Ո՞վ է լինելու հաջորդ վարչապետը

Posted: Ապրիլի 26, 2012 in Uncategorized
Պիտակներ՝ , , , , ,

Ժող, էնքան ենք խորացել էս նախընտրական ցեխանետման արշավի մեջ, որ մարդ պահի տակ անտեսումա իրոք կարևոր հարցերը։ Մասնավորապես, էսօր մի հատ պստիկ հոդված աչքովս ընկավ այն մասին, թե ով է լինելու հաջորդ վարչապետը։ Կիսվեմ իմ մտորումներով այս հարցի շուրջ, որովհետև վարչապետի ով լինելը առանցքայի դեր է խաղալու մոտակա մեկ տարում։
Խիստ կասկածում եմ, որ Տիգրան Սարգսյանը որևէ շանս ունի շարունակելու պաշտոնավարել որպես վարչապետ ու հարցը ամենևին նրանում չէ, որ նա հասարակության լայն շերտերում Տիգրան Սարգսյանն ընկալվում է որպես նորանկախ Հայաստանի պատմության ամենաթույլ վարչապետերից մեկը։ Հարցը նրանում է, որ նա ի սկզբանե նախատեսված էր, որպես անցողիկ կերպար, որի պաշտոնավարումը ինչ-ինչ պատճառներով ձգձգվեց։ Այժմ ակնհայտ է, որ քաղաքական կոնյունկտուրան ամեն դեպքում այնպես է փոխվելու, որ Սարգսյանը պարզապես չի էլ կարող հավակնել վարչապետության։
Մի կողմից, անմիջապես ընտրություններից հետո կրկին բարձրանալու է կոալիցիոն կառավարության ստեղծման հարցը ու տորթը իրար մեջ փորձելու են բաժանել ԲՀԿ-ն ու ՀՀԿ-ն ու քանի որ այս տարի ՀՀԿ-ն շանս չունի մեծամասնություն վերցնելու ընտրություններում, ուղղակի անհրաժեշտություն է դառնալու համագործակցել ԲՀԿ-ի հետ։ Բնականաբար, ԲՀԿ-ն հենց այնպես չի մտնի կոալիցիայի մեջ ու կպահանջի իր «գինը», որը այս դեպքում ավելի բարձր է լինելու քան զուտ մի քանի նախարարական պորտֆել։
Ենթադրում եմ, որ կախված նրանից, թե քանի տոկոս կհավաքեն ԲՀԿ-ն ու ՀՀԿ-ն, «ստավկաները» ավելի բարձր կլինեն, ուստի շատ հավանական եմ համարում, որ ընտրություններից հետո մի քանի ամսով վարչապետ նշանակվի այս կառավարության հանրապետական նախարարներից մեկնումեկը, որպեսզի ակնհայտ չդառնա, որ ՀՀԿ-ն իրոք դիրքերը զիջել է, իսկ երբ հետընտրական թոհուբոհը մեղմվի՝ «ժամանակավոր» վարչապետը կփոխարինվի արդեն կոնսենսուսային տարբերակով. ըստ ամենայնի այդ կոնսենսսուսային տարբերակը կլինի հենց Վարդան Օսկանյանը։

Թերևս, սա միակ հավանական տարբերակն եմ համարում, որի դեպքում ԲՀԿ-ն կարող է առանց «Օրինաց երկիր 2» դառնալու նորից դառնալ կոալիցիայի անդամ, իսկ ՀՀԿ-ն չհայտնվի քաղաքական մեկուսացման մեջ։ Սա ամենևին պետք չէ համարել պարտություն որևէ կողմի համար, քանի որ սրա այլընտրանքը լինելու է ներքաղաքական քաոս, որի հետևանքները անկանխատեսելի կարող են լինել։

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s