Քաղականացված ուսխորհուրդների ու դեգրադացված ուսանողների մասին

Posted: Ապրիլի 16, 2012 in Uncategorized
Պիտակներ՝ , , , , , , ,

Մեր իշխանություններն ու բոլոր հիմնական ուժերը զօր ու գիշեր մեզ պատմում են, որ ինչ արվումա — չի արվում, դա բաղձալի եվրոինտեգրացիայի համար արվում։ Դնենք մի կողմ այն հարցը, թե արդյոք հնարավոր է ու առհասարակ պետք է նման ինտեգրացիա մեզ, թե ոչ։ Ուզում եմ այս անգամ էլ խոսել հերթական հակասության մեջ քաղաքական ուժերի գործերի հերթական անհամապատասխանությունը նրանց թեզերին։
Հայտնի է, որ էդ չարաբաստիկ եվրոպայում հասարակության քաղաքական առողջության գրավականներից մեկը ակտիվ երիտասարդություն ու հատկապես ակտիվ ուսանողություն ունենալն է։ Ի՞նչ եք կարծում, հնարավոր է արդյոք, որ եվրոպական որևէ համալսարանում տեսնեք ասենք քրիստոնյա-դեմոկրատական կուսակցության կրծքանշանը դոշին խփած ման եկող ուսխորհրդի նախագահ։ Իհարկե ոչ, որովհետև արևմտյան ուսանողական էթիկայի մեջ գրեթե անընդունելի քայլ է քաղաքական որևէ կուսակցության լոբբիզմով զբաղվել ու հանուն դրա օգտագործել այլ ուսանողների։

Սա բնավ չի նշանակում, որ արևմտյան ուսանողները քաղաքականապես ակտիվ չեն, կամ չեն հարում այս կամ այն քաղաքական կուսակցությանը։ Պարզապես կա մի չգրված օրենք, որ ուսանողությունը միշտ անկախ պետք է լինի ու հաճախ՝ ընդդիմադիր, բայց ոչ համակարգային ընդդիմություն և ոչ զուտ քաղաքական ընդդիմություն։ Օրինակ Վյետնամի պատերազմը ավարտվեց հատկապես ուսանողական հզզոր շարժման ճնշման ներքո, որը միավորել էր թե դեմոկրատ ուսանողներին, թե հանրապետականներին, թե հիփփիներին, թե անկուսակցականներին։ Ֆրանսիայում ուսանողական շարժումները ևս վճռորոշ դեր խաղացին գաղութներում ծագած ապստամբությունների ճնշման պրոցեսսի ու առհասարակ Երկրորդ Աշխարհամաամրտից հետո թափ առած ապագաղությացման վրա։

Ընդհանրապես, նորաագույն պատմության մեջ ուսանողություն միշտ ուրույն դեր է ունեցել ինքնին, ընդ որում վճռորոշ փոփոխությունների համար ղված պայքարներում միշտ եղել է ավանգարդում։ Ուսանողական շարժումների հաջողությունը միշտ կախված է եղել դրանց անկեղծությունից, եթե ուզում եք, անգամ ռոմանտիզմից ու իդեալիզմից և ոչ մի ուսանողական շարժում չի պսակվել հաջողությամբ, եթե այդ շարժումը եղել ուղղակիորեն հանուն ինչ որ կուսակցության շահերի։

Իսկ հիմա եկեք մի կողմ դնենք աայս պատմական էքսկուրսը ու նայենք մեր իրակաանությանը։ Նամանավանդ էս քաղաքական քարոզարշավի հետ ակնհայտ է դառնում այն ողբերգական վիճակը, որում գտնվում է մեր երիտասարդությունը ու մեր ուսանողությունը։ Այնպիսի տպավորություն է, որ մեր կուսակցությունները նպատակ են դրել դաստիարակելու ստրկամիտ ու պոդխալիմ դեմքերի մի ամբողջ բանակ, որոնք իրենց կարիեռիստական պոռթկումներում հաճախ հայտնվում են ծիծաղելի իրավիճակներում։

Իրոք ցավ եմ ապրում երբ իմանում եմ, որ միևնույն մարդիկ՝ առանց խղճի խայթ զգալու, մի երկու օրվա տարբերությամբ մասնակցում են ասենք ՕԵԿ-ի ու ՀՀԿ-ի միտինգների, հետո գերագույն հաճույքով վերցնում օրինակ ԲՀԿ-ի տված ընտրակաշառքը, հոգու խորքում բալետ են անում ՀԱԿ-ը ու վերջում էլ չեն գնում ընտրությունների։ իրոք իմ նեռվերի վրա ազդում է, երբ տեսնում եմ, որ ուսխորհուրդների նախագահները, փոխանաակ զբաղվեն ուսանողության շահերի պաշտպանությամբ, սաղ օրը ընկած ուսանողներին էս հանրահավաքից էն հանրահավաքն են քշում, խոսում նժդեհականությունից, բարգավաճ հայաստաններից, պահանջատիրությունից և այլն։
Սակայն մեծագույն մեղքը առկա իրավիճակում այն քաղական ուժերի վրա է, ովքեր ոչ միայն չեն փորձում կասեցնել դեգրադացման նման դրսևորումները, այլև ուղղակիորեն նպաստում ու խրախուսում են դա։ Բա ուր մնացին ձեր նվիրվածությունը եվրոպական արժեքներին, բա ուր մնաց ձեր ցանկությունը ազատ ու անկախ հասարակություն դաստիարակելու, եթե գրեթե պաշտոնական մակարդակի վրա հովանավորում եք ստրկամտությունն ու կողմնապահությունը։

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s