ՀԱԿ-ական մամուլի հերթական մառազմը

Posted: Մայիսի 11, 2012 in Uncategorized
Պիտակներ՝ , , , , , , ,

Ես արդեն հասկացել եմ, որ եթե լևոնական մամուլում ինչ որ մի հոդվածում գրվումա «հավաստի աղբյուրներից մեզ հայտնի դարձավ», նշանակումա, որ էդ հոդվածը ոչ միայն դեզինֆորմացիայա, այլ նաև մառազմատիկ դրսևորումներով հագեցած ինչ որ մի հիմարություն։ Այ օրինակ, «Հյակական ժամանակ» թերթը գրումա.

«Լավատեղյակ աղբյուրներից հայտնի դարձավ, որ Սերժ Սարգսյանի շրջապատում քննարկվում է հոկտեմբեր-նոյեմբերին արտահերթ նախագահական ընտրություններ անցկացնելու տարբերակը։ Ըստ այդմ, Սարգսյանը սեպտեմբերին պետք է հրաժարական տա:

Արտահերթ ընտրությունների գաղափարը վերակենդանացել է մայիսի 6-ին կայացած Աժ ընտրությունների արդյունքներով: Սարգսյանի թիմը արձանագրել է, որ վերահսկելի ընտրություններ իրականացնելու աշխատող մեխանիզմ ունի, և այդ մեխանիզմը պետք է Ս. Սարգսյանի վերընտրության համար գործի դնել հնարավորինս շուտ, քանի դեռ դա չի «ժանգոտել», և քանի դեռ Աժ ընտրություններից հետո կիսաշոկային վիճակում գտնվող քաղաքական դաշտը չի հասցրել հակասերժական կոնսոլիդացիա իրականացնել։

Հիշեցնենք, որ արտահերթ խորհրդարանական կամ նախագահական ընտրությունների գաղափարն իշխանությունը լրջորեն քննարկում էր նաև 2011 թվականի աշնանը, սակայն քննարկումների արդյունքում որոշեց նման քայլի չգնալ:

ԱԺ ընտրություններում տեղի ունեցածից հետո, սակայն, արտահերթ նախագահական ընտրությունների գաղափարը կենսունակ է թվում»։

Դե հիմա մի քանի ակնարկ «Հայկական ժամանակի» փառահեղ խմբագրության աշխատանքի մասին.
1. Տո ձեզ՝ լևոնականներիդ, որտեղից «վստահելի» աղբյուր նախագահականում։ Դուք վստահելի աղբյուր սկի տելեվիզրով չեք տեսել, ուր մնաց թե մի բան էլ ունենաք։
2. Էդ արտահերթ ընտրությունների մանիան արդեն պաթոլոգիկ դրսևորումներ ունի որոշ լևոնակաանների գիտակցությունում՝ սկզբում պահանջում էին, որ խորհրդարանական ընտրությունները արտահերթ աանցկացվեին, երբ տակ-ի-տակ, ընտրությունները անց էին կացվելու ընդամեն 1-2 ամսվա տարբերությամբ, հիմա էլ անցել են արտահերթ նախագահական ընտրությունների մասին բարբաջանքներին։
3. Ցնցում է հոդվածագրի մտքի թռիչքը։ Ասա այ մարդ, եթե դու ինքդ ես ասում, որ հեշտ ոււ կառավարելի ընտրութուններ կազմակերպելու համարա դա արվում, քանի դեռ էս նոր մեխանիզմը չի հեռացել, ապա ի՞նչը պետքա խանգարի կիրառել էդ մեխանիզմը ոչ թե 6 այլ 10 ամիս հետո։

Առհասարակ, ես երբեք չեմ թաքցրել իմ վերաբերմունքը թե ԼՏՊ-ի, և թե Կոնգրեսի նկատմամբ, բայց արդեն դրանց կողմից տարաածվող ապատեղեկատվության ու թարախի մասշտաբները այն աստիճան են հասել, որ տեղին կլիներ մի հատ դատահոգեբուժական հհետազոտության ենթարկել հատկապես ՀԱԿ-ական մամուլի որոշ ներկայաացուցիչներին, թե չէ սենց ու՞ր կհասնեն։

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s