Օսկանյան + ԲՀԿ + ՀԱԿ = ?

Posted: Ապրիլի 19, 2012 in Uncategorized

Արդեն օր չի անցնում, որ հերթական անհասկանալի միջադեպը չգրանցվի կապված Օսկանյան-ԲՀԿ առանցքի հետ։ Այս ամենը ավելի հետաքրքրացնում է այն թաստը, որ առանց այն էլ Օսկանյանի բարգավաճացումը այս նախընտրական սեզոնի գլխավոր թրենդերից մեկն է։ Այս ամենի ամենահետաքրքրական մասը դառնում է այն, որ նամանավանդ վերջերս Օսկանյանը ինչ հայտարարություն արեց, միանգամից Ծառուկյան and Co-ն բերանին եկան։ Հիշեցնեմ. Օսկանյանի այն հայտարարության, թե կոալիցիան ձևական է եղել, ԲՀԿ-ն արձագանքեց, թե դա զուտ Օսկանյանի անձնական կարծիքն է, իսկ Ծառուկյանն ընդհանրապես ասաց, որ ինքը ձևական մարդ չի, որ ձևական բաների մեջ մտնի։ Սրան հետևեց չարաբաստիկ տո լի զենքի, տո լի հեռախոսի պատմությունը ու երբ, երեկ Օսկանյանն ասաց, որ իր կարծիքով, հայտնի կադրում երևացող ոսկեզոծ իրը ատրճանակ է, ժամեր անց հայտնվեցին կադրեր, որտեղ ծառուկյանը հետևից հանեց ու ցույց տվեց ոսկե հեռախոսը…

Հիմա եկեք ավելի խորը նայենք այս ամենին, հաշվի առնելով նաև նախընտրական մյուս ամենամիստիկ թրենդի՝ ՀԱԿ-ԲՀԿ սիլիվիները։ Բոլորս էլ հիշում ենք, որ Օսկանյանի ԲՀԿ-ացումը շատ տրամաբանորեն սկսեցին կապել Քոչարյանի քաղաքականություն վերադառնալու հավանական հեռանկարի հետ։ Թվում էր թե, հենց ԲՀԿ-ն պետք է սկսեր հերքել դա, որովհետև ըստ իս Քոչարյանի անունը բնավ չէր նպաստի ԲՀԿ-ի վարկանիշի բարձրացմանը, դեռ մի բան էլ կիջեցներ։ Որքան մեծ էր իմ զարմանքը, երբ ԲՀԿ-ի համար քոչարյանազերծ իմիջի պայքարի մեկնարկը տվեց ոչ ավել ոչ պակաս, անձամբ ԼՏՊ-ն՝ ՀԱԿ-ի մեկնարկային հանրահավաքի ժամանակ։

Ու մինչ հասարակությունը փորձում էր հասկանալ իրողությունը, Օսկանյանը ԲՀԿ համագումարի ժամանակ, որին ի դեպ Քոչարյանը այդպես էլ չմասնակցեց, սուր քննադատական խոսքով հանդես եկավ և գրեթե հեղաափոխական կոչերով։ Ասում են, թե Օսկանյանն այնպես էր տարվել իր հռետորիկայով, որ համագումարի ժամանակ Ծառուկյանը մարդ էր ուղղարկել, որ նա Օսկանյանին «կարճ կապել» տա։ Սա ևս կարելի կլիներ դասել ինչ-ինչ պատահականությունների շարքին, եթե դրան չհաջորդեր Օսկանյանի վերոնշյալ հայտարարությունը ձևականության մասին և դրան հետևած արձագանքները։

Մինչդեռ, այս ընթացքում մենք ականատես էինք լինում ՀԱԿ-ԲՀԿ ավելի ինտենսիվացող մերձեցման, որի կուլմինացիան կարելի է համարել ԼՏՊ-ի հարցազրույցը՝ տրված Ազատություն ռադիոկայանին, որտեղ նա փաստացի ասեց, որ ԲՀԿ-ի հետ ՀԱԿ-ը պատրաստ է համագործակցել ընդդեմ ՀՀԿ-ի ու անձամբ Սերժ Սարգսյանի։ Օսկանյանի կողմից զենքի մասին արված հայտարարությանը ու ԲՀԿ-ի տարածած հայտարարությանը, թե բոլոր խոսակցությունները զենքի մասին՝ շահարկումներ են, հետևեց ի՞նչ եք կարծում, ի՞նչ։ Այո-այո, ՀԱԿ-ական լրատվամիջոցները սկսեցին բոչկա գլորել կոնկրետ Օսկանյանի վրա, ու շա՜տ տակտիչնո վեհացնել Ծառուկյանին։

Հատկապես հետաաքրքիր էր lragir.am-ի այս վերլուծությունը, որով իբր հիմնավորվում է այն, որ այո´, Օսկանյանը Քոչարյանի կադրն է ԲՀԿ-ում, բայց փաստերը ցույց են տալիս, որ Ծառուկյանն այնքան ինքնուրույն է ու անկախ Քոչարյանից, որ Օսկանյանի բոլոր հայտարարությունները հողին է հավասարեցնում, իսկ Օսկանյանը պարզապես սպիտակ ագռավի կարգավիճակում է ԲՀԿ-ում։

Այս ամենից ելնելով, ենթադրում եմ, որ այս ողջ ներկայացումը նախորոք պլանավորված է, որպեսզի ԲՀԿ-ն լեգիտիմացիա ձեռք բերի որպես ընդդիմություն, ինչը նա չէր կարող անել, եթե ժողովուրդը շարունակի ուղղակիորեն ասսոցացնել ԲՀԿ-ն Քոչարյանի հետ։ Իրականում չկա ոչ մի հակասություն Օսկանյանի ու ի դեմս Ծառուկյանի՝ ԲՀԿ-ի միջև։ ՀԱԿ-ն էլ շահագրգռված է, որպեսզի ԲՀԿ-ն ունենա քոչարյանազերծ իմիջ, որպեսզի հետագայում իր համագործակցությունը ԲՀԿ-ի հետ կարողանա արդարացնել, ինչը չի կարող անել Քոչարյանի ֆակտորի ակնհայտության դեպքում։ Չէ որ ՀԱԿ-ը 2008-ից ի վեր մեղադրում էր Քոչարյանին աշխարհիս բոլոր մեղքերի մեջ, հատկապես մարտիմեկյան ողբերգության կազմակերպման մեջ, իսկ հիմա, ասըտիճանաբար переводит стрелки Սարգսյանի վրա։

Այնպես որ ժողովուրդ ջան, մենք հիմա ականատես ենք լինում շախմատային լեզվով ասած՝ արքայական գամբիտի։ Տեսնենք թե ինչ դուրս կգա, որովհետև Սարգսյանն էլ շախմատից լավա։

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s