«Չենք լռելու»-ն ու անպատասխանատու առցանց լրատվականները

Posted: Մարտի 16, 2012 in Uncategorized
Պիտակներ՝ , , , , , , , , ,

Էսօր առավոտ բարի լույսով մտա ինտեռնետ ու էլի նեռվերս խախտվեց իրար։ Էլի «Չենք Լռելու» սուտի-հայրենասիրական-հումանիստական շարժումը հերթական դեզինֆորմացիան էր տարածել ու հերթական անգամ մեր ռեյտինգացավով տառապող լրատվական կայքերը շտապել էին այդ տեղեկությունները հրապարակել, առանց ճշտելու անգամ, ինչքանով են դրանք համապատասխանում իրականությանը։ Ու արել էին դա գրեթե բոլորը՝ 1in.am-ը, news.am-ը, tert.am-ը  և այլոք։ Հիմա երեք հարցադրում ունեմ.
1. «Չենք լռելու»-ին
Արա, այ պսևդո-հայրենասերներ, դուք գոնե գիտակցում ե՞ք, որ Ձեր արածը ազգային դավաճանություն է, որի համար սահմանված է եթե չեմ սխալվում 25 տարի ազատազրկում ենթադրող պատիժ։ Էլ չասեմ, որ ձեր մեջ ծառայածներ էլ կային եթե չեմ սխալվում, հետևաբար դուք նաև խախտում եք ձեր Զինվորական Երդումը։
2. Լրատվականներին
Հարգելիներս, հասկացանք, որ Ձր գործունեությունը ենթադրում է թարմ ինֆորմացիայի օպերատիվ մատուցում, բայց միթե՞ հնարավոր չէ փորձել ինչ որ զատում անել։ Գոնե ճշտեք ինչքանով է այդ աղբյուրը հավաստի, իսկ այս պարագայում՝ առավել ևս, քանի որ կոնկրետ «Չենք լռելուն» արդեն վաղուց «պալիտ»  եղած մարդիկ են։ Հիմա որ մեկիդ խմբագրին հարցնեն, թե որտեղց քեզ այդ տեղեկատվությունը, ասելու եք «Չենք լռելունա» ասել, բայց հո տենց չի՞։ Մի հատ անեկդոտ էլ կա էդ մասին. 96 տարեկան պապիկը բողոքումա սեքսապատոլոգին, որ ինքը էլ չի կարում աղջիկների հետ լինել, բայց իր հարևանը, ով իրեից 2 տարով էլ մեծ է ԱՍՈՒՄ է, որ կարում է։ Բժիշկն էլ ասում է. «Էհ, պապի ջան դու էլ ԱՍԱ»…
Հիմա եթե ես բռնեմ էս նյութը հրապարակած կայքերին գրեմ, որ ես հավաստի տեղեկություններ ունեմ, որ մեր զորամասում քողարկված այլմոլորակայիններ են ծառայում, որոնք գիշերները գողանում են զինվորների նասկիները, դա է՞լ կհրապարակվի։
3. Ազգային Անվտանգության Ծառայությունին.
Մինչև երբ ե՞ն նման կազմակերպություններն ու անհատները անպատիժ իրականացնելու իրենց քարոզչությունը, որն ուղղակի վտանգ է ներկայացնում  ազգային անվտանգության համար։

Ու թող ոչ մեկ չփորձի իմ բլոգում ինձ պատմել թե ինչ սարսափփելի է մեր բանակում, ինքս ծառայել եմ, լավն էլ գիտեմ, վատն էլ գիտեմ ու վստահեցնում եմ, «Չենք լռելուն» լավի հետ ոչ մի կապ չունի։

Մեկնաբանություններ
  1. Hovhannesասում է՝

    Տեսնես հեղնակն ով է?

    Like

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s