Էս վերջին շրջանի նախընտրական թոհուբոհը, սահմանի վրայի միջադեպերը, հասարակական մանր-մունր իրադարձությունները, վեռտուներն ու ԲՏՌները մի տեսակ շեղեցին ուշադրությունս այս ընտրությունների ըստ իս գլխավոր ինտրիգից՝ Քոչարյանի ֆակտորից։ Այնինչ ահագին մտածելու բան կա, որովհետև նախընտրական վերջին շաբաթվա դրությամբ խաղաթղթերի մի մասը բացվել է, մյուս մասը կիսաբացվել, ահագին ռակիռովկեք են արվել… Մի խոսքով հիմա մի քիչ ավելի իրականությանը մոտ վերլուծություն կարելի է անել, քան քարոզարշավի սկզբին։

Նախ, ես միայն ամրապնվեցի իմ այն համոզման մեջ, որ էս սաղ նախընտրական բեմականացված ներկայացումը ռազմական լեզվով ասված՝ разведка с боем էր։ Ասել է թե, Քոչարյանը փորձում է գտնել Սարգսյանի թույլ տեղերը ու գնահատել, թե ինչքանով են դրանք թույլ իրականում ու ինչպես կարելի է օգտվել դրանից։ Սակայն նա դա անում է խիստ զգույշ ու հնարավաորինս անուղղակի, որպեսզի հարկ եղած դեպքում կարողանա միանգամից ետ քաշվի։

Միևնույն ժամանակ, Քոչարյանը արդեն ակնհայտորեն կոնսոլիդացնում է իր ճամբարը, որը վաղ թե ուշ պետք է դառնա նրա քաղաքականություն վերադառնալու քաղաքական-հասարակական հենքը։ Թերևս ամենադիտարժան իրադարձությունը նշված պրոցեսսներում այն է, որ Քոչարյանի դրոշի տակ փաստացիորեն անցավ ոչ ավել, ոչ պակաս ՀԱԿ-ը և այսօրվա դրությամբ կարելի է ասել, որ Քոչարյանի ճամբարը այժմ բացահայտորեն ներառում է ԲՀԿ-ին և Դաշնակցությանը, դե իսկ ՀԱԿ-ն էլ իր «կոնսենսսուս — ՀՀԿ» բանաձևը որպես արդարացում վերցնելով իր անհետևողականության համար ևս դարձել է այս ճամբարի բաղկացուցիչ մասը։
Սակայն, ձեռքբերումներից բացի, Քոչարյանը կրեց նաև էական կորուստներ, որովհետև այս աննախադեպ կեղտոտ քարոզարշավի հետևանքներից մեկը եղավ այն, որ լուրջ տուժեց Քոչարյանի երկու գլխավոր козырь-ների՝ Ծառուկյանի ու Օսկանյանի իմիջը։ Մյուս կողմից, որքան էլ քոչարյանամետ ուժերը պատմեն, թե ինչ բարձր վարկանիշ ունի ՀՀ 2-րդ նախագահը, սակայն ակընհայտ է, որ նա՝ լինելով հակասական քաղաքական կերպար, որի անվան հետ են կապում բազմաթիվ մութ հարցեր ու պատմություններ, նա ապրիորի չի կարող ունենալ խիստ բարձր վարկանիշ, իսկ հիմա, երբ նրան է միացել նաև ԼՏՊ-ն, դա բնավ չի նպաստի իմիջի բարելավմանը հասարակության մի ստվար շերտի համար ու հակադարձ էֆֆեկտ կունենա՝ բարձրացնելով Սերժ Սրգսյանի վարկանիշը։

Այսպիսով, մեզ մնացել է ունկնդրենք ներկայացման անտրակտը՝ տո բիշ հենց բուն ընտրությունները, որից հետո միայն կխոսի Քոչարյանը, եթե իհարկե խոսի։ Ասելիքը կլինի նեյտրալ ու զուսպ, վերջին հաշվով ոչինչ չասող։ Կարծում եմ կլինի շնորհավորական խոսք հաղթած կուսակցություններին ու ռևերանս Սարգսյանին։ Իրականությունը ցույց տվեց, որ չկա դեռ այն կրիտիկական մասսան, որի ալիքի վրա նա կարող է վերադառնալ իշխաության որպես առաջին դեմք, իսկ երկրորդ դեմք լինել նա բնականաբար չի համաձայնվի։

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s