Հարձակվել են Blog News-ի վրա

Posted: Ապրիլի 20, 2012 in Uncategorized
Պիտակներ՝ , , ,

Այսօր առավոտյան ժամը 10։30-ի սահմաններում http://www.blognews.am կայքը ենթարկվել է զանգվածային դոս հարձակման հաքերների կողմից, ինչի հետևանքով կայքը առայժմ չի գործում։ Չեմ ուզում օդի մեջ մեղադրանքներ հնչեցնել ու անուններ նշել, բայց վստահեցնում եմ, որ այս ստորության հետևում կանգանծները հատ առ հատ բացահայտվելու են ու իրենց «հերոսությունը» անպատիժ չի մնալու։ Թող կազմակերպիչներն իմանան, որ այս քայլով իրենք ստորագրեցին իրենց հեղինակության մահապատժի տակ։
Ինչ վերաբերվում է մեզ, ապա չնայած սրիկաներն ու մեր վատը ցանկացողները կարծում են, որ Բլոգ Նյուզի թիմը կընկճվի նման քայլերից, բայց վստահեցնում եմ, սա մեզ միայն ուժեղացնում է ու հերթական ապացույցն է դառնում առ այն, որ մեր գործն արդար է ու հասնում է իր թիրախին։ Այն աստիճան է հասնում, որ տականքները խառննվել են իրար ու նման էժանակգին միջոցների են դիմում, որպեսզի կասեցնեն մեր գործունեությունը։
Մենք շարունակելու ենք գործել, մենք շարունակելու ենք հավատարիմ մնալ մեր սկզբունքներին, մեր ընթերցողը թող վստահ լինի, որ այս միջադեպը ոչ մի կերպով չի խանգարելու, որ մենք Իրեն շարունակենք մատուցել անաչառ, անկողմնակալ ու ադեկվատ տեղեկատվություն, իսկ այն տականքները, ում համար Բլոգ Նյուզը դարձել է ոսկոր իրենց կոկորդներում, թող իմանան, որ մենք կրկնակի եռանդով ենք լծվելու նրանց դեմ պայքարի ազգանպաստ գործին։
Ու թող չկամեցողները հոխորտան ու բարբաջեն, մենք հավատում ենք, որ մենք վաստակել ենք հազարավոր հասարակ մարդկանց վստահությունն ու համակրանքը, և մենք չենք պատրաստվում ուրանալ մեր սկզբունքները, մեր գործելաոճը ու մեր նպատակը։

Մեկնաբանություններ
  1. SZoneասում է՝

    Hastat, BlogNews jan, menq` BlogNewsi, liovin patahabar aktiv @ntercvox u shat @nkerner dzerqberac Facebooker-ners u Bloggerners, DZEZ HET ENQ MINCHEV VERJ. Spaseq, ba menq inch enq berelu dranc glxin, es xeoqnerin tvum a vor meki beran uzenan paken mnacac@ lrelu en…..Eeeeee, shat eq het mnacel jamanakic,,hima el LROXNER CHKAN. Cheq hascni tartel u mejtexic patrelu enq dzez. P.S. nmanvum eq shneri, pakeq dzer eraxner@.

    Like

  2. Gohar Ghalachyanասում է՝

    Ստոր արարածներ են….

    Like

  3. Samvel Sargsyanասում է՝

    1.Դիմել Ոստիկանություն՝ հետաքննության պահանջով;
    2.Պահանջել գնահատական քաղաքական ուժերից (հենց «Ժառանգություն»-ից);
    3. Դուրս գալ փողոց։
    4…. Ասեք, Կոստյա, Արամ։ Գեղ, կանգնի՝ գերան ա եկել…

    Like

  4. Armenասում է՝

    Shat shnorhakalutyun dzer gorci hamar. Es im 10 tarva yntacqum linelov arterkrum erbeq chem hetaqrqrvel hayastanov inchqan dzez gtneluc heto. Duq Petq eq!

    Like

  5. jannaասում է՝

    erevi Armenchiki masin nyut@ eli mardkanc dur chi ekel 😀 tshishtn asac es verjerqs shat himar nyuter eiq share anum , erevi dranic el mardkanc nerver@ chi dimacel 🙂

    Like

  6. Arpine Gasparyanասում է՝

    Es inch en xosum bolor@ ? inch e patahel ? pakel eq BlogNews @ ? es @nkerneris asum em vor animastaguyn sayt e da… yanim inch eq anum@ dnum sra nra grac@ tanum kaxum eq patic ? asenq mi hat himar mi ban grela… darcnum eq dzez droshak govazd eq dnum facebook um ? lav en arel pakel en…

    bayc aseq ova pakel eli ? :Д

    Like

    • antiliberastասում է՝

      Արփինե, հիմա ձեր գրած հիմարությունն էլ հայտնվելա իմ անձնական բլոգում… փակենք՞։ՃՃՃ
      Մենք չենք փակել Բլոգ Նյուզը, շուտով այն նորից կգործի, իսկ ձեզանից հասնումա կամ կարդալ, կամ էլ չկարդալ։ Ամեն դեպքում ձեր որոշումնա

      Like

    • Samասում է՝

      Հիմարը դուք եք: Մի խելոք մարդ կգրի, թե ով ա փակել, Դուք էլ կկարդաք։

      Like

  7. Мара Араянասում է՝

    Уважаемые!!!Вы молодцы,я приветствую Вас,за боевой настрой.Да, Вы обязаны подняться и всегда быть с той огромной массой людей,которые Вас любят и ждут,Вы единственные,кто называет все своими именами и кто необходим народу.,так что ВПЕРЕД!!! Удачи Вам.

    Like

  8. ANNA MANUKIANասում է՝

    Blog News jan voxch ashxarhi gitakits hayutyun@ qez het e ¨¨chenq lrelu¨¨ mer beran@ chen karoxanalu pakel menq haxtelu enq ays tzruknerin

    Like

  9. ՀԱՅ ԱԶԳԱՅՆԱԿԱՆասում է՝

    ՀԱՅ ԱԶԳԱՅՆԱԿԱՆՆԵՐՈՎ ՁԵԶ ՀԵՏ ԵՆՔ,,,,

    Like

  10. Հայկական էջեր ու կայքեր կոտրելը ավանդաբար համարվում էր «զապադլո». թույլատրելի էր միայն այլոց հետ այդպես վարվելը: Սակայն այս ընտրարզավին գտնվեցին ջահել ու անբարոյական բ**ի տղերք, որ այդ մեթոդը մտցրին ներհայկական դաշտ: Դրանց հայտնաբերելն ու պատժելը բոլորիս պատվի գործն է: Իսկ իրավական ապացույցներ ճարելը ոչ թե մեր, այլ մենթերի գործն ա. ում մասին որ ռեալ իմացանք, որ էդ գործում կա, պիտի պատժենք…

    Like

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s