Վերլուծելով Ազատ Դեմոկրատներին

Posted: Մարտի 17, 2012 in Uncategorized
Պիտակներ՝ , , , , , , , ,

Երեկ կայացավ Ազատ Դեմոկրատներ նորաթուխ կուսակցության համագումարը։ Ոչ իրազեկ մարդկանց տեղեկացնեմ, որ այս կուսակցությունը հիմնականում կազմված է նախիկն կոնգրեսականներից, որոնք ժամանկին տրոհվեցին ՀԱԿ-ից, որովհետև չէին դավանում ՀԱԿ-ում առկա բոլշևիկական մոտցումները։ Հիմա, այս կուսակցությունը դաշինքի մեջ է մտել Ժառանգության հետ և ընտրություններին մասնաակցելու է վերջինիս հետ ընդհանուր ընտրացուցակով։ Էս ներածակաան մասը, հիմա եկեք հասկանանք ով են իրենք ու ինչ են ուզում, իսկ դրա համար շատ հեռու գնալ պետք չի, ուղղակի եկեք վերլուծենք ԱԴ առաջնորդ Քոբոբելյանի ելույթը։

Պետությունն այսօր կանգնած է ոչ միայն խորը սոցիալ-տնտեսական, այլեւ իրավական, պետական կառավարման ճգնաժամի առաջ: Դա բոլորիս համար ակնհայտ է եւ դառը իրողություն: Իմ խորին համոմզմաբ, դրա պատճառներն առաջին հերթին իրական մրցակցության եւ անկախ դատական համակագի բացակայությունն են: 

Ասեմ, որ հենց սկզբից դեմագոգիայի հոտ է գալիս, որովհետև վերցվում է մի ակնհայտ իրողություն, այնուհետև տրվում է կեղծ եզրահանգում։ Բնակնաբար, մեզ մոտ ոչ մրցակցություն կա, ոչ էլ անկախ դատական համակարգ, բայց սրանք ոչ թե պատճառն են խորը սոցիալ-տնտեսական, իրավական ու պետական կառավարման ճգնաժամի, այլ դրա հետևանքը, որովհետև ի սկզբանե, անկաղացման հենց հաջորդ օրվանից այս երևույթներն արդեն առկա են եղել, իսկ ժամանաակի ընթացքում միայն ավելի են սրվել և խորացել։

Հայաստանին պետք է ոչ թե դեգրադացված էլիտա, այլ վերնախավ՝ գիտական, մշակութային, տնտեսական, քաղաքական, որը կծառայի հասարակությանը: Ժողովրդավարությունը ոչինչ է առանց մարդու ազատության: Միայն ազատ Հայաստանը կարող է ապահովել իր քաղաքացիների բարեկեցությունն ու անվտանգությունը: Չկա ազատություն առանց արդարության: Արդարությունը պահանջում է ձգտել իրավունքների եւ հնարավորությունների հավասարության:

Համաձայն եմ, Հայաստանին պետք է որակյալ, զարգացած ու մարդասեր էլիտա, բայց թարսի պես էդ անտեր էլիտան զանավեսկա չի, որ ուզենաս փոխել ու մի օրում փոխվի։ Էլիտան դա հասարակության մի շերտ է, որը ձևավորվում ու զարգանում է տարիների ընթացքում ու համապատասխան միջավայրում։ Ուստի, առնվազն միամտություն է ակնկալել, որ վատառողջ պետությունում առաջանա առողջ էլիտա, այն էլ ինքնաբուխ ու չկազմակերպված։ Եթե մենք էլիտա ենք ուզում, պետք է դրանով զբաղվել կենտրոնացված ու հետևողականորեն, ընտրենք գաղափարախոսություն ու արժեհամակարգ, որոնց շուրջ կառուցել արդեն հասարակության առանցք ձևավորող այս շերտը։
Ինչ վերաբերում է բարեկեցության ու անվտանգության ապահովմանը, ապա որքան էլ տխուր է, բայց փաստ է, որ մեր ժողովրդի ամենաբարեկեցիկ ու անվտանգ (նաև ամենաազատ) փուլը եղել է Սովետական Միության կազմում անցկացված ժամանակահատվածը։ Մնացածն, արդեն բառաախաղ էր ու դեմագոգիա աբստրակտ հասկացողությունների շուրջ։

Բոլորն են խոսում պայծառ ապագայի մասին, սակայն մենք առաջին հերթին պարտավոր ենք ապահովել բարեկեցիկ ներկա: Մենք պարտավոր ենք մտածել Հայաստանի ամենօրյա եւ դինամիկ զարգացման մասին , որտեղ քաղաքացին պետք է լինի հիմքերի հիմքը: Ժամանակն է հասկանալ, որ պետք է անցնել մարդակենտրոն քաղաքականության, այլապես երկիրը պետություն չի դառնա:

Բացատրեք ինձ՝ ճղճիմիս, հանուն ինչի՞ ես պետք է հավատամ, որ Ազատ Դեմոկրատները պայծառ ապագայի մասին խոսացող հերթական ուժը չեն։ Արդյոք կա այնտեղ ինչ որ մի գործիչ, որ իր խոսքով ու գործով հետևողականորեն ցույց է տվել իր հավատարմությունը բերված թեզերին ու վայելում է ժողովրդական ճանաչում ու հարգանք։ Ես որ նմանների չգիտեմ։

Ազատ դեմոկրատներն ընտրությունները համարում է իշխանության անցման ամենագերադասելի ճանապարհը, եւ դրա համար ամենայն պատասխանատվությամբ են մոտենում խորհրդարանի ընտրությանը մասնակցությանը, եւ պատրաստ են գաղափարական միավորումներ ձեւավորելուն:

Դե եթե հաշվի առնենք, որր մեր սահմանադրությամբաա ամրագրված այն փաստը, որ իշխանության անցում հնարավոր է միայն ազատ, անկախ ու ժողովրդավարական ընտրությունների արդյունքում, ապա պետք է ենթադրել, որ Ազատ Դեմոկրատները չեն ակնկալում, որ պետքա իրենց ճակատը պաչեն, որ իրենք հավատարիմ են մնում սահմանադրության այս կետին։ Այնինչ, ես երբեք չեմ էլ թաքցրել, որ ժողովրդավարական ընտրությունները պարպերաբար էլ ապացուցել են իրենց թերի լինելը, որովհետև ժամանակին Հիտլերն էլ, Լևոն Տեր-Պետրոսյանն էլ ազատ ու արդար ժողովրդավարական ընտրությունների արդյունքում են եկել իշխանության, իսկ հետևանքները բնութագրել ոչ մեկին կարծում եմ պետք չէ։
Մի խոսքով, չհամոզեցին ինձ Ազատ Դեմոկրատները, ոչ իրենց գաղափարախոսությունն էր մի բան իրենից ներկայացնում ինձ համար, ոչ էլ հռետորիկան էր տպավորիչ։ Մյուս կողմից էլ իրենց արևմտամետությունն ու նախկին ՀԱԿ-ական լինելը ևս չեն նպաստում, որ ես իմ դիրքորոշումը դրականի փոխեմ իրենց հանդեպ, այնպես որ էս ընտրություններին իրենք իմ քվեն որ հաստատ չստացան, իսկ Դուք արդեն ինքներդ որոշեք։Ճ

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s