Ինչպե՞ս ենք պատասխանելու Ադրբեջանական ագրեսսիային

Posted: 28 Ապրիլի, 2012 in Uncategorized
Պիտակներ՝ , ,

Համաձայն lragir.am-ի, Տավուշում զոված 3 զինծառայողները զոհվել են ոչ թե ադրբեջանցիների դիրքերից, կամ դիպուկահարների կողմից արձակված կրակի, այլ ադրբեջանական դիվերսիոն խմբի  գործողությունների արդյունքում, որոնք մի քանի հարյուր մետր խորանալով ՀՀ տարածք, դարանակալել են ճանապարհի սահմանամերձ հատվածում ու սառնասրտորեն գնդակահարել են մեր զինծառայողներին, որոք զինված չեն եղել, քանի որ իրենց հանգստիի ժամն է եղել։ ՊՆ տեղակալ Դավիթ Տոնոյանը զրուցել է Անջեյ Կասպրչիկի հետ, ավ ԵԱՀԿ նախագահի մշտական ներկայացուցիչն է և փաստեր է բերել առ այն, որ խոսքը գնում է հենց դիվերսիոն խմբի գործողությունների մասին, ինչի մասին վկայում են զոհվածներին պատճառված վերքերի առանձնահատկությունները։

Հիմա եկեք հասկանանք, թե ինչ է սա նշանակում։ Փաստորեն, Ադրբեջանը ներթափանցել է ոչ թե միջազգային հանրության կողմից չճանաչված ԼՂՀ տարածք, այլ ՀՀ տարածք։ Ներթափանցելով թշնամին չի բավարարվել և իրակկանացրել է ՀՀ քաղաքացիների ու ՀՀ ԶՈւ զինծառայողների սպանություն, ընդ որում, զոհերը զինված չեն եղել։ Միջադեպի մասին տեղեկացվել է ԵԱՀԿ-ն (ու տեղեկացնողը էլի ՊՆ-ն է եղել, այնինչ մեր ԱԳՆ-ն երևի շատ զբաղվածա, չի կարողացել ժամանակ հատկացնի այս հարցին) ու հիմա պետք է սպասենք ԵԱՀԿ-ի արձագանքին։ Տարօրինակ է նաև մեր ռուս դաշնակիցների լռությունը, որովհետև տվյալ միջադեպը մտնում է հենց այն հավանական դեպքերի ցուցակի մեջ, որոնց լինելու դեպքում պետք է արձագանքեն ոչ միայն ՀՀ Զինված Ուժերն, այլ նաև Հայաստանում տեղակայված ռուսական ռազմաբազայի ուժերի, քանի որ ԿՐԿՆՈՒՄ ԵՄ, տեղի ունեցել հարձակում Հայաստանի Հանրապետության վրա։

Ժողովուրդ, երևի շատերդ չեք գիտակցում, բայց սա նշանակում է, որ մեզ ձեռնոց է նետվել ու հիմա մի մազ է մեզ բաժանում պատերազմից։ Ամեն ինչ կախված է ԵԱՀԿ արձագանքից, և եթե հանկարծ այդ պատասխանը լինի շատ վերացական, անհասկանալի ու անհետևանք ու մենք բավարարվենք դրանով, կստեղծվի անպատիժ մնալու նախադեպ։

Պետք է հասկանալ, որ այս հարձակումը ինքնին աննախադեպ է ու հանդուգն, որովհետև կրկնում եմ, տեղի ունեցել ՀՀ սահմաններում։ Սա ենթադրում է աննախադեպ խիստ ու ցուցադրական պատժիչ գործողություն, հակառակ դեպքում այն չի լինի համահունչ։ Ի՞նչ եմ հասկանում աննախադեպ խիստ ասելով. օրինակ սահմանի տվյալ հատվածի վրա գնվող ադրբեջանակաան դիրքերի ոչ թե գնդակոծում, այլ հրետակոծում՝ խոշոր տրամաչափի հրետանու ներգրավմամբ։ Այնպես որ առնվազն մի քանի տասնյակ ադրբեջնցի զինվոր զոհվի։ թույլատրելի եմ համարում նաև ադրբեջանի համար ստրատեգիական նշանակության օբյեկտների նկատմամբ իրականացված դիվերսիա՝ օրինակ իրենց նավթամունի պայթեցում։

Ամեն դեպքում, պատասխանը այս անգամ չպետք է աննկատ անցնի մեր ու հատկապես իրենց հասարակության համար, ասել է թե, պետք է իրենց զոհերը այնքան շատ լինեն ու այնքան կարճ ժամանակահատվածում, որ չկարողանան այդ միջադեպը ներկայացնեն, որպես ինքնասպանության առանձին դեպքեր կամ ասենք դիզինտերիայից մասսայական մահացության դեպք։ Մի խոսքով, ասել եմ ու էլի ասում եմ՝ с волками — по волчьи, մեր ամեն մի զոհին՝ 10 զոհ իրենց կողմից, ընդ որում ցուցադրական ու անթաքույց։

Ադրբեջանում հիմա էն սերունդնա բանակում, ով էլ չի հիշում, ոնց էին իրանք լացելով փախնում, պետքա մի հատ հիշողությունները թարմացնել, որպեսզի իրենց տածած վախը մեր նկատմամբ գերակայի ատելությանը։

Մեկնաբանություններ
  1. Gohar Ghalachyanասում է՝

    Ուղզղակի ամեն անգամ մնամ օրերին ջղայնանում եմ այն մարդու վրա, ում պաճառով այսօր ունենք միայն Արցախի լեռնային տարածքը: Իկս մենք այնքան մոտ ենք Հյուսիսային Արցախն էլ ազատագրելուն: Ու այդ ժամանակ այս հիմարը չէին համարձակվի խոսել:

    Like

  2. annamussասում է՝

    լրիվ համաձայն եմ

    Like

Թողնել մեկնաբանություն