Հայաստնում ամենառաբիզները հենց աղջիկներն են

Posted: Ապրիլի 3, 2012 in Uncategorized
Պիտակներ՝ , , , , , ,

Այո-այո սիրելիներս, ուզում եք ընդունեք, ուզում եք՝ ոչ, բայց գրեթե բոլոր այն երևույթները, որոնցից դուք այդքան բողոքում եք ու որոնցում մեղադրում եք մեզ՝ հայ տղաներիս իրականում ստեղծում եք հենց դու։ Ասեմ ավելին, եթե տղաների մտածելակերպը տարեցտարի զարգացում է ապրում ու գնալով դուրս է գալիս կլիշեացված սահմաններից ու ձևակերպումներից, ապա աղջիկների մոտ միակ փոփոխությունը կայանում է կլիշեների քանակի ավելացմամբ ու դրանցից բխող վարվեցողության բազմազանեցմամբ։

Սկսենք ամենատարածված մեղադրանքից, որը վերագրվում է տղաներիս՝ քյարթությունից։ Նախ, սահմանեմ, թե ինչ եմ ես հասկանում քյարթու ասելվ. քյարթուն ըստ իս նշանակում հին, ռեգրեսսիվ մտածելակերպով մարդ, ում վարքն ու գործունեությունը գրեթե ամբողջությամբ պայմանավորված է արհեստական ու տարօրինակ չափանիշներ ու չափորոշիչներ բավարարելու ձգտումով, իսկ արգումենտատիվ բազան հիմնականում կարծրատիպային է։ Ուղղեք ինձ եթե սխալվում եմ, բայց մեր օրերում ավելի շատ կտեսնես աղջիկների, որոնց մոտ գործում է «եթե Սենցա արել/անում/մտածում/, ապա ինքը քյառթա/զարգացածա/հայա/հայ չի…» պրիմիտիվ եզրահանգումներով հագեցած մտածելլակերպ։ Այսինքն, վայն եկել ու տարելա մեկին, ով ասենք թե չի սիրում հագնել կեդեր ու ջինս, բայց կարդումա Դոստոևսկի, մեկա իրեն զուտ արտաքին տեսքի համար միանգամից կդասակարգեն քյարթուների շարքին։

Փոխարենը, էս երկու օրը ակամայից հայտնվել եմ քսվող տղաների շուրջ ծավալվող ինչ որ պատերազմներում, որոնց շրջանակներում առնչվել եմ տասնայկ աղջիկների, ովքեր լրջով հայտարարում են, որ եթե տղան քսվումա, ապա դա համարձակության ամենամեծ դրսևորումնա ու առհասարակ, ազգային հերոսին հարիր արարքա։ Ու կա մյուս խումբ, որը ևս փրփուրը բերանին ապացուցումա, որ եթե քսվումա տղեն ուրեմն ինքը գոմիկա, տականքա ու ազգի խայտառակություն…

Ժողովուրդ, հիշեցնեմ ևս մեկ անգամ, որ քյարթության ամենաակնառու դրսևորումներից մեկն էլ նման ծայրահեղացված ու կարծրատիպային մտածելակերպն է, որտեղ իշխում է բացարձակացման, կամ ընդհակառակը՝ ստորացման տրամաբանությունը։ Օպտիմալության կամ զիջողականության մասին խոսելն ավելորդ է նմանների հետ։
Հիմա անցնենք ավելի ակնառու ու հատկանշական օրինակների ու իրավիճակների։ Ուշադրություն դարձրել եք, որ համացանցում էն ամենատաբուացված ու սուր հասրարակական խնդիրների քննարկման ժամանակ, էն ամենա պսևոդո-նահապետական բաները գրողները էլի աղջիկներ են։ Օրինակ էսօր ուշադրությունս գրավեց էն, թե ոնց էր մեկը տենց փրփուրը բերանին լուտանքներ ափում ռուս աղջիկների վրա, որ իրենք էնքան հասանելի են հայ տղաների համար։ Ասել է թե, մենակ երևի հայ աղջիկներն են էս երկրում, որ դեռ կայֆ են ստաննում սուտի «սրբի» ամպլուայից, բայց դե ամեն պատեհ ու անպատեհ առիթով, ասում են, որ էդ մենք՝ տղերքս ենք մեղավոր, որովհետև եթե աղջիկը մի բան անի, սկսում ենք խոսել։ Սիրելիներս, եթե մեկը մի բան անումա, դուք ինքներդ Ձեր սեռակիցների հասցեին նենց բաներ եք սկսում խոսել, որ մեզ մնումա մենակ շիվարած հետևել։ Ընդ որում էական չի, անողը սովորական մեկնա, թե ուկրինայից եկած ստրիխտիզյոռշա Վարդուշը, թե տո լի ազգ պարծանք, տո լի ազգի խայտառակություն համարվող Քիմ Քարդաշյանը…
Եկանք հասանք ռոմանտիկ մակարդակին։ Կրկին ուղղեք, եթե սխալ եմ, բայց Հայաստանում համատարած է աղջիկների շրջանում այն մտածելակերպը, որ իրենք պետքա լինեն փաստացիորեն անիրավ ու հլու սուբյեկտ՝ տղայի հետ ընկերություն անելիս։ Սրանից մի քանի շաբաթ առաջ կուրսեցիներիցս մեկը ինձ ապացուցում էր, որ ինքը ուղղակի պարտավոր է ասենք լսարանից դուրս գալուց զանգի ու ընկերոջը զգուշացնի իր տեղաշարժի մասին։ Առհասարակ, ով ինչ ուզումա ասի, բայց վստահեցնում եմ, դեպքերի 90 տոկոսում, աղջիկները հենց իրենք են զոռովից որոշում կայացնելու ողջ պատասխանատվությունը կապում տղաների վզին, ոմանք անգամ նեղանում են, երբ ասենք տղան չի փորձում որոշումներ կայացնի, արդյոք ընկերուհին գնա քեռու տուն հյուր, թե ոչ… խեղճ տղեքն էլ դավադիտ են լինում երկու հոգու տեղը ապրելուց ու որոշելուց, ու հենց առջին իսկ հասունացած կոնֆլիկտից հետո բաժանվում են։ Աղջիկն էլ հայտարարումա հետո, որ ինքը նենց բռի դեմք էր, ամեն տեղաշարժս ուզում էր վերահսկեր, և այլն, և այլն

Ու վերջապես, ամենամեծ խնդիրը, որ ըստ իս կա մեր հասարակության իգական սեռի ներկայացուցիչների մոտ՝ անհատականությունների սուր պակասն է ու արտահայտված կոլլեկտիվիզմի դրսևորումները։
Դե էսքանի հետո, բացատրեք խնդրեմ, թե մենք ի՞նչ մեղք ունենք ձեր դարդերի մեջ։ Մեր դեր երկրորդականա միայն, եթե այն կա, այն էլ թելադրվածա լինում ձեր իսկ սահմանած կանոնների կողմից։ Էսքանը, ավել պակաս կներեք, ես ձեզ մեկա սիրում եմ։Ճ

Մեկնաբանություններ
  1. Leoասում է՝

    MENAK KARAM VOTITS GLUX HAMADZAYN LINEM QO HET!!!

    yev shat u shat anqamner el linum en vor tgheq@ temaneri mech en @ngnum axchikneri patjarov, iranc eshutsyan patjarov!!!

    Like

  2. antiliberastասում է՝

    էդ էլ կա։Ճ

    Like

  3. Սյունե Սևադաասում է՝

    մենակ մի բան կասեմ….Respect! հարգեցի քեզ շատ-շատ՝ չնայած որ չեմ ճանաչում)))
    Ես էլ եմ աղջիկ ու էն, ինչ դու ես գրում՝ շա՜տ փափուկ ես գրել: Հայ աղջիկները էդ ՛՛սրբի՛՛ դիմակի տան էքան խայտառակ են իրենց պահում, որ ես շատ դեպքերում ամաչում եմ, որ իրանք էլ են աղջիկ իմ պես:
    Լավ գրառում էր շա՜տ, սրտիցս էր))))) Շնորհակալ եմ)))

    Like

  4. Anna Minasyanասում է՝

    Վերևում իգական սեռի ներկայացուցչի քոմենթը հենց աղջիկների անելու մասին ինձ մի քիչ զարմացրեց, որովհետև ապացուցեց գրածդ, բայց դե ես այդքան էլ միամիտ չեմ ու բացառությունների կանոնը շատ լավ գիտեմ:ՃՃՃ Մի խոսքով իմ կարծիքով ճիշտ բաներ կան, այն որ քյարթուն սեռ չի ճանաչում դա հաստատ է, իսկ կեդեր-ջինսեր ու անգամ Դոստոևսկին չափանիշ չեն IMHO 🙂 Աղջիկների այն կատեգորիան որ նկարագրել ես դա հարևան-սուրճ-սերիալ շարքից է ու թող անգամ նեղանան, բայց ամեն մարդ իր խելքից է տուժում` իրենք էլ արժանի են նրան ինչ ունեն:
    Պետք չէ սակայան տարածել կարծիքդ բոլորի վրա ու հույս ունեմ որ այդպես չես վարվում, որովհետև ծիծաղելի է կարծել, որ այս իրավիճակում միայն մի է մեղավոր, ու այդ մեջ մտցնել բոլոր աղջիկներին:
    Վերջ :Ճ

    Like

    • antiliberastասում է՝

      Դե Աննա ջան, եթե ես իմանայի, որ իմ կարծիքը կարող եմ տարածել բոլորի վրա գիտես ի՞նչ լավ կլիներ էս երկրի համար։ՃՃՃՃՃՃ իսկ եթե լուրջ, ես ոչ մի տեղ չեմ էլ ասել, որ ասածս տարածվում է բոլորի վրա, բայց ըստ իս բացառությունների կանոնը վերաբերվում է հենց նրանց, ում վրա չի տարածվում։ՃՃ

      Like

  5. sirushikասում է՝

    shat gracneri het hamamit em,bayc ekeq chmorananq vor txaneri mej aveli shate taracvac qyartu mtacelakerp@

    Like

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s