ՍԱՍ-ի Արտակը VS Բլոգ Նյուզ

Posted: Ապրիլի 18, 2012 in Uncategorized
Պիտակներ՝ , , ,

Շուտով կլարանա 3 ամիս ինչ ընկերներով հիմնադրեցինք http://www.blognews.am կայքը։ Շատերիդ երևի կարիք չկա պատմելու, թե ինչ արագությամբ ու հաջողությամբ աճեց ու զարգացավ մեր նախաձեռնությունը։ Ու դա ուներ մի շարք հասկանալի պատճառներ, որոնցից ես կառանձնացնեի թերևս ամենակարևորը՝ մենք մաքսիմալ անաչառ ու անկողմանակ ենք մեր աշխատանքում, իսկ մեր գերնպատակն է, որպեսզի Բլոգ Նյուզը միշտ լինի մարդկանց կարծիքների փոխանակման ազատ հարթակ։ Մեկ երբեք նպատակ չենք ունեցել լավ կամ վատ ներկայացնել այս կամ այն մարդուն, երևույթը, ուժը։ Մեր կարևորագույն սկզունքն ու գործառույթը ի սկզբանե եղել է ու կմնա այն, որ
Այժմ մեր նախաձեռնությունը վտանգված է, որովհետև մեր Հայաստանում օլիգարխները սովորել են արդեն, որ ամեն ինչ կարելի է ուժեվ ու փողով իրենց ուզածին հարմարեցնեն։ Թերևս միակ անհասանելի ոլորտը նրանց համար համացանցն է մնացել, իսկ այժմ ՍԱՍ-ի արտակ հավակնում է դա էլ ապականել։ Ստորև տեղադրել եմ իմ ընկերոջ՝ Բլոգ Նյուզի համահիմնադիր ու գլխավոր խմբագիր Արամ Անտինյանի գրածը իրավիճակի մասին։ Կարդացեք, ծանոթացեք, միացեք մեզ, որովհետև մեր գործի պտուղները նաև դուք եք քաղում։Բլոգ Նյուզը բոլոգոլորտի ուղղեցույցն է ու հնարավորինս հետաքրքիր ու օբյեկտիվ քաղվածք է կազմում հայկական համացանցում առկա մտքերի ու իրադարձությունների մասին։ Ուստի, եկեք ցույց տանք, որ էս երկրում դեռ ամեն ինչն ու ամեն ոք չէ, որ գնվում է ու վաճառվում, կամ ընկրկում ամեն մի հաստավիզ սրիկայի դիմաց։

Մամուլի և ազատ խոսքի հանդեպ ոտնձգություններն առհասարակ նոր երևույթ չեն մեզանում: Անկախ Հայաստանի պատմությունը նման օրինակներ մեզ ցավոք շատ է հրամցրել: Մեք միշտ գիտակցել ենք, որ ազատ խոսքն արժեք է, որի համար պայքարել է պետք: Ու կռիվ ենք տվել:

Իրականում ազատ խոսել բնավ էլ հեշտ չէ մի հասարակության մեջ, որտեղ անընդհատ վտանգ կա, որ ինչ-որ մեկին խոսքդ կարող է դուր չգալ ու քեզ կստիպեն դրա համար վճարել: Միայն խելագարներն են, որ չեն վախենում… մենք գիտակցում ենք վտանգն ու խավարին լույսով պատասխանում, վախին կամքի ուժով ու փոփոխություններ կատարելու ներուժով:

Ազատ խոսքի ոտնահարման հերթական փորձ է «ՍԱՍ-ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ի դատն ընդդեմ BlogNews.am-ի. ջանք մեզ տապալելու, մեզ հավերժ սաստելու:

Բլոգոլորտի ուղեցույց հանդիսացող ազատ խոսքի այս հարթակը, որը մեր կուռ թիմի համառ ջանքերով կյանքի կոչվեց ու կայացավ, նման մարդկանց սրտով չէ: Ազատ խոսքից կոմպլեքսավորվողների խմբերը բնական է, որ մեզ պետք է հալածեն, բայց մենք պատրաստ ենք դրան, որովհետև նպատակ ունենք ինչ-որ բան փոխելու, խարազանելու արատավորն ու լավի ջատագովը դառնալու:

Ամիսներ առաջ մի մարդ դիմեց ինձ: ՍԱՍ սուպերմարկետների ցանցից  հասարակ երշիկ էր գնել ու թունավորվել: Խնդրում էր բարձրաձայնեմ իր խնդիրը, որ մեկ ուրիշն էլ իր պես մի օր չտուժի: Անմիջապես հանձն առա այս պատմությունը տարածելու ու մասսայականացնելու գործը, օգտագործեցի բոլոր ռեսուրսներս ու կապերս հաջորդ նման դեպքը կանխելու համար: Ո՞վ գիտե, գուցե հաջորդ թունավորման դեպքը մահվան ելք ունենար: Հապաղել չէր կարելի: Արի ու տես այս զգուշացումը ՍԱՍ-ը որպես վիրավորանք ընդունեց և տուժողից ներողություն խնդրելու ու սխալը շտկելու փոխարեն ինձ՝ նյութը տարածողիս, մեղադրեց իր գործարար համբավին վնասելու մեջ ու օենքով սահմանված առավելագույն չափը պահանջեց՝ 2 մլն դրամ:  Պարզից էլ պարզ է, որ BlogNews-ը, որը շահույթ չհետապնդող կառույց է, այդքան մեծ գումար տալ չի կարող և դատը պարտվելու դեպքում կարող է փակվելու խնդրի առաջ կանգնել: Հավանաբար հենց այսպեսի ճակատագիր է BlogNews-ի համար կանխորոշել, թիվ 4 ընտրատարածքում պատգամավորության թեկնածու օլիգարխ Արտակ Սարգսյանը(ՍԱՍ-ի Արտակ) և այս կերպ փորձում է վրեժ լուծել մեկից, ով իր ընկերության մասին թթու խոսք է ասել: Փոխանակ խնդրի մեջ խորամուխ լինելու և համատեղ ջանքերով պատմության մութ կողմերը ջրի երես հանելու, Արտակը նպատակ է դրել ամեն կերպ ոչնչացնել ազատ խոսքի այս հարթակը և այդ կերպ հողի մեջ խորը թաղել բարձրացվող խնդիրները:

Հոդվածի հեղինակի երևան չգալու դեպքում նյութի ողջ պատասխանատվությունն իմ ուսերին է ընկնում և ես եմ դատարանում ստիպված լինելու ապացուցել նյութի ճշմարտացիությունը: Հրապարակավ հայտարարում եմ, որ պատրաստ եմ ևս հազար անգամ պատասխանատվություն կրել, բայց ամեն ինչ անելու եմ, որ ՀՀ քաղաքացու ազատ խոսքի իրավունքը մեր երկրում պաշտպանված լինի:  Կանեմ հնարավորը, որ գիտակցության մի մակարդակի գանք, որ ոչ ոք իմ երկրում իր ազատ խոսքը վախով չարտահայտի:  Սա երկիր պիտի դառնա, որտեղ ազատ խոսքը յուրաքանչյուրի համար պետք է կարևոր արժեք դառնա, գնահատվի ու լինի միակ տեսլականը, որին հասնելու համար ջանքեր չպիտի խնայվեն: Խնդիրներն անցողիկ են,  հավերժ է լոկ նպատակը, որի համար պայքարում ենք ու անկասկած պիտի հասնենք: Ազատ խոսքի անհաս թվացող բարձունքն էլ ենք գրավելու, ու դա անելու ենք միասին:

BlogNews-ը նման է հողի մեջ նոր տնկված ծառի շիվի: Եթե նրան ջրես ու խնամես, կծաղկի, իսկ եթե ոչ, չորանալն է նրա ապագան: Լրատվամիջոցին ջրողն ու խնամողը հանրությունն է, ով քեզ ապրելու շանս պետք է տա: Խնդրանքով դիմում եմ բոլոր բոլորին, նրանց ում համար ազատ խոսքն իսկապես արժեք է: Եղեք մեր կողքին այս դժվարին պահին և սատարեք մեզ: Այսօր յուրաքանչյուրիդ զորակցության կարիքն եմ զգում: Օգնեք ինձ կռիվ տալ, օգնեք ինձ հաղթել:

Մեկնաբանություններ
  1. Լևոնասում է՝

    Ժողովուրդ իսկ չե՞ք փորձել պայմանավորվել համաձայնության գալու շուրջ: Ես էս պատմությունը ոնց նայում եմ` անձամբ Արամի դեմ ՍԱՍ-ը ոչ մի բան չունի, ուղղակի իրա բարի համբավն ա պաշտպանում ու դրա համար ընտրել ա դատական ճանապարհը: Արդեն 15 տարի ա` մենք բոլորս ականատես ենք, թե ինչպես ա էդ սուպերմարկետը աչքի լույսի նման իր հեղինակությունը պաշտպանում ու հանկարծ մի հատ անանուն, անդեմ, անհեղինակ նյութ, որը հերիք չի կայքում դրվում ա, մի հատ էլ գովազդով տարածվում (անձամբ հենց գովազդով եմ տեսել կարդացել ժամանակին): Ինձ թվում ա` էս ամբողջ աղմուկի փոխարեն եթե գլխավոր խմբագիրը փորձի պայմանավորվել և հրապարակավ ներողություն խնդրել չհիմնավորված տեղեկություն հրապարակելու համար, հնարավոր ա, որ ՍԱՍ-ը հետ վերցնի իրա հայցադիմումը: Ի՞նչ կարծիքի եք:

    Like

    • antiliberastասում է՝

      Լևոն, մենակ այն փաստը, որ մենք առաջին իսկ պահանջով հեռացրել ենք գրառումը, արդեն քայլ ընդառաջ էր։ Մենք ինոներս ոչ մի բան չենք գրում նման դեպքերում, առաջարկել ենք ՍԱՍ-ը ինչ որ բան գրի, իսկ մենք հրապարակենք մեզ մոտ, բայց նրաննք այդ առաջարկը անտեսել էին։
      Ի դեպ, նման խնդիր եղավ Զիգզագի հետ որը շատ հանգիստ ու ցիվիլ հաղթահարվեց, ընդ որում, զիգզագի վարկանիշը բարձրացավ

      Like

  2. Լևոնասում է՝

    Չգիտեմ, իմ մոտ էդ ընկերությունն էն գլխից լրիվ ուրիշ տպավորություն ա թողել: Մենակ էն, որ իրանց Ֆեյսբուքի էջը բաց ա բոլոր տեսակի քննադատությունների ու դժգոհությունների համար ու ոչ մի հարց անպատասխան չեն թողում, չեն ջնջում ու ընթացք են տալիս, խոսում ա իրանց մակարդակի մասին: Ստեղ երևի ինչ-որ թյուրիմացություն կա, որը վստահ եմ` կհաղթահարվի: Ամեն դեպքում ձեզ հաջողություն եմ մաղթում, 2 միլիոնը քիչ փող չի 🙂

    Like

    • antiliberastասում է՝

      Լևոն ջան, էս նույն նյութը Բլոգնյուզում էլ դրվածա, տակը արդեն այնքան մեկնաբանություններ կան, որտեղ արդեն լրիվ բաց պռոֆիլներով մարդիկ են ասում, որ նման բաներ հենց իրենց հետել է պատահել հենց ՍԱՍ-ում, կամ որ իրենց անպատասխան են թողել նույն քո ասած քո էջում, որ արդեն անձամբ ես չեմ էլ կասկածում էդ պատմության իրականության վրա։
      Ամեն դեպքում շնորհակալություն բարեմաղթանքի համար։Ճ

      Like

  3. Լևոնասում է՝

    Չալարեցի, մի քանի օրինակ փնտրեցի գտա, որ մերկապարանոց չհնչի ասածներս: Ու սրանք հլը ամենասուր քոմենթներն են: Միջին սրության մի տասը անգամ ավելի շատ կա

    https://www.facebook.com/sasmarket/posts/334913053236168 https://www.facebook.com/sasmarket/posts/412216882124642

    Like

  4. Armen Grigoryanասում է՝

    Զրպարտում եք, փողով նյութեր եք տարածում… Լֆիկնա փող տվել թե Մասկվիչկան… ինչ եք մարդկանց դեմ հելել 2 կոպեկի համար… հիմնավորում գոնե դիր, մարդիկ բան տեսնեն… թե չէ քաքը կերել էս հիմա օգնություն էս գոռում ???

    Like

    • antiliberastասում է՝

      Արմեն, գիտես չէ, որ իրավական լեզվով ասած, դու ինքդ ես հիմա զրպարտում, որովհետև աշխարհը շուռ էլ գա, չես կարա ապացուցել, որ լֆիկը կամ մասկվիչկան, կամ դաժե wall mart-ը փողա մեզ տվել: Իսկ տղավարի ասած, դու հիմա նենց բան ես ասում, որ չես կարա հիմնավորես:
      Եթե ՍԱՍ-ից ես, կարամ ասեմ, որ մինչև վերջ գնալու ենք ու ՍԱՍ-ը դաժե եթե կրի դատը (ինչի մեջ խիստ կասկածում եմ) ու վերցնի մեզնից 2 միլլիոն, հաստատ մինչև էդ ու դրանից հետո էլ տասնյակ անգամ ավել վնասա կրելու;Ճ իսկ եթե ՍԱՍ-ի հետ կապ էլ չունես, մեկա իմացի, ես քաք ուտող չեմ, կերցնող եմ:Ճ

      Like

  5. Ruzanna Vardanyanասում է՝

    Բարև Ձեզ, ինչպես տեսնում եմ Անտինյանը լավ ռեյթինգա ուզում հավաքի իր իսկ սխալների վրա, մի հատ տեսեք լուրջ մարդիկ ինչ են գրում իրա ես նախաձեռնության մասին: http://www.mediamax.am/am/column/12241/ Սաղին նամակներ ա գրում, օգնեցեք, բայց հո գիտեն ինքը ովա ու ինչա իրենից ներկայացնում ու ինչ կշիռ ունի մեդիա ոլորտում: Իսկ դուք` antiliberast այդքան ինքնավստահ մի եղեք, ու իրա բեռը Ձեր վրա մի վերցրեք:

    Like

    • antiliberastասում է՝

      ապրեք Ռուզան, ինչպես տեսնում եք խոսքի ազատությունը նույնիսկ իմ բլոգում չի անտեսվում։ՃՃ տեսել եմ գրառում, տակի քոմմենթներն էլ։ Զարմանալի է, որ դուք չեք տեսել, թե ինչպես ավելի լուրջ մարդիկ ի պաշտպանություն մեզ են հանդես գալիս։ՃՃ
      Անտինյանի բեռը ամեն դեպքում իմնել է, որովհետև ես ևս հանդիսանում եմ Բլոգ Նյուզի համահիմնադիր ու պատրաստ եմ կիսել ողջ պատասխանատվությունը, բացի դրանից, Արամը ընկերս է։ Այնպես որ պինդ կացեք, Ձեզ հիասթափություն է սպասվում։ՃՃ

      Like

  6. Sergo Ch.ասում է՝

    Պոռնիկ թող լինի այդ մարդը ով վճարվել է այդ նյութը գրելու համար, Պոռնիկ թող լինի այն մարդը ով առանց հիմքերի կարող է խաղալ ուրրիշի հեղինակության հետ… Եթե դուք արդար եք Աստված Ձեզ օգնական…

    ԱՄԵՆ !!!

    Like

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s