Մտորումներ ռուսոֆիլիայի և ռուսոֆոբիայի մասին

Posted: Մարտի 29, 2012 in Uncategorized
Պիտակներ՝ , , ,

Էս վերջերս ինչ որ շատա մոդա դարձել նոր պիտակավորման տարբերակ՝ «ռուսոֆիլ» կամ «ռուսոֆոբ»։ Ըստ էության, ես ապրիորի համաարում եմ նման պիտակավորումը ախմախություն, որովհետև.

ա. ինչպես ֆոբիաները, այնպես էլ ֆիլիաները հոգեբանորեն համարվում են անոմալիաներ ու ռուսոֆիլիան կամ ֆոբիան բնավ բացառություն չեն այս պարագայում
բ. մթոմ եղած պիտակները քիչ էին, մի հատ էլ էս մի բաժանումը

Ընդ որում հետաքրքիր է այն, որ ինչպես և ֆիլ-ֆոբ համադրություն ենթադրող դեպքերի մեծամասնությունը, սա ևս հեղինակվել է ինձ համար անակընկալ ի հայտ եկած ռուսաֆոբերի կողմից։ Ըստ իս, մեր իրաականությունում կատաարյալ հիմարություն է ռուսոֆոբ լինելը ու առնվազն անհասկանալի՝ ռուսոֆիլ լինելը։ Անդրադառնամ երկու դեպքերին առաանձին-առանձին։

Ինչու պետք չէ լինել ռուսոֆոբ.

Քսենոֆոբիայի ցանկացած ձև դատապարտելի է և սխալ, լինի այն ուղղված կոնկրետ ռուս ազգի, կամ հրեաների, կամ արաբների, ամերիկացիների, կամ անգամ թուրքերի ու ադրբեջանցիների դեմ, որովհետև ի վերջո չեն լինում բացարձակ «վատ» ժողովուրդներ ուղղակի լինում են առանձին տականքներ, որոնց թիվն ու ազդեցությունը գերակշռում է այս կամ այն հասարակությունում ու արտահայտվում է այլ ժողովրդին նյարդայնացնող ու ոչ դուրեկան քաղականության որդեգրմամբ։ Առավել ևս ռուսների նկատմամբ անարդար է ատելություն տածելը, որովհետև ով ինչ ուզում է ասի, ինչ շահերից խոսա, բայց ոչ մի այլ ազգ այդքան արյուն չի թափել հայաստանի համար հայերի հետ կողք-կողքի։ Ու առհասարակ, մի հատ նայեք Ձեր շուրջբոլորը, գրեթե այն ամենը ինչ մենք տեսնում ենք այսօր ու ունենք, մենք ունենք առնվազն ռուսների աջակցության շնորհիվ. տնտեսական, կրթական, գիտական բազաները, ու ինչու ոչ, նաև այսօրվա մեր սահմանները։

Ինչու պետք չէ լինել ռուսոֆիլ. 

Ռուսոֆիլիայի հետ հարցը մի քիչ ավելի բարդ է, որովհետև բավականին դժվար է սահմանազատել առողջ սիմպատիան կամ համակրանքը արդեն ցավագին նվիրվածությունից։ Առհասարակ, շատ եմ հենց ռուսներից լսել, որ երբեմն տպավորություն է ստեղծվում, որ Հայաստանում Ռուսաստանը ավելի շատ են սիրում, քան հենց Ռուսաստանում։ Ժողովուրդ ջան, ըստ իս, իհարկե հիմարություն է չհարգել մի ժողովրդի, որը արդեն քանի դար է համաշխարհային նշանակություն ու ընդհատումներով դոմինանտ ազդեցություն է ունեցել, ընդ որում ոչ միայն աշխաարհաքաղաքական, տնտեսական կամ ռազմական, այլև մշակութային ու գաղափաարախոսական, բայց պետք չէ ռուսներին ընկալել, որպես հրեշտակներ, իսկ Ռուսաստանին՝ բարեկամ, որը միշտ անխտիր պատրաստ է ուղղակի մեր գեղեցիկ աչքերի համար մեր կողքին լինել։ Բնակկանաբար, ինչպես և ցանկացած ժողովուրդ, ռուսները ևս ունեն իրենց շահերը ու այպես է ստացվել, որ հիմնականում այդ շահերը համահունչ են եղել մեր ազգային առանցցքային շահերին, բայց պետք է նշել, որ իչպես և ցանկացած բան մարդկության մեջ, այս դեպքում ևս ամեն ինչ անթերի ու անամպ չեն և քիչ չեն այն նախադեպերը, երբ տեղ են գտել շահերի բախում։ Պարզապես արդարության համար պետք է նշել, որ ի տարբերություն նույն արևմտյան ազգերի, ռուսները միշտ չէ, որ ուղղորդվել են բացառապեսս տարատեսակ շահերից ելնելով։

Սրանից մի քանի օր առաջ մի միջոցառման էի մասնակցում ԱՊՀ ֆորմատի, որտեղ մեր պետպաշտոնյաներից մեկը մի միտք ասեց, որով և կցանկանայի ամփոփել այս գրառումը.

Պետք է բոլորս էլ սովորենք վերստին հարգել ու սիրել առաջին հերթին ինքներս մեզ, իսկ հաջորդ քայլը արդեն կլինի հարևաններին հարգել ու սիրելը։

 

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s