Օսկանյանը դերի մեջ է մտել ու դուրս չի գալիս

Posted: Մայիսի 9, 2012 in Uncategorized
Պիտակներ՝ , , , , ,

Երեկ, երբ ողջ ֆեյսբուքը քննարկում էր ՀԱԿ հանրաահավաքից հնչող հայտարարություններն ու կոչերը ու տարատեսակ գնահատականներ տալիս դրանց, նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը ևս անմասն չմնաց և արտահայտեց իր հեղինակավոր կարծիքը։ Մասնավորապես նա գրել էր.

Իմ գրասենյակում նստած լսում եմ Հայ ազգային կոնգրեսի հանրահավաքին հնչող ելույթները: Քիչ առաջ Լևոն Զուրաբյանն էր խոսում: Նա ասաց, որ այս ընտրությունները հիմնովին են կեղծվել: Ելնելով այս պահին ինձ մոտ կուտակված տեղեկություններից, պետք է ասեմ, որ, դժբախտաբար, համաձայն եմ Լևոնի հետ։

Ինձ թվում է, Օսկանյանը այնքան է խարացել ըննդդիմադիրի դերի մեջ, որը նա որդեգրել էր նախընտրական քարոզարշավի շրջանակներում, որ հիմա ակամայից չի էլ հասկանում, թե իր հայտարաարությունները ինչ մեկնաբանություն կարող են ստանալ։ Ի՞նչ է նշանակում, երբ ԲՀԿ երկրորդ դեմքը համաաձայնվում է, որ ընտրությունները հիմնովին կեղծված են եղել։ Միթե՞ այդ դեպքում պարոն Օսկանյանն անձամբ, իսկ ԲՀԿ-նն՝ ընդհանրաապես, իրենց մեղքի չափաբաժինը չունեն։ Միթե՞ ընտրությունների օրը առնվազն «բռնված» ընտրակեղծարարների մեծ մասը հենց Օսկանյանի կուսակցությունից չէին։
Չգիտեմ, ՀՀԿ-ն, ինչպես նաև բոլոր մնացած կուսակցությունները աչքիս լույսը չեն, բայց դե ամեն դեպքում ճիշտ չեմ համարում նման արտահայտությունները, որոնք չեղած տեղից աժիոտաժ են ստեղծում իրենց շուրջ։ Առավել ևս, որ նման հայտարարությունները կարող են հետագայում լուրջ հետևանքներ ունենալ նույն սկանյանի քաղաքական կարիերայի վրա։

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s