Ռեյտինգամոլներ կամ սուտի բլոգերների մասին

Posted: Փետրվարի 29, 2012 in Uncategorized
Պիտակներ՝ , , , , ,

Առաջին անգամ Հայաստանում բլոգերների առկայության մասին իմացա մի քանի տարի առաջ, երբ մեր բլոգոլորտի «հիմնադիր հայրերը» սապոն էին նվիրել ամենայն հայոց Վասակ Սյունի՝ Գեորգի Վանյանին, երբ վերջինս մամուլի ասուլիս էր հրավիրել իր կազմակերպած ադրբեջանական մշակույթի օրերի վերաբերյալ։ Անցել է արդեն մի քանի տարի ու եթե առաջ ազգիս կեսը չգիտեր էլ բլոգը ինչա, իսկ բլոգերն՝ ով, ապա հիմա ով չի ալարում իրան բլոգերա հայտարարում, ընդ որում շատ են այնպիսիք, ովքեր այս կերպ փորձում են ինքնահաստատվել։ Ուզում եմ այս անգամ էլ անդրադառնամ թեմային, ոչ միայն որպես բլոգեր, այլ նաև, որպես հոգեբան, իսկ դուք վերջում ինքներդ որոշեք, արդյոք ես էլ պետք է դասվեմ սուտի բլոգերների շարքին՝ ելնելով ստորև ներկայացված իմ իսկ թեզերից։
Նախ, մի երկու բառով բնութագրեմ, թե ինչ եմ անձամբ ես հասկանում բլոգեր ասվածով ու ինչ գործառույթներ եմ տեսնում այս կոչման ադեպտներից։ Ըստ իս բլոգերի հայերեն հոմանիշը ճշմարտախոսն է, որովհետև ամեն գրառումով բլոգերը պետք է արտահայտի իր սուբյեկտիվ դիրքորոշումը արտաքին աշխարհի հաանդեպ։ Այսիքն, բլոգում ազնիվ չգտնվելը նույնն է, ինչ ինքնախաբեությունը։ Բացարձակապես սխալ եմ համարում բլոգերին նույնացնելը լրագրողի հետ, քանի որ այս երկու հասկացողությունները ենթադրում են մի շարք իրարամերժ էսթետիկական առանձնահատկություններ, ինչպես նաև բազմաթիվ ոճային նյուանսներ։ Բլոգերը ուղղակի արձաանագրում է իրեն հուզող իրադարձություններ, թեմաներ, մարդկանց ու անում է դա սուբյետիվորեն, իսկ լրագրողը չպետք է անձնական դիրքորոշումը խառնի իր մասնագիտական գործունեությունը, քանի որ նրա պրոֆեսիոնալիզմը կախված է տեղեկատվության օբյեկտիվ լուսաբանման մեջ։ Ընդ որում, իմ կարծիքով, բլոգերի համար ամենևին էլ առանցքային չպետք է լինի իր էջադիտումների թիվը, քանի որ ինչպես իմ ծանոթներից մեկն է սիրում ասել, բլոգերը ներկայացնում է աշխարհի իր տեսլականը, ուստի ամենևին էական չէ, 100 հոգի է դա տեսնում, թե 100000, եթե այն քոնն է, ապա այն չի փոխվի զուտ էջադիտումների քանակից։

Ինչի՞ ենք մենք ականատես լինում այսօր մեր բլոգոլորտում։ «Հիմնադիր հայրերը» դեռ թու-թու-թու ողջ առողջ են ու շարունակում են ծավալել իրենց գործունեությունը, ավելացել են բազմաթիվ նորահայտ դեմքեր, որոնք ավելի քիչ կամ ավելի շատ ճանաչում ունեն մեկը-մյուսի հանդեպ ու կա նաև մի խումբ, որը երևի թե ամենամեծաթիվն է ու ամենաշուխուռչին՝ ռեյտինգամոլ սուտի բլոգերները։ Սրանց համար իրանց էջադիտումների քանակը արդեն սրբությունա դարձել ու շատ հաճախ, մարդ զարմանումելա, թե ինչ տփուկ բաաների կգնան, մենակ թե իրենց թիվը աճի։ Անուններ չեմ ուզում նշել, ուղղաակի նկարագրեմ մի քանի միջոցներ, որոնք տարածված են սույների միջավայրում ու բնորոշող են այս ենթախմբի համար։
Որպես կանոն, նմանների գրառումներոում ի սպառ բացակայում է հեղինակի ինդիվիդուալիզմը, նրա սուբյեկտիվությունը, իսկ ինքը՝ գրառումը կրում է ինչ որ «դեսից-դենից» բնույթ (ասենք ինչ որ հանրային մարդկանց նկարներ կամ կենսագրական, գեղեցիկ նկարներ, հետաքրքիր ծրագրեր, էրոտիկ կոնտենտ) կամ էլ, ինչը ինձ հատկապես է զվարճացնում, վերցնում են միի որևէ օտարերկրյա բլոգային գրառում կամ ամսագրի հոդված, թարգմանում ու փոքր ինչ ձևափոխում են դրանք ու սկսում են շպարիտ անել, որպես իրենց փայլուն մտքի պսպղուն մարգարիտներ։ Դե, երևի կարիք էլ չկա հիշատակելու ասենք «Սեքս», «Էրոտիկա», «18+» տիպի թագերի ակտիվ կիրառման մասին, որովհետև հատկապես Անժոյի էպիկական ֆոտոսեսսիայի պատմություններից հետո, էս ժանրը դառավ ամենապահանջվածը հայաստանում։Երևի շատերդ տեսած կլինեք ձեր ֆեյսբուքյան էէջերում կոչեր լայքելու այս կամ այն մարդու էջը, կամ նկարը կամ մի ինչ որ լինք։ Հետո էլ հոոոոպ, մեկ էլ իմանում ես ոմն խրթվիլակ ճանաչվելա լավագույն էսինչը, ինչ որ տափակաբանություն շահելա ինչ որ մրցանակ և այսպես շարունակ։ Հազվադեպ չեն նաև միմյանց հետ գզվռտոցը ու մեղադրանքները հեղինակային իրավունքների վկայակոչմամբ ու բոլոր վերոնշյալ բեներում մեղադրանքներով։ Ստեղ են ասել «Գողը՝ գողից գողացավ, Աստված տեսավ՝ զարմացավ։»

Այնուամենայնիվ, ի՞նչն է դրում մարդկանց այս քայլերին։ Իհարկե, անհնար է ընդհանուր ախտորոշում տալ բոլորի համար, բայց դե ինձ թվում է խոսքը գնում է գերարժեքության կամ թերարժեքության բարդույթով տառաապող մարդկանց մասին, որոնք էջադիտումներով են կարողանում իրենց օգտակաար ու սիրված զգալ ու այս կերպ իրացնում են իրենց, բայց դա վտանգավոր է, քանի որ նման կոմպենսացիան կարող է բերել կախվաածության ու այդ մարդիկ մի օր չեն էլ զգա, որ իրենց համար հաջողության չափանիշը դարձել է անդեմ Like կոճակը։

Մեկնաբանություններ
  1. HAYKKISEBLYANասում է՝

    antiliberast
    Ռեյթինգամոլների նման` կան նաեւ Ռեյթ-ի ֆոբիա ունեցողներ: Որը նույնպես արդարացված չի:
    Ես խորհուրդ եմ տալիս գրանցվել սրիքր-էյ եմ ում` Մաքուր ու օրինական ձեւով:

    Կարծում եմ, որ կարեւորը այն չի թե որքան մարդ ա մտնում` կարեւորն այն ա` թե հասցեական լսարան է թե չէ:

    Like

    • antiliberastասում է՝

      դե Ռեյթ-ի ֆոբ ունեցողների շատ քիչ եմ առնչվել ու ի վերջո, մարդ կա, որ զուտ իր ու իր նեղ շրջապատի համար է ուզում գրել, դրա մեջ ոչ մի դատապարտելի բան չեմ տեսնում։
      Վերջին նախադասությանդ հետ էլ մասամբ եմ համաձայն, որովհետև էսօր գտնվում են խելոքներ, որ ուղղակի դնում են ու սկսում են պոռնոգրաֆիա են լցնում ու միանշանակ գտնում են իրանց լսարանը, որը կազմումա Հայաստանի երևի 25 տոոսը։ՃՃՃՃ հիմա դա էլ է արդարացված՞

      Like

  2. HAYKKISEBLYANասում է՝

    Սեռական բնույթի նյութերը «սեքսիզմը» բոլորին հետաքրքրում ա` քանի որ մարդկության գրեթե կեսը տղամարդ ա, մյուս կեսն էլ կին ;ճ
    Մարդիկ` թեկուզ թաքուն կարդում են… կարծելով թե դա ինչ-որ տեղ կոգնի իրենց հարաբերություններին: Որը սխալ ա:

    Կան Սեքսոլոգներ, հոգեթեւրապեւտներ… եթե նրանք գրեն ու հասարակությունը կարդա` դա կլինի հասցեական լսարան: Ի դեպ շատ կիրթ ու մակառդակով պրոցես կլինի:
    Ինչպես դասախոսիս պապն էր ասում` նրբությունը լրբության հետ պետք չի խառնել:

    Like

  3. HAYKKISEBLYANասում է՝

    antiliberast
    Ով էլ որ իր «ՆեՂ» շրջապատի համար է գրում` ավելի լավ կանի եթե համացանցում չտեղադրի: Համացանցում «հայտնվածը» արդեն ընդհանուրի մեջ խառնված ինչ-որ բան ա դառնում` չի մնում այն ինչ որ է: «Էլ տերը չէս»
    Ու եթե լավ չեղավ, կամ արտակարգ` դա աշխատում ա «տիրոջ» դեմ:

    Եթե մտել էս խաղի մեջ` ու «մի բան» չես անում` դա կանեն քո թշնամիները:

    Like

  4. HAYKKISEBLYANասում է՝

    Հա` խոսքս Ռեյթ-ի մասին չէ, այլ նաեւ նամուսի, թասիբի, պատիվի…
    Կարողաեւ ոմանք թքած ունեն այդպիսի բաների վրա ու միայն «անուն» են ուզում, բայց…..
    Ով որ «Պոռնո» ով հայտնիություն ստանա…. Կհայտնվի ԱԱԾ հատուկ բաժիններում: ժամանակի հարց ա:

    Like

  5. Haytikoասում է՝

    Տվայտանքների մեջ քցիր: Չեմ ճոգում ես բլոգեր եմ,թե պսևդոբլոգեր?

    Like

  6. larisinkaասում է՝

    Չեմ կարծում, որ ռեյտինգը վատ բան է, վերջիվերջո չափման միավորի նման մի երևույթ է: Ավելին, հենց որակ արտադրող մարդիկ պետք է ընկնեն ռեյտինգի հետևից, այլ ոչ թե թողնեն դա սրա-նրա վրա, որի արդյունքում առաջանում են մեր խայտառակ սերիալներն ու անառողջ հասարակությունը: Եթե կարծում եք, որ դուք լավն եք, ապա ինչու չեք փորձում այդ լավը կիսել բոլորի հետ? Մի գեղեցիկ օր կարող եք փրկել odnoklassniki-ից քշված որևէ օտարականի :ՃՃՃ

    Like

    • antiliberastասում է՝

      Լարիսինկա, եթե լավն ես, ապա քեզ կընթերցեն առանց զոռբայության էլ, բայց գրել հանուն ռեյտինգի՝ չարժե, քանի որ էդ պահից դու դադարում ես բլոգգեր լինել ու դառնում ես ժուռնալյուգ։Ճ

      Like

      • larisinkaասում է՝

        լավ գրես կընթերցեն, համաձայն եմ, բայց ի նկատի չունեի գրել են ինչ ռեյտինգ ա բերում, այլ էնպես գրել ու տարածել, որ ռեյտինգը քեզ հարմարվի: Հա, տենց դու հավատարիմ ես մնում քո սկզբունքներին, բայց միևնույն ժամանակ թողնում ես որ փողոցում գիշերող ամեն երկրորդը դառնա ռեյտինգ բերող: ՈՒ հետո էլ զարմանում ենք, թե էտ ոնց եղավ որ մեր երկրի վիճակը սենց դարձավ: Չգիտեմ, իմ անձնական կարծիքն ա, ես կարծում եմ, որ այսօր լավը տարածելու ու PR անելու ավելի լուրջ կարիք կա:

        P.S. Քո համար պարզապես Լարիսա 🙂

        Like

      • antiliberastասում է՝

        ։ՃՃՃ եղավ Լարիսա ջան։ՃՃ
        բայց մեկա հետդ համաձայն չեմ, համենայն դեպս ես չեմ ուզում ընկնեմ սաղ օրը իմ գրածները զոռովից խոթեմ մարդկանց վոլլերին։ՃՃՃ ու առհասարակ, իմ փորձից կարամ ասեմ, եթե լավ բան ես գրել, մարդիկ իրանք են սկսում տարածել քո նյութը։

        Like

  7. Ar Evասում է՝

    Էս հոդվածը ոնց որ իմ սրտից խոսեր…. Համարյա ամեն ինչ ճիշտ էր մեկնաբանած: Չեմ հասկանում ինչու են մարդիկ բլոգերներին ու լրագրողներին շփոթում իրար հետ: Եթե ինչ որ նմանություն ունեն, դրա չափ իրարից տարբերվում են:Բլոգերին ներկայացնում են նույն պահանջները, ինչ լրագրողին: Ամեն մեկը յուրովի ա ընկալում բլոգեր ասվածը: Շատերն էլ՝ավելի ճիշտ մեծամասնությունը,ինչպես նշեցիք, ընկնում են ռեյտինգի հետևից ունենալով այս կամ այն դրդապատճառը: Ռեյտինգը այդքան էլ վատ բան չի, որոշ չափով ցույց ա տալիս թե քո գրածը ինչ չափով ա հասանելի մարդկանց, ինչ չափով են մարդիկ կիսում քո կարծիքը, կամ ով ա դրան դեմ: ոնց նշեցիք, եթե լավ բան ես գրում առանց լրացուցիչ ջանքերի, մարդիկ տարածում են դա: Բայց երևի թե այդքանով ռեյթինգի առաքելությունը ավարտվում ա սովորական բլոգերի մոտ: Էտ սահմանների մեջ բլոգգերը իրա սկզբունքներին չի հակասում: Իսկ սեփական մտքերին հակասելող կամ ուրիշի մտքերը գողացող ռեյտինգի հետևից ընկնողները, վաղ թե ուշ արհամարհվելու են:

    Like

    • antiliberastասում է՝

      համաձայն եմ, ոչ ոք չի էլ ասում, որ նորմալ բլոգգերը զզվումա ռեյթինգից։ Բնականաբար հաճելիա, երբ տեսնում ես, որ մարդկանց հետաքրքիր են քո գաղափարները։

      Like

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s