Աբիժնիկության ու չուզողության մասին

Posted: Ապրիլի 20, 2012 in Uncategorized
Պիտակներ՝ , , , ,

Էսօր առավոտվանից համացանցը եռումա Բլոգ Նյուզի վերաբերյալ քննարկումներից։ Արդեն շատերի համար նորություն չի, որ մեր թիմը հայտնվելա օլիգարխներից մեկի՝ ՍԱՍ-ի Արտակի պրիցելի տակ, իսկ այսօր մեր վրա կազմակերպված հաքերային գրոհի հետևանքները մենք արդեն քանի ժամ է փորձում ենք հեռացնել։ Սակայն այս երկու իրադարձությունների մասին չէ, որ ուզում եմ խոսալ, այլ զուտ հայկական ֆենոմենի մասին՝ անսահման նախանձի ու չուզողության մասին։
Հասկանում եք, իր հիմնադրման առաջին իսկ օրից Բլոգ Նյուզը չի ընդունվել միանշանակորեն, եղել են ու կան բազմաթիվ բարդիկ, ովքեր դեմ են եղել այս գաղափարին ու դեմ են արտահայտվել։ Ոմանք դա արել են ցիվիլ կերպ ու ադեկվատ, ոմանք անտրամաբանական ու կրետինիզմի դրսևորումներով, իսկ ոմանք էլ թարախավարի ու ստոր քայլերի են դիմել պարզապես։

Երբ մենք դեռ նոր էինք սկսել, առկա էին բազմաթիվ թերացումներ, որոնք մասամբ պայմանավորված էին օբյեկտիվ հանգամանքներով, մասամբ մեր երիտասարդ թմի (որտեղ «ամենատարեցը» ես եմ, ում 25 տարին դեռ չի էլ բոլորել) փորձի պակասից։ Սակայն մենք այնքան բաց մոտեցում էինք որդեգրել քննադատության հանդեպ ու այնքան պատրաստակամ էինք, որ այսօրվա դրությամբ կարող եմ արձանագրել, որ բոլոր հիմնական խնդրահարույց հարցերը գտել են իրենց լուծումները ու բազմաթիվ մարդիկ, ովքեր սկզբում քննադատում էին մեզ ու բացասական վերաբերմունք ունեին մեր հանդեպ, այժմ ջերմ ընկերական հարաբերություններ ունեն մեզ հետ։

Սրան զուգահեռ, կա մարդկանց մի հատ ստոր խումբ, ովքեր որպես կանոն բլոգոլորտի քոփիփեյսթերներն են ու տառապում են ռեյտինգացավով, ովքեր ի սկզբանե ամեն ինչ անում էին, որ սևացնեին մեր գործն ու խանգարեին մեր առաջխաղացմանը։ Սրանք օր օրի շնչահեղձ էին լինում, տեսնելով, որ մեր մոտ ամեն ինչ լավ է ընթանում ու միայն մերթընդմերթ ստեղ-ընդեղ մաղձոտ մեկնաբանություններ ու գրառումներ էին անում մեր հասցեին, որոնք հարկ եղած դեպքում գտնում էին արձագանք մեր կողմից, իսկ ավելի հաճախ արհամարվում, քանի որ ոջիլների հետ գլուխդ դնելն անօգուտ է։

Հիմա այնպիսի տպավորությունա, որ էս օբիժնիկների մոտ էսօր տոնականա, որովհետև ՍԱՍ-ի դատական հայցից բացի, այսօր կոտրեցին մեր կայքը։ Մի տեսնեիք, թե ոմանց մոտ դա ինչ հրճվանք առաջացրեց, իսկական пир стервятников. Առավել զարմանալի է, որ այս ճամբարում կարելի է տեսնել լրատվական կայքեր, ովքեր մեզ մեղադրում են այնպիսի բաներում, որոնց մաստեռ կլասս իրենք կարող են անցկացնել։ Միթե այս հիմմարները չեն հասկանում, որ կան դեպքեր, որ եթե չես էլ սատար կանգնում, ապա գոնե պետք է ձայնդ կտրես ու քաշվես մի կողմ, որովհետև այս աննախադեպ աշխարհը, որ սկսվել է մեր դեմ ուղղակի հետևանքներ կունենա ողջ հայկական համացանցի համար, քանի որ կստեղծի անկախ կամ ոչ ցանկալի տեղեկատվության աղբյուրների վերացման։
Ու այս ամենից զատ, հատուկ ուզում եմ նշեմ, որ մեր այս դժվար պահին մենք թերևս առաջին անգամ զգացինք մեր արած գործի կարևորությունն ու ակտուալությունը, որովհետև պարզ դարձավ, որ բացի աբիժնիկներից ու չուզողներից, մենք ունենք բազմաթիվ կողմնակիցներ, ովքեր պատրաստ են մեզ սատար կանգնել մինչև վերջ։ Հատուկ շնորհակալություն այդ մարդկանց, որովհետև իրենց բարոյական աջակցությունը միայն ավելացնում է մեր հաստատակամությունն ու եռանդը, իսկ աբիժնիկներն ու չուզողները թող նախանձից պայթեն, որովհետև ամեն ինչ մեկ է լավ է լինելու մեր համար։

Մեկնաբանություններ
  1. Վահէասում է՝

    Ես սկզբում կարծում էի, թե Բլոգ Նյուզը հերթական քոփիփեյսթական «նախագիծ» ա, բայց կամաց-կամաց տեսակետս փոխվեց:Ու հիմի ես ձեր կողքին եմ թե բարոյապես թե ֆիզիկապես:Ասեք՝ ինչ ենք անում:

    Like

    • antiliberastասում է՝

      Վահե ջան, վաղվանից արդեն մենք նորից կաշխատենք։ Էսքան երկար դադարը պայմանավորված էր նրանով, որ մենք ավելի պաշտպանված սեռվերի ենք անցնում։ Ձեր աջակցությունն արդեն իսկ գործ է, որի համար մենք ձեզ շնորհակալ ենք

      Like

  2. Aspirin Amասում է՝

    կարևորը չկոտրվեք

    Like

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s