Ընտրությունների պատճառով դարդ անելու տեղը, եկեք տոնենք հաղթանակները

Posted: Մայիսի 8, 2012 in Uncategorized
Պիտակներ՝ , , , , ,

Մինչ ոմանք սուգ են անում«աննախադեպ» կեղծ ու ծախու ընտրությունների պահով, ուրիշները արդեն չամադաններն են հավաքում, որ գնան մի այլ կարգի ազատ ու արդար արտասահմանները, իսկ երրորդները ուղղակի կայֆ են բռնում դեպրեսիվ վիճակներից, ես ուզում եմ հիշեցնել, որ Հայաստանը վաղը նշում է միանգամից երկու փառահեղ տոն՝ Շուշիի ազատագրման ու Հայրենական Մեծ պատերազմում տարած փառաահեղ հաղթանակի օրը։

Իրոք չեմ հասկանում նրանց, ովքեր հերիք չի հիստերիկ վիճակներում են հայտնվել ու դեռ մի բան էլ փորձում են հիստերիկացնել կողքիններին։ Ու վայ նրան, ով փորձումա ասի, որ լավ ժողովուրդ, ինչ մի պանիկաի մեջ եք ընկել, ոնց որ պետքա կրեիք… Միանգամից սկսվումա՜… էլ ծախված, էլ պոռնիկ, էլ 5 հազար դրամանոց, էլ սերժիկական.. մի խոսքով թարախի հորդառատ գետի հորձանուտում ես հայտնվում։ Այ մարդ, նամանավանդ ուղղափառ լևոնականներ ջան, ախր հասկացեք, որ մեծ հաշվով միակ բանը, ինչի վրա ազդել են ընտրակաշառքները՝ քվեարկողների ընդհանուր թիվն է եղել։ Այո, եղել են ընտրակաշառքներ, այո մարդիկ գնացել ու քվե են տվել հանուն փողի, բայց իրենց ձայները ծախողները ծախել են ձայները հա´մ ՀՀԿ-ին, հա´մ ԲՀԿ-ին, ընդ որում՝ երևի թե նույն տոկոսային հարբերությամբ։ Եթե Ձեզ թվում է, որ առանց ընտրակաշառքի մարդիկ սլանալու էին ՀԱԿ ընտրելու՝ չարաչար սխալվում եք, որովհետև ընտրակաշառք վերցնողի համար առանց կաշառքի առհասարակ ընտրության մասնակցելը հետաքրքրություն չունի։ Իրենք սուսուփուս կնստեին իրենց տները ու հեռուստացույցով կհետևեին ընտրություններին, ձեռքի հետ էլ մի երկու հատ քաղցր խոսք կասեին սրա-նրա հասցեին։ Նենց որ, բերեք թարգենք հիստերիկ ողբը ու հիասթափության վնգստոցները։Հիմա անցնենք բուն թեմային։ Մայիսի 9-ը այն եզակի տոներից է, երբ հայ մարդը կարող է անկեղծորեն հպարտանալ, որովհետև երկու հաղթանակներն էլ ձեռք են բերվել ոչ թե սփյուռքի ուղղարկած դոլլարներով, կամ բարի արտասահմանցիների քմահաճույքով, այլ հայ մարդու արյամբ ու քաջությամբ։ Քչերն են հիշում, որ Հայրենական պատերազմի ժամանակ հայերս այնքան գնահատված ենք եղել մարտական հմտության ու քաջության համար, որ միայն մեր ազգային դիվիզիաներն են պահպանվել ու չեն լուծարվել մեր արագավազությամբ աչքի ընկնող երկու հարևանների դիվիզիաների պես։ Ավելին, միակ ազգային զորաամիավորումը, որ մտել է Բեռլին, եղել է հենց մեր Թամանյան դիվիզիան։

Քչերը գիտեն, որ Հայրենական պատերազմի հաղթանակը տրվել է մեզ ու ՍՍՀՄ մյուս ժողովրդներին մեծ արյան գնով. մոտ 600000 զորակոչված հայերից վերադարձել է միայն 250000-ը, ինչը նշանակում է, որ մարտական զոհերի տոկոսային հարաբերությամբ հայ ազգը առաջին տեղում է եղել ՍՍՀՄ ժողովրդների մեջ։ Քչերն են հիշում, որ մենք ավելի շատ Սովետաական Միության հերոս ենք ունեցել, քան մեր հարևանները, իսկ հայազգի մարշալներն ու գեներալներն ավելի շատ են եղել, քան վրացիներն ու ադրբեջանցիները՝ միասին վերցված։
Մեր մյուս փառապանծ հաղթանակն անկասկած Շուշիի ազատագրումն է։ Այո, համեմատած Հայրենական Պատերազմի մասշտաբներին, այն տեղային օպերացիա է, բայց դրա բարոյահոգեբանական դերը մեր ազգի համար անուրանալի է։ Շուշիի ազատագրումը կոտրեց մեր մեջ դարերով նստած այն թերարժեքության կոմպլեքսը, իբր թուրքի մաման լացացնել չի կարելի։ Առհասարակ, Շուշիի հաղթաթանակը բեկումնային դարձավ ողջ Արցախյան պատերազմի ընթացքում, որովհետև ստեղծեծ անհավանականը հավանական դարձնելու իրական նախադեպ ու մեծ ոգեշնչում պարգևեց մեր ժողովրդին, այնքան մեծ, որ 20 տարի հետո էլ այս հաղթանակի մասին հիշողությունը մոռանալ է տալիս շատ մարդկանց առօրեական հոգսերն ու դարդերը։

Ինչ ասեմ, կեցցեն մար պապերը, կեցցեն մեր հայրերը։ Փառք տանք նրաննց, ովքեր իրեննց արյան գնով կերտել են մեր վեհությունը ու հավատանք, որ մենք ու մեր սերունդները արժանի կլինեն այդ վեհությունը կրելու։ Այնպես որ, ժողովուրդ ջան, բերեք մոռանանք էս հետընտրական խժդժությունների մասին ու ազգովի նշենք մեր հաղթանակաբեր Մայիսի 9՝ իրար սիրելով ու որպես միացյալ մարմին։
Ուռա-ուռա-ուռա!

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s