Եկել է որոշ ադաթներ վերանայելու ժամանակը

Posted: Մարտի 31, 2012 in Uncategorized
Պիտակներ՝ , , , , , ,

Ուզում եմ առաջին ու վերջին անգամ հանգամանալից անդրադարձ կատարել հայաստանյան իրականությունում արդեն կատաստրոֆիկ մասշտաբի կողմնակի խնդիրներ ստեղծող նախամուսնական սեքսի, իսկ ավելի ճիշտ դրա տաբուացման հիմնախնդրի մասին։ Չեմ թաքցնի, որ այս հարցին անդրադառնալու վերջնական որոշում կայացրի Նովրուզ բայրապյան հերթական էպոպեաներից ու դրանց շուրջ ծավալված քննարկումներից հետո։ Երկար մտածելուց հետո եկել եմ այն եզրակացության, որ եթե առկա տաբուացված վիճակը չփոխվի, ապա զուտ ժամանակի հարց է, որ մենք վերածվենք մի ազգի, որի երիտասարդության մեծ մասը ուղղակիորեն կտառապի հոգեբանական տարբեր բարդույթներով ու շեղումներով, իսկ բարոյահոգեբանական մթնոլորտը էլ ավելի կդեգրադացվի։ Ստորև կհիմնավորեմ, թե ինչն է ինձ ստիպում այս տեսակտեն ունենալ։
Սրանից մի քանի շաբաթ առաջ Ազատ Գոտով էլի էս թեման էր բուռն քննարկվում, որտեղ էլի մի շատ լայն տարածում գտած թերի արգումենտատիվ բազա էր օգտագործվում, հատկապես «ավանդապաշտ» կողմից։ Հարգելիներս, թու-թու-թու հիմա 17րդ դարի մակկարդակի վրա չի գիտությունը ու շատ մանրամասն և հանգամանալից բացատրված ու ապացուցված է, որ եթե մարդը՝ լինի կին թե տղամարդ, չի ունենում նորմալ սեռական կյանք, ապա նրա մոտ բարձր հավանականությամբ կարող են առաջանալ բազմաթիվ ֆիզիոլոգիական ու հատկապես հոգեբանական բնույթի խնդիրներ։ Ընդ որում, խեղճ կանանց իրավիճակը ընդհանրապես կատաստրոֆիկ է, որովհետև եթե տղամաարդիկ վարում են անկանոն սեռական կյանք, ապա կանանց համար դա ամենամեծ տաբուն է, այնինչ, միջին հաշվարկներով 25 տարեկանում կույս լինելն արդեն իսկ խիստ խնդրահարույց է կնոջ առողջության համար՝ ֆիզիկական ու հոգևոր։
Գիտեմ, կգտնվեն մարդիկ, որ կհարձակվեն վրաս այս տեսակետի համար, բա թե էդ ոնց էր, առաջ ոչ մի բան էլ չէր լինում, մարդիկ ապրում էին, ոչ մի նախամուսնական սեքսի թեմա էլ չկար ու սաղ առողջ էին, սղ գոհ էին։ Հատուկ այս տեսակետին հարողներին ուզում եմ հիշեցնել, որ մինչև 20-րդ դարի կեսերը 17-18 տարեկան չամուսնացաած աղջիկ լինելը հավասարազոր էր տանը մնալուն, ուստի մարդկանց մոտ ուղղակի չէր գալիս էն փուլը, երբ օրգանիզմում սկսվում էր հորմոնալ դիզբալանս։ Մյուս կողմից, նրանք ապրում էին խիստ ֆիլտրվող տեղեկատվության միջավայրում (ցավոք սրտի, սա մենք կորցրեցինք) ու հենց պետությունն էր մարդկանց հոգեվիճակը պահպանում ավելորդ սթրեսսերից ու «վտաննգավոր» ինֆորմացիայից։ Ուստի, անգամ ամուսնանալով ասենք 23-25 տարեկանում, կինը այնքան հարմոնիկ հոգևոր հասունացում, որ սա ևս սարսափելի չէր։
Հիմա եկեք հասկանանք, թե ինչ է կատարվում մեր առօրյայում։ Հեռուստատեսությունով, համացանցով, մամուլով ու գրականությամբ, մի խոսքով տեղեկատվական բոլոր աղբյուրներով մատուցվում է կոնտենտ, որն այս կամ այն կերպ քարոզում է սեքս։ Պարզապես անհնար է մեր օրերում հասարակության խոցելի շերտերին՝ դեռահասությանն ու պատանեկության շրջանում գտնվող մարդկանց, մեկուսացնել կամ անգամ չափավորել նման կոնտենտի հասանելուիթյան աստիճանը։ Փաստորեն ի՞նչ է ստացվում, մեր հասարակությանը մի կողմից ինտենսիվ բթում են սեքսի պրոպոգանդայով, իսկ մյուս կողմից էլ ոչ պակաս ինտենսիվ բթում են, թե ինչ խայտառակ, ամոթ ու քխ բանա դա։ Սրան գումարվում են մի շար տարբեր օբյեկտիվ ու սուբյեկտիվ հանգամանքներ, որոնց պատճառով ամուսնացողների միջին տարիքը աճել է ու արդեն անցել է 25 տարին ու ստանում ենք էն շիլափլավը, որն ունենք այսօր։
Ես բնավ կողմնակից չեմ «ազատ սեռական կյանքին», համենայն դեպս դրա արևմտյան ինտերպրետացիային ու եթե ես կարողանայի իմ որոշմամբ սահմանել նախընտրելի մոդել, ապա կարծում եմ այս առումով ամենաառողջ տարբերակը եղել է սովետականը, ուստի կուզենայի տեսնել նման ինչ որ բան։ Բայց դա երազանք է, փաստը մնում է փաստ, որ այսօր գրեթե անհնար է առկա պայմաններում վերահսկել տեղեկատվական դաշտը, աեսմ ավելին, ինչ որ չեմ էլ զգում, որ առանձնապես լուրջ զբաղվեն համապատասխան պատասխանատու մարմինները այս հարցով։

Հետևաբար, ես կողմ եմ նրան, որ այդ տաբուն ու պիտակավորումը հանենք մեր մտածելակերպից՝ ելնելով մեր դառը իրականությունից, որ հետո էլ առիթ չունենանք պարիսիկների հետ թաքուն քնող աղջիկների, քաղղցած աչքերով քաղաքում զվռնող ռեպլիկներ թողող տղերքի, անհավասարակշռված հոգեկան վարքով երիտասարդների ու օրիորդների, ինչպես նաև երիտասարդ ընտանիքներում 40 տոկոսն անցնող ամուսնալուծությունների ցուցանիշի հետ։

 

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s