Կյանքի Խոսքն էլի անմեղ գառի ամպլուայում է

Posted: Մարտի 8, 2012 in Uncategorized
Պիտակներ՝ , , , , , , ,

Մինչ բուն թեմային անդրադառնալը մեջբերում եմ ԿԽի տարածած հայտարարույթունը Տեր Եսայի քահանայի մամլո ասուլիսում հնչած մեղադրանքների վերաբերյալ.

Երևանի Սբ Երրորդություն եկեղեցու հոգևոր հովիվ Տ. Եսայի քահանա Արթենյանը երեկ կայացած ասուլիսի ժամանակ հերթական անգամ իր պարտքն է համարել հերյուրանք տարածել Ավետարանական ընտանիքի եկեղեցիների և հատկապես` «Կյանքի Խոսք» եկեղեցու վերաբերյալ: Ցավոք սրտի, մեր եկեղեցու հասցեին անվայել բնորոշումներ տալը և իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ հաղորդելը, եկեղեցու հետևորդների արժանապատվությունը վիրավորելը, հասարակության մեջ ատելություն և թշնամանք սերմանելը արժանապատիվ հոր համար դարձել է սովորական գործելաոճ:

Քահանան այս անգամ որոշել էր «Կյանքի Խոսք» եկեղեցուն մեղադրել անառակությունը և անառակ կեցվածքը խրախուսելու մեջ` փորձելով դա հիմնավորել նրանով, թե իբր դերասանուհի Անժելա Սարգսյանը եղել է «Կյանքի Խոսք» եկեղեցու անդամ, և թե իբր նրա կյանքի աղմկահարույց իրադարձություններն առնչվում են եկեղեցու գաղափարախոսության հետ:
Նախ` նման կարգի մեղադրանքը ոչ միայն ստահոդ է, այլև` չափազանց վիրավորական մեր եկեղեցու անդամների համար, ովքեր ջանում են հետևել Տեր Հիսուս Քրիստոսի Ավետարանին և ապրել բարոյական կյանքով: Թե որքանով է քահանան գիտակցում, որ իր վարկաբեկիչ խոսքերը նսեմացնում են առաքինի շատ կանանց, մայրերի, քույրերի և դուստրերի պատիվը, չենք կարող ասել, բայց որ դա անընդունելի և նվաստ արարք է, այն էլ հոգևոր սպասավորի կողմից, անվիճելի է:
Երկրորդ` ակնհայտ է, որ որևէ առանձին անհատի վարքը չի կարելի վերագրել նրա ընտանիքի անդամներին, ընկերներին, նույնպես և եկեղեցուն, առավել ևս, երբ այդ անձը, եթե անգամ հաճախել է եկեղեցու պաշտամունքներին, իրականում չի հանդիսացել եկեղեցու անդամ: Բացի այդ, ցանկացած եկեղեցի պատասխանատվություն է կրում իր ուսմունքների և քարոզների, բայց ոչ եկեղեցու այցելուների վարքի համար: Յուրաքանչյուր մարդ իր ազատ կամքով ինքն է որոշում ապրել, թե չապրել Աստծո պատվիրաններով: Բայց և եկեղեցին այն վայրն է, որի դռները միշտ պետք է բաց լինեն մեղավորների համար, քանի որ այդտեղ է, որ մարդը կարող է վերապրել Աստծո Խոսքի զորությունը և փոխել իր ապրելակերպը:
Մինչդեռ Եսայի քահանայի տրամաբանությամբ առաջնորդվելու դեպքում հարց է ծագում` արդյոք կա՞ մի այդպիսի եկեղեցի, ուր ընդհանրապես չեն հաճախում մեղավոր մարդիկ, իսկ եթե չկա, կարո՞ղ ենք հայտարարել, որ այդ մարդիկ մեղավոր են դարձել եկեղեցական քարոզչության պատճառով: Քավ լիցի, մենք այդպիսի բան չենք ասում ոչ մի քրիստոնեական եկեղեցու վերաբերյալ, իսկ թե ինչու է քահանան իրեն իրավունք վերապահում դա ասել «Կյանքի Խոսք» եկեղեցու մասին, միմիայն զարմանք է առաջացնում: Եվ դա այն դեպքում, երբ մեր եկեղեցու ուսմունքները հասանելի են բոլոր ցանկացողներին, և դրանց ծանոթացող մարդու համար միանշանակ պարզ է, որ «Կյանքի Խոսք» եկեղեցու քարոզները առաքինի և բարոյական կյանքի կոչ են անում և ոչ թե հակառակը: Այս ամենը չտեսնել կամ իրականությունը խեղաթյուրել կարող է միայն նա, ով չի ցանկանում տեսնել իրականությունը:

Հիմա սկսենք վերլուծել մեր ամենայն հայոց անմեղ գառոց մուտիլովկեն։ Նախ, արդեն որերորդ անգամ ուզում եմ ակնարկել, որ ԿԽն եկեղեցի չի, այլ աղանդա ու ինչքան էլ անվան կողքը գրեն եկեղեցի, դրանից երևույթի էությունը չի փոխվում։ Նույն հաջողությամբ, ես չեմ դառնա ատոմային ֆիզիկայի դոկտոր-պրոֆեսոր, եթե անվանս կողքը գրեմ դա։
Հիմա խոսենք նյուանսներից։ Խամ մեկը, որ կարդա, կարա մտածի «էս ի՞նչ են կպել էս խեղճերից, ախր իրանք ճանճի էլ չեն նեղացնի»։ Հատուկ նման տեսակետի մարդկանց համար ուզում եմ նշել, որ ԿԽականները, որպես կանոն խիստ ագրեսիվ են, երբ խոսքը գնում է իրենց աղանդի մասին ու ամենևին նման հեզաբարո պատասխաններ չեն տալիս համացանցում։ Պարզապես, իրենք իրոք իզուր չեն իրար գառնուկ ու հովիվ հասում, որովհետև ակտիվորեն չոբանի ռազմավարություն է կիրառվում ոչխարների հոտը վերահսկելու համար։ Դեպքեր են եղել, երբ մի ամբողջ գիշեր ԿԽականների հետ քյալլա ենք տվել առաքելականներով և այդ բանավեճերի ժամանակ նրանք բազմիցս խիստ վիրավորական բաներ են իրենց թույլ տվել թե´ ընդդիմախոսների հասցեին, թե´ հայ առաքելական եկեղեցու հասցեին, բայց առավոտյան, երբ իրենց չոբանները տեսել են ոչխարների արածները միանգամից ջնջել են տվել գրածները։
Ինչ-ինչ, բայց ԿԽն համացանցում շատ օպերատիվա գործում ու մի քանի օր է պահանջվում, որպեսզի համացանցից անհետանա իրենց իրական էությունը ի ցույց դնող տեղեկատվությունը՝ լիեն դրանք իրենց հետևորդների բարբաջանքները, թե ինչ որ տեսանյութեր, որտեղ կամ էշ-էշ դուրս են տալիս ոսկե պլոմբների մասին, կամ Կրակ Հիսուսի են անում։ Ոչխարն առհասարակ շատ հլու ու հնազանդ կենդանիա, բայց վայն եկելա ու տարելա, եթե ոչխարը սկսի ինքը ինչ որ բան նախաձեռնել ու էլ չասեմ՝ կատաղել… խեղճ չոբանները զօր ու գիշեր պետք է ուշիմ հետևեն դրան։
Քիչ մը Անժելա Սարգսյանից։ Ես իհարկե չգիտեմ ԿԽ-ի ներքին կանոնակարգի բոլոր մանրամասները, բայց ինչքան գիտեմ, պարզապես այցելուն այնտեղ քարոզներ չի կարող անել, այնինչ, շատ է խոսվել, որ նա հենց քարոզներ էլ անում է այնտեղ, լսել եմ անգամ համապատասխան տեսանյութեր էլ կան։ Հետո, տվյալ հայտարարության մեջ ես չհասկացա, ԿԽն քննադատում էր նրան, թե ընդհակառակաը, շատ լղոզված էր այդ մասը։

Այնպես որ, էս անգամ էլ չկպավ ԿԽի մոտ գլուխ հարթուկելը, արդեն իրենց դիմակը պատռվելա ու էլ ոչ մի լուրջ մարդ իրենց չի ընկալում, որպես անմեղ գառներ։ Տեր Եսայի քահանային էլ հալալա, ռազ ուժ մեր կավբոյները սկսել են սենց ցավագին ընդունել իր ասածները։ Իրոք ուրախ եմ, որ մեր եկեղեցում կան նման երիտասարդ հոգեվորականներ, ովքեր կռիվ են տալիս աղանդների հետ թվացյալ մոնոպոլիզացված դաշտերում՝ համացանցում ու հեռուստատեսությունում։

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s