Ամենահետաքրքիրը դեռ առջևում է

Posted: Մայիսի 7, 2012 in Uncategorized
Պիտակներ՝ , , , , , , ,

Ահա և կայացան չարաբաստիկ խորհրդարանական ընտրությունները ու եթե կային միամիտներ, որոնք կարծում էին, որ ամսի 6-ից հետո քֆրտոցը կպակասի ու ամեն ինչ աստիճանաբար կվերադառնա իր հուները, ապա նրանք էլ արդեն հասկացան, որ չարաչար սխալվում էին։ Ամեն ինչ դեռ նոր է սկսվում, իսկ երեկվանից հետո, արդեն պտռվել են վերջին դիմակները։ Եկեք մի պահ կանգ առնենք ու հասկանանք, թե ինչ կատարվեց ու ինչ իրավիճակ է հիմա։
Նախ, խոսենք ընտրությունների լեգիտիիմությունից ու ընտրակեղծիքներից։ Միանգամից ասեմ, որ անկասկած, հիմարություն կլիներ ակնկալել բյուրեղային մաքրության ընտրություններ, սակայն եթե դիտարկենք համեմատության մեջ, այս ընտրությունները առնվազն ոչ մի չափանիշով չէին առանձնանում մնացածի ֆոնին, որպես աննախադեպ ապօրինի։ Թերևս, միայն նախընտրական քարոզրշավի ընթացքում կիրառված սև փիառի արդյունաբերական ծավալներով և վերջ։

Այո, ինչ պես և նախորդ ընտրություններին, տեղ են գտել տարատեսակ խախտումներ. էլ քեզ լցոնումներ, էլ քեզ ընտրակաշառք, էլ քեզ ադմինիստրատիվ ռեսուրս, էլ քեզ կառուսելներ, էլ քեզ ծեծուջարդ… մի խոսքով տարիների ընթացքում կուտակած կեղծարարական բոլոր մեխանիզմներն էլ առկա էին, ուրիշ հարց է արդեն, թե արդյոք դրանք որոշիչ ազդեցություն են ունեցել ընդհանուր արդյունքի վրա։ Կարծում եմ, որ ոչ, քանի որ նախ, եղել է բավականին բարձր մասնակցության տոկոս ու խիստ ցածր գրանցված ընտրախախտումների տոկոս (հազարից քիչ ավել)։ Մյուս կողմից, եկեք հաշվի առնել, որ այդ մեխանիզմներն այս անգամ մրցակիցներից, ավելի ճիշտ մրցակից ճամբարներից միայն մեկի մենաշնորհը չէր, այլ կիրառվում էր առնվազն հավասարապես երկուսի կողմից էլ։ Ուստի, ակնհայտ է, որ կիրառելով այս մեխանիզմները, կողմերը վերջի հաշվով նեյտրալիզացրել են միմյանց ապօրինի մկանները ու ցուցանիշները մնացել են հնարավորինս մոտ իրականությանը։

Հիմա, փորձեմ վերլուծել առկա իրավիճակը՝ ելնելով հրապարակված նախնական տվյալներից։ Ի սկզբանե պարզ էր, որ ԲՀԿ-ն ակնհայտ առաջադիմել է ու դինամիկան այնպիսին էր, որ հավանականություն կար, որ այն նույնիսկ կարող է դուրս գալ առաջին տեղ։ Սակայն ամեն ինչ փչացավ նրանց համար հատկապես վերջին պահին, երբ իրար հետևեցին մի քանի իրադարձություններ։ Նախ, Քոչարյանը իր հարցազրույցով օգուտի տեղը ըստ իս վնաս տվեց Բարգավաճին, որովհետև քարոզարշավի վերջին օրերին պայքարը գնում էր չկողմնորոշված ընտրազանգվածի համար, իսկ եթե հաշվի առնենք, որ դրանց զգալի մասը մեղմ ասած չի երազում Քոչարյանի վերադարձի մասին, ապա Քոչարյանի հարցազրույցը սթափեցնող ազդեցություն ունեցավ։ Դրան հետևեց փուչիկների պատմությունը, որի քաղքականացնելու փորձը խիստ նեգատիվ ազդեցություն ունեցավ բոլոր ռուչկա քաշողների վրա, հատկապես Բարգավաճի համար։
Խայտառակ արդյունքներով ավարտվեցին ընտրությունները ՀԱԿ-ի համար ու դրանում մեղավորությունը առաջին հերթին հենց ՀԱԿ-ինն է։ Ես կոնգրեսի ֆիասկոն կապում եմ առաջին հերթին նրա հետ, որ նրանք սխալ դրույք արեցին ու սկսեցին սիլիվիլիներ անել ԲՀԿ-ի հետ, ընդ որում, քարոզարշավի վերջում այդ սիլիսվիլիները վերածվել էին բացահայտ համագործակցության՝ բոլոր կետերով։ Կոնգրեսի վերնախավը այնքան էր տարվել իր «Կոնսենսուսս — ՀՀԿ»-ներով ու «30 վայրկյանանոց հեղաափոխություններով», որ ինքն էլ չնկատեց, թե ինչպես իր առանց այն էլ խիստ ընտրազանգվածի զգալի մասը անցավ Բարգավաճի դրոշների տակ։ Արդյունքում, մենք ունենք էն ինչ ունենք, ընդամենը 1500 ձայն փրկեց ՀԱԿ-ին, որպեսզի այն դուրս չթռնի պառլամենտից (որպես կուսակցությունների դաշինք ՀԱԿ-ին 7 տոկոս ձայն էր պետք առնվազն0)։

Զավեշտալին այն է, որ ահագին մարդ չի էլ հասկանում, որ հիմա եթե ՀՀԿ-ն 44 տոկոսի փոխարեն ասենք 40 հավաքեր, միևնույն է, մեծամասնականներով հանդերձ նա արդեն իսկ ունի իր գրեթե 50 տոկոսը, իսկ սրան եթե գումարենք նրա սատելլիտ կուսակցություններին, կստացվի, որ Բարգավաճին մնում է մենակ սուսուփուս բարիշեել ՀՀԿ-ի հետ ու դառնալ Օրինաց Երկիր 2, կամ էլ հրաժարվել բոլոր համաագործակցության առաջարկներից ու պորտվելներից և դառնաալ արմատական ընդդիմություն՝ վերջնականապես կլանելով ՀԱԿ-ին։
Մի խոսքով, հետընտրական զարգացումները դեռ խոստանում են բավականին հետաքրքիր անակնկալներ մատուցել մեզ, իսկ մեզանից հասնում է խելամիտ ու սթափ գտնվելու՝ թույլ չտալով, որ մեզ որպես պեշկեք զոհաբերեն քաղաքական այս մեծ խաղում։

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s