Հատուկ բթերի, շատակերների, զոռբաների ու իդիոտների համար

Posted: Մայիսի 5, 2012 in Uncategorized
Պիտակներ՝ , , , ,

Բոլոր նրանց համար, ում բութ գլուխները չի մտնում, որ էսօր քաղաքական քարոզչություն անել չի կարելի, այդ թվում նաև սոցիալական ցանցերում, մեջբերում եմ ԿԸՀ-ի նախագահ Տիգրան Մուկուչյանի հարցազրուցը.

Քվեարկության օրը կամ դրան նախորդող օրն արգելվում է ցանկացած տեսակի քարոզչություն, այդ թվում սոցիալական ցանցերում: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը:

«Քարոզչությունն ընդհանրապես արգելվում է, ցանկացած լրատվամիջոցով, ցանկացած եղանակով: Դա նշանակում է, որ նաեւ սոցիալական ցանցերում ներգրավված քաղաքացիները պետք է գիտակցություն դրսեւորեն  եւ չզբաղվեն քարոզչությամբ»,-  հայտնեց Տիգրան Մուկուչյանը:

Հարցին, թե այդ դեպքում փողոցներում փակցված մեծ պաստառներն ու վահանակները չեն խախտում օրենքի դրույթը, ԿԸՀ նախագահը պատասխանեց. «Ինչ վերաբերում է փողոցներում փակցված պաստառներին, դրանք նախկինում փակցվել են 7-8 օրերի ընթացքում, եւ մեկ օրվա ընթացքում այդ ամբողջը հանելը գործնականում են անհնար է: Բաններները որքան էլ հանդիսանում են քարոզչանյութ, դրանք ակտիվ քարոզչություն չեն հանդիսանում»:

Մուկուչյանը նաեւ նշեց, որ արգելած օրը քարոզչություն անելը վարչաիրավական պատասխանատվություն է առաջացնում:

Նշենք, որ «Վարչական իրավախախտումների մասին» ՀՀ օրենսգրքի 40 պրիմ 1 հոդվածի համաձայն, «Քվեարկության օրը կամ դրան նախորդող օրը նախընտրական քարոզչություն կատարելը` առաջացնում է տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից մինչեւ հիգհարյուրապատիկի չափով:

Նույն արարքը տեղամասային կենտրոնի շենքի ներսում, մուտքի մոտ կամ շենքի շուրջը բանավոր կամ գրավոր ձեւով, երաժշտության կամ պատկերավոր միջոցների օգնությամբ, ստորագրությունների հավաքմամբ` ընտրողների կամաարտահայտման վրա ներազդելու միջոցով կատարելը` առաջացնում է տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի չորսհարյուրապատիկից մինչեւ վեցհարյուրապատիկի չափով:

Նույն արարքը զանգվածային լրատվության միջոցներով կատարելը` առաջացնում է տուգանքի նշանակում` լրատվական գործունեություն իրականացնողի նկատմամբ` նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից մինչեւ յոթհարյուրապատիկի չափով»:

Հայաստանում խորհրդարանական ընտրությունների քարոզարշավն ավարտվել է մայիսի 4-ի գիշերը եւ այժմ լռության օր է: Իսկ վաղը կայանալու են խորհրդարանական ընտրությունները:

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s