Շնորհավոր ծնունդդ պապի ջան

Posted: Փետրվարի 27, 2012 in Uncategorized

Ես` Կոնստանտին Սարգսի Տեր-Նակալյանս պաշտոնապես շնորհավորում եմ իմ պապիկի` Կոնստանտին Սարգսի Տեր-Նակալյանին` 89-րդ տարեդարձի կապակցությամբ: Գիտեք, ես շատ եմ սիրում պապիկիս, չնայծ դժվարա ճարել ավելի փնթփնթան պապիկ: Ինքը արդեն շատ ծերա, բայց փառք Աստծո, ոտքի վրայա, ծատա սիրում գարեջուր, պաղպաղակ, վաֆլի ու ֆուտբոլ: Ով ունի փորձը, տարեց ընտանիքի անդամներ ունենալու, ինձ անկասկած կհասկանա, որովհետև մեծերը մեկ-մեկ էնքան ծիծաղալու բաներ են անում, որոնք էդ պահին հեչ էլ ծիծաղալու չեն թվում, որ անսահման համբերություն է պահանջվում սառնասրտությունը պահպանել:

Ամեն դեպքում, ես շատ եմ սիրում պապուս ու հպարտանում եմ նրանով, որովհետև նա ինձաանից փոքր է եղել, երբ Հայրենական Մեծ Պատերազմի ժամանակ ստացել է Փառքի շքանշան, վիրավորվել է երկու անգամ, իսկ պատերազմից հետո ավարտելով համալսարանը` ազնիվ կարիերա է արել: Բացի դրանից, նրան եմ պարտական իմ ազգանունով, իմ մանկության շատ ջերմ պահերով ու էն պարզ փաստով, որ կամ:

Մեծերին պետք է հարգել ուպատվել, որովհետև մի օր էլ մենք ենք մեծանալու ու արդեն մենք ենք ծերունական բաներ անելու: Հավատում եմ, որ երջանիկ ծերության արժանի լինելու համար ինքներս պետք է ապահովենք երջանիկ ծերություն մեր մեծերի համար, որպեսզի աճող սերունդը օրինակ ունենա, իսկ մեր խիղճը` բեռ չունենա:
Շնորհավոր ծնունդդ պապի ջան:

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s