Օրվա նախընտրական լուրերն ու ասեկոսեները

Posted: Մայիսի 3, 2012 in Uncategorized
Պիտակներ՝ , , , , ,

Դե ի՞նչ ժողովուրդ ջան, ոնց որ թե մտնում ենք եզրափակիչ փուլ, ևս երկու օր ու մի քանի օր զահլեքս էլ չեն տանի, բայց մինչև էդ, եկեք տեսնենք թե ինչ է կատարվում քարոզարշավային կյանքում։ Էլի մի քանի նորություն հակիրճ ներկայացնեմ Ձեզ.

1. Ժամանակ թերթը գրում է, որ ՀՀԿ-ի վերևների դուրը հեչ չի եկել, որ SAS-ի Արտակի կողմնակիցները քարոզարշավի շրջանակներում ցեխ են շպրտում Արաբկիրի ՀՀԿ տարածքային կառույցի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանի և նրա կնոջ՝ Սաթիկ Սեյրանյանի վրա։ Բանն այն է, որ Շահինյանը թեև դուս է եկել ՀՀԿ-ից, բայց ասում են, թե ներքին պայմանավորվածություն կա, որ շարունակկելու է համամասնականի համար ձայներ ապահովել, հետո էլ նախկինում լավ է աշխատել ՀՀԿ-ի համար։ Սև փիառը ՀՀԿ-ում ընկալել են, որպես կուսակցության դեմ ուղղված քայլ, ինչը բնականաբար լավ չի ընդունվել։
2. Օրվա մյուս «հերոսը» հանրահայտ մարզպետ Սուրիկ Խաչատրյանն է։ «Ժողովուրդ» թերդը հաղորդում է, որ Խաչատրյանը խիստ դժգոհ է ՀՀԿ Սյուիքի շտաբի աշխատաանքներից, իսկ շտաբականների արտահայտությունը, թե ժողովուրդը ընդհանրապես չի ճանաչում ՀՀԿ-ի կողմից առաջադրված թեկնածու Հայկ Գրիգորյանին, նրան ընդհանրապես հուներից հանել են և նա սկսել է բղավել մարդկանց վրա։ Շտաբի պետ Աշոտ Մինասյանի այն ակնարկին էլ, թե ՀՀԿ շտաբում մարդիկ կան, որ կուսակցության դեմ են աշխատում, Խաչատրյանն ասել է.
«Տյու ես տալու, Աշոտ, ինձ պատասխան, ավելի լավա ասիս`համը ովա հանում»։
3. Մյուս ուշագրավ ու զվարճալի նորությունը հենց նոր հաղորդեց Վերգո Վերադարձ բլոգերը, ով մասնակցել էր ՀՀԿ համերգ-հանրահավաքին, որը տեղի էր ունեցել Սյունիքում։ Նա հաղորդում է, որ Սուրիկ խաչատրյանը ելույթի ժամանակ արել է մի քանի զավեշտալի արտահայյտություններ, մասնավորապես.
«Հանրապետության ՆախաՐաՐը մեզ հետ է»
«Ծծումները (մեզ հայտնի որպես «ցնցումներ» բառ (Վերգոյի պարզաբանումը)) տեղ տեղ են լինում ու ժամանակավոր

Ուրախա անցնում քարոզարշավը, ի՞նչ խոսք։

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s