Ինչու է Mediamax-ն ուզում վնասել BlogNews-ին

Posted: Մայիսի 4, 2012 in Uncategorized
Պիտակներ՝ , , , ,

Դեռ չէին հասցրել հնանալ հիշողությունները այն մասին, թե ինչպես Մեդիամաքսը փորձեց պադստավկա անել մեզ՝ մեր համար շատ դժվար պահի, երբ մեզ մատուցեցին մի նոր подлянка, ընդ որում միևնույն կայքի կողմից։ Մինչ բուն թեմային անցնելը, նկարագրեմ մի երկու բառով, թե ինչը ինչից հետո եղավ, որովհետև կարող է լինեն մարդիկ, ովքեր տեղյակ չեն էս պատմություններից։
Ուրեմն, սրանից երկու շաբաթ առաջ, երբ ՍԱՍ Գրուպը մեզ դատի էր տվել, մեր օգնության կոչին արձագանքեցին շատ-շատերը, ընդ որում ոչ միայն լրագրողներ ու բլոգերներ, այլ սովորական մարդիկ, որոնք ոչ մի առնչություն չունեն մեդիա դաշտի հետ։ Չեմ ասում բոլորն անխտիր աջակցեցին, շատերն ուղղակի չանդրադարձան սրան և լուռ անկողմնապահությամբ արտահայտեցին իրենց չեզոք դիրքորոշումը, բայց միակ լուրջ լրատվական ռեսուրսը, որ ոչ միայն չեզոք մնաց, այլև բացահայտ մեր դեմ դուրս եկավ՝ Մեդիամաքսն էր, որի տնօրենը մաղձոտ մի հոդված գրեց՝ փորձելով հիմնավորել, որ Բլոգնյուզին օգնել պետք չի, դեռ մի բան էլ տեղնա մեզ։
Էդ անցավ, մենք ի վերջո կարողացանք հաղթահարել դժվարությունները ու նաև մեր աջակիցների ակտիվ աջակցության շնորհիվ հաջողությամբ հանգուցալուծել ծագած խնդիրները ՍԱՍ Գրուպի հետ։ Ու ի՞նչ եք կարծում, Մեդիամաքսը տեղը տիտիկ արե՞ց։ Որքան էլ զարմանալի է, բայց չարեց ու մի հատ էլ հոդված գրեց ամենայն Մեդիամաքսի տնօրենը, որտեղ «բռնցնում էր» ընկերոջս՝ Արամին, ով պո խոդու Բլոգ Նյուզի գլխավոր խմբագիրնա, իբր անհետևողականության ու անսկզբունքայնության մեջ։ Մի խոսքով ցեխի նոր չափաբաժին նետվեց Բլոգ Նյուզի վրա։

Հիմա անցնենք բուն թեմային։ Ի սկզբանե ծիծաղելի է «Բա խի՞ բարիշեցիք» տրամաբանությունը, երևի Մեդիամաքսում մոռացել են պահի տակ, որ ի տարբերություն ոմանց, մեր թիմի մեջքին ոչ ոք կանգնած չի, այդ թվում Ռոբերտ Քոչարյանը։ Նաև մոռացած կլինեն, որ դատական հայցը ունենում է որոշակի հետևանքներ, որոնք խանգարում են ոչ «կռիշավոր» կայքի գործունեությունը, որն ունի խիստ սահամանփակ ֆինանսական ռեսուրսներ (բանկային հաշվի սառեցում, գույքի ինվենտարիզացիա, վազվզուք իրավաբանների մոտ), մոռացել են նաև, որ մենք ի սկզբանե նպատակ չէինք դրել ՍԱՍ-ը «փակել» և ինչպես հետագայում պարզվեց՝ ՍԱՍ-ն էլ նպատակ չուներ մեզ փակելու։ Տեղ գտան քաղաքակիրթ մարդկանց ու կազմակերպություններին հարիր քննարկումներ, որոնց արդյունքում ձեռք բերվեց համաձայնություն, որը ձեռընտու էր երկու կողմերին էլ։ Երևի մեր սխալը նրանում էր, որ Մեդիամաքսի դաբռոն չէինք ստացել մինչև պայմանավորվելը, բայց դե երևի  Մեդիամաքսում մոռացել են, որ իրանք չեն հանդիսանում ոչ մեր վերադասը, ոչ ընկերը, ոչ էլ անգամ քույրը ու մենք պարտավոր չենք մեր գործողությունները ու որոշումները համաձայնեցնենք իրենց հետ։

Իրականում Մեդիամաքսի փորացավն ունի շատ կոնկրետ ու բաննալ պատճառներ։ Նախ և առաջ, ես այս հարցում նախանձի ու անառողջ մրցակցության հետևանքներ եմ տեսնում։ Ճիշտ է, ԲլոգՆյուզը երբեք չի դիրքորոշել իրեն որպես տեղեկատվական կայք։ Մենք միշտ շեշտել ենք, որ մենք բլոգոլորտի ուղղեցույց ենք և ազատ շփման հարթակ, որն ի՞նչ խոսք, դարձնում է մեզ այլընտրակային տեղեկատվության ռեսուրս, բայց դրանից ոչ ավել։ Մյուս կողմից, հայալեզու համացանցի մարդկային ռեսուրսը սահմանափակ է ու եթե մի կայքի ցուցանիշերը աճում են, դա անխուսափելիորեն հանգեցնում է մյուսի ցուցանիշների անկմանը։ Ժողովրդական լեզվով ասած, Մեդիամաքսում մեզ չեն սիրում, որովհետև ըստ իրենց, մենք իրենց հացին վայս ենք լինում։ Բայց դե ստեղ են ասել, էնքան լավը թող լինեն, որ իրանց ցուցանիշերը աճի, մենք հո՞ զոռով չենք ստիպում մարդկանց մտնել մեզ մոտ։
Մյուս տարբերակը, որ ես հավանական եմ համարում, դա քաղաքական պատվերն է։ Ծուռը նստենք, դուզը խոսանք, այսօրվա դրությամբ Բլոգ Նյուզը դարձել է շատ քաղաքական գործիչների ու ուժերի աչքի փուշը, որովհետև այն սակավաթիվ անաչառ ռեսուրսներից է, որտեղ ի ցույց է դրվում հայ իրակնության չմոնտաժված արտացոլումը։ Մեր գործառույթը կայանում է նրանում, որ ցույց տանք, թե ինչ են խոսում մարդիկ համացանցում ու քանի որ հայերով սիրում ենք խոսալ ավելի շատ վատից, ապա բնականաբար այնպես է ստացվում, որ մեր վերհրապարակած գրառումների զգալի մասը քննադատություն է պարունակոում, երբեմն չափից ավելի սուր քննադատություն։ Բնականաբար, սա միայն վարկած է, որը ես չեմ կարող ապացուցել, բայց նույն այն մարդիկ ու ուժերրը, ովքեր վտանգ են տեսվում մեր պրոյեկտում, օգտագործում են իրենց ռեսուրսները մեզ վնասելու ու ի վերջո լռեցնելու համար, իսկ նման սև քարոզարշավների համար տրադիցիոն կիրառվել է ոչ բարեխիղճ լրագրությունը, որը մատուցվում է արդեն վաղուց ժուռնալյուգա դառած ժուռնալիստների կողմից։
Էսքան բան ժողովուրդ ջան, գուցե ես սխալվում եմ ինչ որ հարցերում, բայց կարծում եմ այս վարկածները իրավունք ունեն գոյություն ունենալու։ Ամեն դեպքում մեզանից հասնումա մնալ մեր սկզբունքներին, ինչը և անում ենք, իսկ դատողը դուք եք։

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s