Էսօր առավոտ բարի լույսով մի հատ զավեշտալի լուր կարդացի Haynews.am-ում։ Կհիշե՞ք, որ սրանից մի քանի օր առաջ Հայաստան էր ժամանել Եվրոպայի լիբերալ-դեմոկրատական և բարեփոխումների կուսակցության պատվիրաությունը և մի շարք հանդիպումներից հետո հայրենական կուսակցությունների ներկայացուցիչների հետ, հայտարարություն էր տարածել առ այն, որ խորհրդարանական ընտրությունները իրականում առաջընթաց կարելի է համարել ժողովրդավարացման տեսակետից։ Հիմա մի կողմ դնեմ այն հանգամանքը, որ ինձ խորապես պո բառաաբանույա Հայաստանի ժողովրդավարացման հարցը (նախ չեմ հավատում, որ տենց բան կա և հետո էլ, առավել ևս չեմ հավատում, որ Հայաստանում տենց բան կարողա լինի) ու հատկապես պո բառաբանույա, թե ինչ կարծիք ունեն դրա շուրջ տարբեր արևմտյան քաղաքական ուժեր և խմբակներ, բայց այս մի դեպքն ուրիշա։
Բացատրեմ, թե ինչնա ուրիշ։ Հիշու՞մ եք, ընտրություններից մի տասը օր առաջ մի խումբ ՀԱԿ-ական գործիչներ բլից այց կատարեցին Բրյուսել ու ասում են, որ այդ այցի նպատակներից մեկն էլ  Եվրոպայի լիբերալ-դեմոկրատական և բարեփոխումների կուսակցությանը համոզելն էր, որ ընտրություններից հետո քննադատությամբ հանդես գա իշխանությունների հասցեին՝ ընտրությունները պատշաճ մակարդակով չկազմակերպելու համար։ Դե եվրոպացիք էլ ՀԱԿ-ին խիստ հիասթափեցրին հերիք չէ, մի բան էլ բռնին ու հակին քլնգեցին, ընդ որում հիմնավորված ու հանգամանալից։

Մասնավորապես,  Եվրոպայի լիբերալ-դեմոկրատական եւ բարեփոխումների կուսակցության ներկայացուցիչները անդրադարձել են ՀԱԿ-ի ոչ կոնստրուկտիվ կեցվածքին ու տոտալիտարիզմին, նշելով, որ ճիշտ չէ, երբ մի ամբողջ կուսակցություն հավաաքված է մեկ մարդու շուրջը, որովհետև այդ դեպքում կուսակցության գործունեությունը սահամանափակվում է այդ մարդու կյանքով (ամեն!), իսկ երբ Արամ Մանուկյանը սկսել է արդեն ավանդական դարձած ելույթներից ունենալ, թե ինչ կոռումպացված է «հանցավոր ռեժիմը»/«ավազակապետությունը», էս միամիտ եվրոպացիները հարցրել են, թե բա ՀԱԿ-ը ինչ ծրագիր ունի կոռուպցիայի դեմ պայքարելու համաի։ Ի պատիվ Մանուկյանի, պետք է նշեմ, որ մի քիչ կմկմալուց հետո, նա խոստովանել է, որ ՀԱԿ-ը ոչ մի կոնկրետ ծրագիր էլ չունի («դե բանա, խոսում ենք էլի» սերիայից պատմություն), ինչից հետո եվրոպացիք կոչ են արել ՀԱԿ-ին օգտագործել իրենց մանդատները և ցույց տալ, թե ինչի են նրանք ընդունակ։
Հետաքրքիրա, նման ստորացումից հետո, ՀԱԿ-ը  Եվրոպայի լիբերալ-դեմոկրատական և բարեփոխումների կուսակցությանն է՞լ կսարքի «հանցավոր ռեժիմի կամակատար» ու «Բաղրամյան 26-ից ղեկավարվող կառույց»… Աչքիս տղերքի երգերի ռեպերտուարը արդեն սպառելա իրեն, նոր բանա պետք մտածել։

Մեկնաբանություններ
  1. Arman Aleksanyanասում է՝

    Henc eta, vor Baghramyan 26-na ghekavarvum drsic !!!!!!!!!!

    Like

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s