Առաջին անգամ Հայաստանում լսեցի մոլորակի գերբնակեցվածության հարցը լուծելու հնարավոր ամենաաֆաշիստական թեզը, ըստ որի, պետք է մոլորակի բնակչությունը նվազի մոտ 3 միլլիարդով, որպեսզի ռսուրսները բավարարեն բոլորին: Այս թեզը հնչեցնողը ինքը բնավ վատ մարդ չէր ու երբ ես իրեն բացատրեցի նման տեսակետի ստորության պատճառները, նա համաձայնեց, որ ես իրավացի եմ: Ուզում եմ մի երկու բառով Ձեզ հետ էլ կիսվեմ այս թեզի պատմության մասին, ինչպես նաև դրա վտանգավորության:
Ողջ աշխարհում գնալով ավելի ակնհայտ է սկսվել քարոզվել այն թեզը, որ մարդկության բազմաթիվ խնդիրներ կապված են մոլորակի գերբնակեցվածության հետ ու եթե այս հարցը լուծվի, ապա կբարձրանա ընդհանուր կենսամակարդակը: Այնքան էն լպիրշացել այդ տականքները, որ անգամ թվեր են հնչեցնում, թե կոնկրետ ինչքանով պետք է պակասեցվի` 50-80 տոկոսով…

Ցավոք սրտի, շատ մարդիկ, մանրից սկսում են հավատալ այս ցինիզմի գագաթնակետ հանդիսացող թեզին ու կամա թե ակամա, ուղղակիորեն կամ անուղղակի, սկսում են կյանքի կոչել բոլոր նախադրյալները, որոնք անհրաժեշտ են “բարեկեցիկ ու լուսավոր” ապագայի կերտման այս մեթոդի իրականացման համար: Իսկ գիտեք իրականությունը ինչում է կայանում?
Սկսենք նրանից, որ եթե ինչ որ մեկին թվում է, որ այսօրվա դրությամբ ռեսուրսային խնդիր կա, կամ արտադրական պոտենցիալը չի բավարարում մարդկության կարիքները բավարարելու համար, ապա նա չարաչար սխալվում է: Իրականում շատ տրիվիալ հաշվարկով արդեն իսկ երևում է, որ դա կեղծ պնդում է: Նայեք, համաշխարհային իրական ՀՆԱն կազմում է մոտ 30 տրիլլիոն դոլար, ընդ որում այս թվի մեջ չեն մտնում բորսայական դերիվատիվները և այլ կեղծ տարրեր, որոնք ուղղակի փուչիկի են վրածում տնտեսական ցուցանիշները: Հիմա, այս թիվը բաժանենք երկրի բնակչության թվին` 7 միլլիարդի ու կտեսնենք, որ նույնիսկ այս կոպիտ հաշվարկով, 1 շնչին ընկնող ՀՆԱ-ն կազմում է ավելի քան 4000 դոլլար: Ես դեռ չեմ անդրադառնում նրան, որ այս ցուցանիշը կարելի է կտրուկ բարձրացնել, եթե ապրեինք պլանային տնտեսության պայմաններում: Փաստորեն ստացվում է, որ խնդիրը ոչ թե նրանում է, որ մոլորակում չափազանց շատ մարդ է ապրում, այլ նրանում, որ չափազանց փոքր թվով մարդկանց ձեռքերում է կենտրոնացած չափազանց մեծ հարստություն:

Իսկ հիմա դիտարկենք այն հարցը, թե ում և ինչու համար է պետք, որ բնակչությունը նվազի: Պարզից էլ պարզ է, որ դա պետք է հենց այն փոքրամասնությունը, ում ձեռքերում կենտրանացած է համաշխարհային հարստության մեծամասնությունը ու դա ունի երկու պատճառ` զուտ ագահությունը ու կենադնական վախը: Առաջին դեպքում նրանք պարզապես չեն ցանկանում կերակրել “ավելորդ բերանների”, իսկ իրենց հարստությունը սպասարկելու և իրենց ծառայելու համար ամենևին պետք չեն այդքան շատ մարդիկ: Ինչպես նշեցի, տարբեր տականքային հաշվարկենրով, նրանց կարողությունները ամոենևին չեն տուժի, եթե բնակչությունը կրճատվի 3-5 միլլիարդով:
Մյուս կողմից, պատմության մեջ բազմաթիվ են այն նախադեպերը, երբ ըմբոստ մարդկային զանգվածները գլուխ են բարձրացրել այդ վերնախավի դեմ և զրկել են նրանց ամեն ինչից: Սրա ամենավառ օրինակը Հոկտեմբերյան Հեղափոխությունն է, և որպեսզի հնարավորինս բացառվի նման սցենարի հավանականությունը ապագայում` անհրաժեշտ է վերահսկելի դարձնել ոչ հարուստների ամբոխը, որպեսզի նրանց մոտ երբեք չկարողանա կուտակվել գլուխ բարձրացնելու այնպիսի ներուժ, որը հնարավոր չլինի հաղթահարել:
Ինչում է այս թեզի քարոզչության իմաստը և նպատակը: Որքան էլ թերի լինի աշխարհը, այնուամենայնիվ այն բնակեցնող մարդկանց հավաքական ամբողջության բարոյահոգեբանական բնութագիրը դեռ այնքան չի աղավաղվել, որ մարդիկ նստեն ու հանգիստ նայեն, թե ոնց է ոչնչացվելու մարդության կեսը, էլ չասեմ, որ այդ նպատակի իրագործման համար, ամեն դեպքում պետք է ներգրավել ոչ հարուստների ամբոխներ, որվքեր կսպանեն միյանց բավական թվով:

Այնինչ, երբ մարդու մեջ սերմանում ես այն գաղափարը, որ իր խնդիրները գալիս են այլ մարդկանց շատ լինելուց, արդեն աստիճանաբար ջնջում ես մարդու մոտ դիմացինին` որպես մարդ ընկլալելը, որովհետև դիմացինն արդեն վերածվում է զուտ պռոբլեմի, որին պետք է հաղթահարել, լուծարել, ոչնչացնել: Ի վերջո, սպանդանոցում աշխատողը խղճի խայթ չի զգում կովին մորթելուց, որովհետև գիտի, որ դա անում է իր երեխային կերակրելու համար, դա ուղղակի աշխատանք է:
Եկեք մենք էլ գոնե չաջակցենք նրան, որ մարդիկ միմյանց սկսեն ընկալել որպես խնդիր ու “կով”, իսկ մոլորակը` սպանդանոց:

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s