Բուծիկները, Սուլեյման Բռնաբարները և ամենաակտիվ պատգամավորը

Posted: Մայիսի 1, 2012 in Uncategorized
Պիտակներ՝ , ,

Այ մարդ, էսօր նենց հետաքրքիր նորություններով լի օրա, որ ասի միանգամից три в одном տարբերակով անդրադառնալ դրանց։

1. Դե իհարկե, օրվա սենսացիան Սերժ Սարգսյանի կատարած այցն էր Մաշտոցի Պուրակ ու նրա տված հրահանգը, որ կրպակները ապամոնտաժվեն։ Հիմա ասում եմ Բայանդուրենք լյոքշից կմեռնեն, որ էս թեման ջրվեց։ Ֆեյսբուքում երեխեքի հետ մի քիչ քննարկեցինք էս հարցը, ու եկանք այն եզրակացությանը, որ ամենաուղղափառ բնապահպաններին ու ապամոնտաժնիկներին արժի գործուղել սահմանամերձ գոտի, ցանկալի է Տավուշի մարզի Ոսկեպարի հատվածը, թող այնտեղ բնապահպանական գործողություն իրականացնեն։ Չէ որ թուրքական բլինդաժները ապականում են բնությունը, կակ ռազ ապամոնտաժող բրիգադը վերջապես կկարողանա գոնե ինչ որ բան ապամոնտաժել (թուրքի բլինդաժ օրինակ), իսկ մինչ իրաք զբաղված կլինեն դրանով, մնացածն էլ տանկերի ճանապարհը կփակեն (ասենք դեմները պառկելով)։
2. Ինչ չէինք տեսել, էդ էլ տեսանք, երբ կարդացի, որ Բրյուսովի պայքարող ուսանողուհիներին SMS-ներ են ուղղարկում, որտեղ ասվումա, որ եթե նրանք չդադարեցնեն պայքարը, ապա նրանց կբռնաբարեն։ Ես արդեն խառնվել եմ Աշոտյան-Զոլյան էպիկական պայքարի ընթացքից ու առանձնապես չեմ էլ հետաքրքրվում ինչի համար ու ովքեր են պայքարում Բրյուսովում, բայց մի բան հաստատ կարամ ասեմ, որ էդ SMS-ներ ուղղարկող սեքսուալ տեռռորիստին կամ Սուլեյման սուտի-Բռնաբարին ոստիկանությունը պետքա բռնի ու իր հեռախոսը մտցնի նրա համապատասխան տեղերը, թե չէ էդ ի՞նչ ձևա։
3. Սամվել Ալեքսանյանը հերթական անգամ ցնցեց հանրությանը իր հարցազրույցով։ Ճիշտն ասած մի քիչ հավատս չի գալիս, որ լրագրողը տենց դուխով հեգնական հարցեր տված լինի, բայց եթե ընդունենք դա որպես իրականություն, ապա ստացվում է, որ Սամվել Ալեքսանյանը առանց իմիջմեյքերի ու առաջ գնալու նպատակներից ի սպառ զուր անհատ է, ով չարություն արած երեխու պես ասումա, որ սրանից հետո ինքը ավելի լավը կլինի, честно-честно:)
Տեսնեն թե էլ ինչ կմատուցի մեզ Աշխատավորների միջազգային այս գեղեցիկ օրը։

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s