Երբ նպատակը ինքնանպատակ է դառնում

Posted: Փետրվարի 18, 2012 in Uncategorized
Պիտակներ՝ , , ,

Մարդու վարքը պայմանավորող չափորոշներից մեկը նպատակ ասվածն է ու մարդը լիարժեք չի կարող լինի առանց որևե նպատակ ունենալու: Այդ իսկ պատճառով աննպատակ ապրելը երբեք էլ չի դիտարկվել որպես առաքինի երևույթ: Սակայն այլ խնդիր էառաջանում, երբ նպատակը այլասերվելով դառնում է ինքնանպատակ: Վերջին շրջանում մեր հասարակությունում ծավալավող որոշ զարգացումներըուսումնասիրելով, ուզում եմ այժմ հասկանալ, թե նշված երկու հասկացություններից որն է ավելի հատկանշական մեր իրականության համար:
Այս քանի օրը բոլորի ուշադրության կենտրոնում են Մաշտոցի պուրակի շուրջ ծավալվող իրադարձությունները, ուստի կարիք չեմ գտնում մանրամասն անդրադառնալու տվյալ միջադեպի ողջ խրոնոլոգիային: Միայն թե, ուզում եմ մինչ բուն թեմային անդրադառնալը նշեմ, որ ինքս կատեգորիկ դեմ եմ Մաշտոցի այգում այդ վաճառակետերի շինարարությանը ու առհասարակ կարծում եմ, որ իշխանությունը դատարկաբանությամբ զբաղվելու փոխարեն լավ կանի վերականգնի այդ պուրակը, նամանավանդ, որ դա խիստ ծախսատար չէ: Հիմա անցնենք մեր հավերին:
Նախ, ևս մեկ պարզաբանում, վերլուծությունս արել եմ մասնավորապես բնապահպաններին ուսումնասիրելով, ոչ թե տվյալ միջոցառմանը մասնակցած խայտաբղետ մասսային, որովհետև բնապահպանները հայտնվել էին տեսադաշտումս դեռ Թռչկանի դեպքերից ի վեր: Հետո Քաջարանն էր, հետո` Թեղուտը: Եթե սկզբում ինձ մոտ բնապահպանները միայն հարգանք ու պատկառանք էին առաջացնում, ապա այսօրվա դրությամբ իմ դիրքորոշումը նրանց նկատմամբ հակասական է: Պատճառը հենց վերանշյալ ինքնանպատակայնությունում է:
Հասկանում եք, երբ պայքարը կամ ընդվզումը վերածվում է զուտ պայքար` հանուն պայքարի, դա հենց իսկ ինքնպատակն է: Ուրիշ հարց, երբ կա նպատակ, որի համար պետք է պայքարել, իսկ այդ նպատակը իրական այլընտրանք է առաջարկում այն երևույթին, որի դեմ պայքարում ես:

Այնինչ, երբ կորցնում ես հետևողականությունդ ու երիտասարդական ըմբոստ հոգուդ ընդվզման պահանջը բերում է անիմաստ ու ինքնանպատակ պայքարի, դա բերում է նորանոր ծայրահեղացումների, իսկ մեր բնապահպանների մոտ արդեն իսկ նկատելի են այդ ծայրահեղականության դրսևորումները: Նկատել եք ինչ ագրեսիվ է երբեմն նրանց պահվածքը ոչ միան իրենց քննադատների, այլև նրանց, ովքեր ընդհանուր առմամբ համաձայն լինելով, համարձակվում են ինչ որ առանձին կետով համաձայն չլիներ: Ասածս ակնհայտ է հենց Թեղուտի շուրջ ծավալված դեպքերի համար, երբ նրանք անգամ Թեղուտցիների նկատմամբ թույլ էին տալիս բավական սուր արտահայտություններ և մեղադրանքներ:

Ես բնավ չեմ ասում, որ հասարակությունը պետքա լինի հլու-հնազանդ գառների խումբ, բայց ես նաև դեմ եմ, երբ առաքինի նպատակները վերածում են դեստրուկտիվ դրսևորումներով, ոչ իրատեսական ու անհեռանկարային ինքնանպատակ պայքարի: Ամեն ինչ չափի մեջ է գեղեցիկ, դեռևս անտիկ Հունաստանում գիտեին այս բանաձևը, ուստի եկեք մենք էլ երբեմն-երբեմն որդեգրենք այդ սկզբունքը:

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s