Կաթողիկոսի կոչի մեջ ոչ մի դատապարտելի բան էլ չկա

Posted: Ապրիլի 9, 2012 in Uncategorized
Պիտակներ՝ , , , , , , , ,

Երեկվանից http://www.blognews.am-ում բուռն քննարկումներ են ծավալվում Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի պատարագի ժամանակ հնչեցրած կոչի վերաբերյալ։ Ուզում եմ հակիրճ անդրադարձ կատարել, որով ի ցույց կդենմ իմ տեսակետը և որպես ՀՀ քաղաքացի, և որպես կնքված քրիստոնյա, և որպես տվյալ կայքի գործունեության համար պատասխանատվություն կրող մարդ։
Հարգելի ու ոչ հարգելի քննադատներ, ո՞վ է ասել, որ Հայ Առաքելական Եկեղեցին՝ ի դեմս Կաթողիկոսի, իրավունք չունի կրոնական հարցերից զատ այլ թեմաների անդրադառնալու, առավել ևս, որ նմանատիպ հայտարարություններ իրենց երկրներում արել և անում են նաև այլ հոգևոր առաջնորդներ՝ Հռոմի Պապը, Ռուսաստանի Պատրիարքը, Ղպտական Եկեղեցու Պատրիարքը և այլոք։ Որքան էլ դա ոմանց դուր չգա, բայց մեր եկեղեցին զուտ կրոնական կառույց չէ, այն հանդիսանում է մեր ազգի ու պետականության ողնաշարն ու հիմքը, ուստի շատ բնական է, երբ երկրի հոգևոր առաջնորդը կարևորում և հայտարարություն է անում ազգի և պետականության համար առանցքային դեր խաղացող ընտրությունների վերաբերյալ։ Առավել ևս, որ տվյալ հայտարարության մեջ չկար քարոզչության նշույլ անգամ։ Կաթողիկոսն ուղղակի ընդգծեց ընտրությունների կարևորությունը, իսկ կոչի իմաստը նրանում էր, որ թե´ ժողովուրդը, թե´ իշխանությունները ևս գիտակցեն դրանց կարևորությունը։
Մյուս բանը, որ կուզենամ ասել, ուղղավծ է իրենց առաքելական կամ ուղղակի քրիտոնյա կոչող մարդկանց, որոնք այնուամենայնիվ թույլ են տալիս իրենց քննադատական և անգամ վիրավորական արտահայտություններ մեր հոգևոր առաջնորդի հասցեին։ Ժողովուրդ, կաթողիկոսը ոչ Ձեր հարևաննա, ոչ ձեր բակի խանութի վարիչը, ոչ էլ անգամ նախարար։ Նա ՀՈԳԵՎՈՐ ԱՌԱՋՆՈՐԴՆ է, ուստի անկախ այն հանգամանքից, թե դուք ինչ եք լսել կամ կարծում նրա անձի մասին, նա աշխարհիկ մարդ չէ ու ենթակա չէ աշխարհիկ մարդկանց քննադատմանը։ Եղեք զուսպ և կոռռեկտ լինենք, որովհետև բացի ՀՀ Սահմանադրությամբ ու օրենսգրքերով նախատեսված օրենքներից, կան նաև չգրված օրենքներ, որոնք երբեմն ավելի կարևոր են, քան բոլոր սահմանադրությունները իրար հետ վերցված ու քառակուսի բարձրացված։ Չի կարելի ժող ջան։
Մի երկու բառ էլ այն մարդկանց եմ ուզում ուղղել, ովքեր ըստ իս չափից ավել են սրտներին մոտիկ ընդունել այդ գրառումը։ Պետք չէ թերագնահատել մեր ազգային արժեքն ու ամրությունը, մի ֆեյսբուքյան գրառումից մեր ազգը չի կործանվի, իսկ դրա հնարավոր պատճառելիք վնասը արելի է չեզոքացնել գրագետ ու հավասարակշռված հակադարձումներով։ Մի քիչ անհամեստ կարողա հնչի, բայց կրծում եմ, որ իմ այս գրառումը նման ադեկվատ հակադարձի օրինակ է, ուստի եկեք չխառնվենք իրար ու պահպանենք սթափությունը, ի վերջո մի նպատակի համար ենք պայքարում։

Հայեր ջան, եկեք չմոռանանք, որ Հայ Առաքելական Եկեղեցին ու Հայոց Բանակը երկու մեծագույն հարստություններն ու ձեռքբերումներն են, որ մենք ունենք այսօրվա դրությամբ։ Եկեք դադարենք քարկոծել դրանք անդադար ու անտեղի։ Փոխարենը համախմբվենք դանց շուրջ ու ավելի հզորացնելով դրանք՝ ինքներս ավելի հզորանանք։

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s