Գնալով ավելի ու ավելի ակնառու է դառնում, որ Ռոբերտ Քոչարյանը ոչ միայն չի մոռացել իշխանության համը, այլև ակտիվորեն նախապատրաստվում է վերդառնալ։ Իրականում դրա նախանշանները արդեն այնքան են հաճախացել ու այնքան ակնառու են դարձել, որ թերևս մենակ խիստ միամիտ մարդու մոտ կարող է պատրանք պահպանվել այս հարցի շուրջ։ Ըստ իս, ողջ հարցը կայանում է նրանում, թե Քոչարյանը կոնկրետ երբ ու կոնկրետ ոնց կփորձի վերադառնալ։ Հիմա դիտարկենք վերջին շրջանի մի շարք իրադարձություններ, ոնոցով ես պայմանավորում եմ իմ այս տեսակետի իրատեսական լինելը։
Դեռևս մի տարի առաջ եթե Քոչարյանից ինչ որ բան էլ լսում էինք, ապա դա միայն մարտիմեկյան իրադարձությունների կամ նրա սաֆարիների վերաբերյալ էր լինում, բայց խորհրդարանական ընտրություններին ընդառաջ, քոչարյանական թեմատիկան բուռն ակտիվացցում ապրեց։ Սկզբում ֆեյբուքում հայտնվեցին «Քոչարյան վերադարձիր» կարգի խմբեր ու նախաձեռնություններ, հետո որոշ լրատվական ռեսուրսներ, որոնք այս կամ այն կերպ կապ ունեն 2-րդ նախագահի կամ ԲՀԿ-ի հետ սկսեցին ցեղի տարափ թափել Սերժ Սարգսյանի վրա, այնուհետև ԲՀԿ-ն որդեգրեց ընդդիմադիր քաղաքական ուժի ամպլուա, հետո էլ մինչ այս քաղաքան ծպտյալի ստատուսում գտնվող Վարդան Օսկանյանը մեծ «շուքով» ու с фанфарами վերադարձավ քաղաքական ակտիվ կյանք, ընդ որում, ոչ ավել ոչ պակաս՝ ԲՀԿ-ի համամասնական ցուցակի 2-րդ դիրքում։

Որքան վերլուծում եմ, միևնույն է, չեմ պատկերացնում մի այնպիսի սցենար, ըստ որի Քոչարյանը շանս ունի 2013-ին լուրջ հավակնություններ ունենալ նախագահական աթոռի համար, որովհետև ճիշտ է, հենց իմ շրջապատում էլ կան մարդիկ, ովքեր անկեղծորեն կուզենային նրա ժն նորից տեսնել նախագահ, բայց ի վերջո, եթե վերցնում ենք հասարակության ավելի լայն շերտեր, ապա նրա շանսերը շատ քիչ կլինեն, որպեսզի նա կարողնա դիմակայության մեջ մտնել և Սերժ Սարգսյանի և ԼՏՊ-ի հետ, որովհետև այս կտրվածքով ննա կբախվի միանգամից երեք խնդրի.
1. Չկա մոնոպոլիա իշխանական լծակների ու ռեսուրսների վրա
2. Չկա շանս, որ պրոտեստային մասսան, որպես այլընտրանք Սարգսյանին, կգերադասի Քոչարյանին և ոչ ասենք հենց ԼՏՊ-ին
3. Ի վերջո, իրոքից ժողովրդի շատ զգալի մասը մեղմ ասած լավ չի տրամադրված Քոչարյանի հանդեպ։
4. Չի կարող հույս ունենալ Ռուսաստանի ու այլ աշխարհաքաղական խաղացողների լուրջ աջակցության

Ուստի, ես գրեթե անհավանական եմ համարում, որ եկող տարի Քոչարյանը բացահայտ հավակնություններ ներկայացնի նախագահական աթոռի համար, եթե իհարկե չլինի ոչ մի ֆորսմաժորային իրավիճակ։ Որոշ վերլուծաբաններ ենթադրում են, որ նա կարող է հավակնություններ ունենալ վարչապետի աթոռի համար ու կապում են դա առաջիկա ընտրությունների ժամանակ ԲՀԿ-ի արդյունքների հետ, բայց կարծում եմ, որ Քոչարյանը երբեք չի համաձայնվի 2-րդ տեղում լինելու հետ, այլ կգերադասի աշրունակել մնալ միստիկ серый кардинал-ի դերում, մինչև ավելի մեծ հավանականություններ կլինեն վերադառնալու համար։
Ենթադրում եմ, որ առաջիկա խորհրդարանական և նախագահական ընտրությունները շատ վճռորոշ են լինելու չնայած թվացյալ կանխորոշվածությանը, որովհետև մեր իշխանական վերանախավում խորքային շարժումներ են սկսվել, որոնց հետագա դինամիկան կախված է առաջիկա քաղաքական կառնավալի զարգացումներից։

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s