ՀԱԿ-ը ցուցակագրում է տուժածներին

Posted: Ապրիլի 23, 2012 in Uncategorized
Պիտակներ՝ , , , , , , , ,

Ահա այսպիսի վերնագրով մի հոդված էր «Չորրորդ իշխանություն» թերում։ Ես էլ ասի մի հատ կարդամ հիմա ինչ են մոգոնել մոմի լույսի սիրահարնները։ Դե իհարկե նախաձեռնությունը մեգատնտեսագետ ու ջերմուկով Շվեյցարիային աբգոն անող Հրանտ Բագրատյանինն էր, որը հայտարարել է հանրահավաքի ժամանակ, որ ՀԱԿ-ը սկսելու է ցուցակագրել իշխանությունների տնտեսական քաղաքականությունից տուժած քաղաքացցիներին…

Ամեն անգամ, երբ ինձ թվում է, թե ՀԱԿ-ի ցինիզմը արդեն իր գագաթնակետում է, ՀԱԿ-ը շտապում է ապացուցել, որ ես իրեն «թերագնահատել» եմ։ Բա մեկը չկար էդ հանրահավաքում, որ մեծարգո Բագրատյանին հարցներ, թե բա ով է ցուցակագրելու ԼՏՊ-ի ու ՀՀՇ-ի վարած տնտեսական քաղաքականությունից տուժած մարդկանց։ Առաջարկում եմ, մի հատ էլ տենց ցուցակ կազմել ու որպես նախաձեռնության հեղինակ, սեփական օրինակով խրախուսում եմ մնացածին։ 

Ուրեմն, մեր ընտանիքը ՀԱՏԿԱՊԵՍ մեգատնտեսագետի ավանտյուռաների շնորհիվ 1991-1996 թվականներին կորցրել է մոտ 500000 ռուբլի և գրեթե ողջ ոսկեղենը։ Ուզում եմ նաև ավելացնել, որ այդ ժամանակվա խավարասեր իշխանությունների պատճառով լուրջ վնաս է հասցվել ծնողներիս նյարդային համակարգի ու հավատին առ պետություն։

Այ մարդ, ասա գոնե էս ՀԱԿ-ականներն էլ, իշխանություններն էլ մի օր հասկանան, որ ժողովուրդը էշ չի, որ իրեն էշի տեղ են դնում։ Պետք չի էլի էդքան ցինիկ լինել սեփական ազգի հանդեպ։ Էլի իրար մեջ աթոռակռիվ տվեք, էլի շարունակեք թալանել, բայց գոնե Ձեզ սրբերի ու արդարության համար պայքար մղողների տեղ մի դրեք էլի։

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s