Ախպեր, ես հիմա չեմ հասկանում, 90ականների սկզբին մոմենտ կլիներ, եթե ես ներկայանալուց ասեի, որ Կոնստանտին Սարկիսովիչն եմ, որովհետև դա օտարամոլությունա ու պետքա պահենք հայկականը, բա էդ ոնց եղավ, որ եվրոպա-ամերիկյան տարբերակի անցանք ու մի հատ էլ ազգաբնակչության կարծիքը չհարցրին։ Հետաքրքիրա, էդ ապուշները, որ էդ որոշումը ոչ մեկի կարծիքը չհարցնելով ընդունել են, չե՞ն մտածել, որ բացի իրանց կոմպլեքսավորված էությունների պահանջարկների բավարարումից, ծնում են մի շարք խնդիրներ։

Էլի բերեմ օրինակ ինձ վրա. փաստորեն, ես այլևս ոչ թե Կոնստանտին Սարգսի եմ, այլ Կոնստանտին Սարգիս եմ։ Լավ, ասենք թե ես մի կերպ մարսեմ սա, բա խեղճ աղջիկները ինչ անեն։ Ասենք պատկերացնում եք ինչա լինելու ասենք Գառնիկի, ասենք Անի անունով դստեր օրը… Անի Գառնի՞կ… Տաթև Արմե՞ն… Արմինե Գարեգի՞ն…

Այ ստեղ են ասել աՆՆՆՆՆՆասուններ, հերիքա էլի պլեչ անեք ամեն պատեհ ու անպատեհ բան, մեկա դրանից ոչ Հայաստաննա եվրոպա դառնում, ոչ էլ ինչ որ էական օգուտ կարա լինի։

Հ.Գ. Տվյալ «նորամուծության» հեղինակներին ճիպոտով սատկացնելա պետք, իսկ էս էշությունը պետքա կասեցվի ու վերադարձվի նորմալ հայկական ձևը՝ «Ի» հոլովումով։

Մեկնաբանություններ

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s